Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | 1967-021A |
SCN | 02705 |
Գործարկման ամսաթիվ | 1967 մարտի 10, 11:30:33 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5375 կգ[2] |
Կոսմոս-146 (ռուս.՝ Космос-146, կամ Լ-1 համար 2Պ), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին։
Արձակված տիեզերանավը պարզեցված կառուցվածք ուներ, քանի որ առաքելության հիմնական նպատակը Պրոտոն հրթիռի չորրորդ աստիճանի՝ Բլոկի Դ-ի փորձարկումն էր։ Տիեզերանավը դուրս է բերվել նախագծված ուղեծիր, այնուհետև դեպի Լուսին թռիչքի ուղին։ Թռիչքի ընթացքում Բլոկ Դ-ի շարժիչը երկու անգամ է գործարկվել[3]։ Հետագա թռիչքի վերահսկողություն և տիեզերանավի վերադարձ Երկիր չէր նախատեսվում։
Առաքելության նպատակները իրականացվեցին, և այն համարվեց հաջողված[2]։
Կոսմոս-146-ը արձակվել է 1967 թվականի մարտի 10-ին Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։
Տիեզերանավը մնացել է Երկրի ուղեծրում, 177 կմ պերիգեյով, 296 կիլոմետր ապոգեյով, 51,5° ուղեծրի թեքումով և 89,2 րոպե պարբերությամբ։ Կոսմոս 146-ը ուղեծրից իջավ 1967 թվականի մարտի 18-ին և այրվեց մթնոլորտի խիտ հատվածներում[4]։
|