Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1970-065A[1] |
SCN | 04501 |
Գործարկման ամսաթիվ | 1970 օգոստոսի 22, 05:06:09 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | նոյեմբերի 6, 1970 |
Զանգված | 1180 կգ |
Կոսմոս-359 (ռուս.՝ Космос-359), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտությունների համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1][2]։ Արձակման ձախողման պատճառով այն չի հեռացել Երկրի ցածր ուղեծրից։ Կայանը մնաց Երկրի ուղծրում 410 օր, որից հետո մտավ մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[3]։ Կոսմոս-359-ը արձակվել է Վեներա-7-ից հինգ օր անց[4]։ Կայանի դեպի Վեներա չուղղվելու պատճառով այն վերանվանվեց Կոսմոս ձախողումը թաքցնելու համար[5]։
Կայանի իջեցվող սարքը նախագծված էր, որպեսզի կարողանա դիմակայել մինչև 18 մեգապասկալ ճնշմանը և 580 °C ջերմաստիճանին[6]։ Սա շատ ավելի մեծ էր, քան սպասվում էր, բայց Վեներայի մակերևութային ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ զգալի անորոշությունները հանգեցրին նրան, որ նախագծողները ընտրեցին սխալանքի մեծ սահմաններ[6]։ Այս աստիճանի սարքի ամրացումը սահմանափակեց գիտական գործիքների համար հասանելի զանգվածը ինչպես բուն սարքի, այնպես էլ միջմոլորակային կայանի վրա[6]։ Կայանի վրա տեղադրված էին արևային քամու լիցքավորված մասնիկների դետեկտոր և տիեզերական ճառագայթների դետեկտոր[1]։ Իջեցվող սարքի վրա տեղադրված էին ջերմաստիճանի և ճնշման սենսորներ, ինչպես նաև աքսելերոմետր, մթնոլորտի խտությունը չափելու համար[6]։ Սարքի վրա նաև տեղադրված եր էր ռադիոբարձրաչափ[6]։
Կայանը արձակվել է 1970 թվականի օգոստոսի 22-ին, Մոլնիա կրող հրթիռով[1]։
Ուղեծիր հասնելուց հետո վերին աստիճանի հիմնական շարժիչը ուշ բռնկվեց և միայն քսանհինգ վայրկյան աշխատելուց հետո շուտ անջատվեց։ Սխալը, ի վերջո, վերագրվել է էլեկտրամատակարարման համակարգի տրանսֆորմատորինզ[5]։
|