Կորեայի Հանրապետության ոստիկանություն(大韓民國의 警察) պաշտպանում է Կորեայի Հանրապետության ժողովրդի կյանքը, ունեցվածքը, կանխում, ճնշում և հետաքննում է հանցագործությունները, պահպանում է հիմնական օբյեկտները, պաշտպանում հիմնական անձնակազմին և իրականացնում հակալրտեսական և հակաահաբեկչական գործողություններ։ Հավաքում, ստեղծում և տարածում է հանրային անվտանգության մասին տեղեկատվությունը, կանխում է երթևեկության վերահսկումն ու վնասը։ Օտարերկրյա պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ միջազգային համագործակցության համար պատասխանատու կազմակերպություն է[1]։ Իրականացնում է հասարակական խաղաղությունն ու կարգը պահպանելու այլ պարտականություններ։ Ինչպես նաև ծովային անվտանգության, աղտոտման վերահսկման և ծովում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության համար պատասխանատու կազմակերպություն է[2]։
Գորյոյի դինաստիայից առաջ քրեական օրենսդրության հետ կապված բազմաթիվ գրառումներ կան, սակայն ոստիկանության մասին ճշգրիտ գրառումներ չեն փոխանցվել։ Ենթադրվում է նաև, որ այն ամբողջությամբ չի տարբերվել կառավարական կամ ռազմական կազմակերպություններից։
Չոսոն դինաստիայի օրոք ստեղծվեց քրեական ոստիկանության վարչությունը, իսկ ոստիկանության գործերը վերահսկելու համար նշանակվեց քրեական ոստիկանության վարչության հրամանատար։ 1835 թվականին կազմակերպությունը ընդլայնվեց դեպի ձախ և աջ վարչությունների[3]։ Տեղական ոստիկանության գործերը կառավարվում էին ներքին կարգով[4]։
1897 թվականին Կորեական կայսրության հիմնադրումից առաջ և հետո ներդրվեց ժամանակակից ոստիկանական համակարգ։ 1899-ին ոստիկանական գործակալության կոմիսարը նշանակվեց ոստիկանության նախարարի պաշտոնում, ինչպես նաև որպես ազգային անվտանգության հարցերի պատասխանատու։ 1901 թվականին վերակազմավորվել է որպես ներքին հսկողության տակ գտնվող ոստիկանական գործակալություն։ Ոստիկանության աշխատանքները ղեկավարում էր ներքին գործերի նախարարը.[3]
1910-ական թվականներին ճապոնական գաղութատիրության ժամանակաշրջանում ոստիկանությունը գործակալություն էր, որը գտնվում էր Չոսոնի գլխավոր նահանգապետի անմիջական ենթակայությամբ, որի կենտրոնում ոստիկանության տեսուչն էր, իսկ ստորին մակարդակում՝ ոստիկանության վարչությունը։ Ռազմական ոստիկանության հրամանատարը, որը չի ենթարկվել միջամտության ճապոնական ռազմական ոստիկանության հրամանատարի կողմից, միաժամանակ ծառայել է որպես ոստիկանության տեսուչ և վերահսկել ոստիկանության աշխատանքը Կորեական թերակղզում։ Ոստիկանության բաժանմունքը գտնվում էր ոստիկանական վարչության անմիջական հսկողության ներքո[5]։
Յուրաքանչյուր գավառի ոստիկանական բաժանմունքի պետը միաժամանակ ծառայում էր որպես գավառի ռազմական ոստիկանության պետ և ղեկավարում էր ոստիկանության գործերը գավառի ներսում, իսկ ոստիկանական բաժանմունքի պետը ղեկավարում էր ոստիկանության գործերը շրջանային մակարդակում։ Ոստիկանությունը հիմնականում տեղակայվում էր այն տարածքներում, որտեղ անհրաժեշտ էր կարգուկանոնի պահպանում, ինչպիսիք են բաց նավահանգիստները։ Իսկ ռազմական ոստիկանությունը տեղակայվում էր ռազմական կենտրոններում, սահմաններում և այն տարածքներում, որտեղ հայտնվում էր «արդարության բանակը»(Ըբյոն, կորեերեն՝ 의병 )[5]:
