Կոստակե Նեգրուցի (ռումիներեն՝ Constantin (Costache) Negruzzi, 1808[1][2][3][…], Տրիֆեշտի, Յաշի շրջան, Մոլդովական իշխանություն - 1868[1][2][4][…], Յաշ, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն), մոլդովական և ռումինական գրող։
Մինչև 1848 թվականի հեղափոխությունը հանդես է եկել ի պաշտպանություն դեմոկրատական վերափոխումների և ազգային մշակույթի։ 1838 թվականի «Վանդալիզմ» հոդվածի և 1844 թվականի «Տոդերիկե» վիպակի համար ենթարկվել է հալածանքների։ Հետագայում նրա հասարակական հայացքներում գերակշռել են պահպանողական միտումները։ Նեգրուցիի գրական առաջին փորձերը՝ «Իմ բեսարաբական զվարճանքները» վերաբերում են 1821—1823 թվականներին։ 1837 թվականին գրել է «Զոյե» և 1840 թվականին «Ձիարշավ» ռոմանտիկական վիպակները։ 1840 թվականին «Ալեքսանդրու Լեպուշնյանու» պատմական վիպակը մոլդովական և ռումինական ռեալիստական արձակի առաջին խոշոր ստեղծագործությունն է։ Նեգրուցին կատարել է նաև թարգմանություններ Ալեքսանդր Պուշկինի, Վիկտոր Հյուգոյի և այլ գրողների ստեղծագործություններից։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 214)։
|