1920-ական թվականների ճապոնական գաղութատիրության ժամանակաշրջանում ոստիկանական կազմակերպության բնույթը ռազմական ոստիկանությունից փոխվեց սովորական ոստիկանության։ Վերացվեցին յուրաքանչյուր նահանգի ոստիկանության նախարարությունները, իսկ գավառի նահանգապետին առընթեր ստեղծված ոստիկանության բաժինն իրականացնում էր ոստիկանական լիազորություններ։
Քանի որ անհրաժեշտ էին մեծ թվով ոստիկաններ, ստեղծվեց ոստիկանության ուսումնական կենտրոն[5]։
Ճապոնիայի վարած ագրեսիվ պատերազմին դիմակայելու համար Կորեական թերակղզու վերահսկողությունն ուժեղացվեց, համապատասխանաբար ընդլայնվեց ոստիկանական կազմակերպությունը։ Ոստիկանությունը պատասխանատու էր հայրենիքի պաշտպանության, հակաօդային պաշտպանության, հակահետախուզության համար, ինչպես նաև պատասխանատու էր հասարակական կարծիքի լսման, ԶԼՄ-ների ուղղորդման և հանրային առողջության հարցերի համար. ինչը հանգեցրեց Կորեական թերակղզու ազատագրմանը[5]։
1919 թվականին մարտի 1-ի շարժման արդյունքում ստեղծված Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը Ներքին գործերի նախարարությանը կից ստեղծեց ոստիկանության վարչությունը՝ ոստիկանական գործառույթներ իրականացնելու համար։ 1919 թվականի օգոստոսի 12-ին Ներքին գործերի նախարարության ղեկավար Ան Չանհոյի առաջարկությամբ Կիմ Գուն նշանակվել է ոստիկանական բաժանմունքի առաջին տնօրեն։ Ոստիկանության վարչությունը պատասխանատու էր տեղեկատվության, հսկողության և ոստիկանական աշխատանքի համար, ինչպես նաև գործողություններ էր իրականացնում ճապոնական գաղութատիրության ժամանակաշրջանում լրտեսներին ձերբակալելու համար։ Կիմ Գունյոն Սուն Գընին նշանակեց թիկնազորի ղեկավար և վարձեց մի շարք երիտասարդ կորեացիների՝ որպես թիկնապահներ։ Կիմ Գուն ոչ միայն վերահսկում էր ոստիկանության աշխատանքը՝ որպես ոստիկանության բաժնի պետ, այլև դատավարություններ էր վարում որպես ժամանակավոր կառավարության դատավոր՝ առանց դատարանի։ Ոստիկանապետ Կիմ Գուն վտարեց Սոն Ու Գապին և Կան Լին Ուին, որոնք ճապոնական գաղտնի գործակալներ էին։ Մահապատժի ենթարկվեց Հվան Հակ Սոնը, ով փորձել էր թունավորել անկախության ակտիվիստին։
Ազատագրումից հետո՝ 1945 թվականի օգոստոսի 15-ին, ԱՄՆ ռազմական կառավարությունում ստեղծվեց ոստիկանության բաժինը, իսկ հոկտեմբերի 21-ին յուրաքանչյուր նահանգում ստեղծվեցին ոստիկանական բաժանմունքներ։ 1946 թվականին ոստիկանության վարչություն վերափոխվեց ոստիկանության բաժնի, յուրաքանչյուր գավառական ոստիկանության բաժին վերակազմավորվեց գավառական ոստիկանության բաժանմունքի, և ստեղծվեց երկաթուղային շրջանի ոստիկանության բաժանմունքը։ 1948 թվականի սեպտեմբերին ոստիկանական լիազորությունները ԱՄՆ ռազմական կառավարությունից փոխանցվեցին Կորեայի կառավարությանը, և քանի որ Ներքին գործերի նախարարության ներքո ստեղծվեց Հանրային անվտանգության վարչությունը, յուրաքանչյուր քաղաք և գավառական ոստիկանության գրասենյակ փոխվեց Ազգային ոստիկանական գործակալության։
1949 թվականին երկաթուղային շրջանի ոստիկանական գործակալությունը կրճատվեց երկաթուղային ոստիկանության ստորաբաժանման, իսկ 1953 թվականի դեկտեմբերի 23-ին ստեղծվեց ծովային ոստիկանությունը։ Երբ 1963 թվականին վերացավ երկաթուղային ոստիկանության ուժը, այն տեղափոխվեց տրանսպորտի վարչություն։ 1974 թվականին Հանրային անվտանգության վարչությունը դարձավ Անվտանգության շտաբ, իսկ 1991 թվականին, երբ Անվտանգության շտաբը ընդլայնվեց մինչև Ազգային ոստիկանական գործակալություն, քաղաքային և մարզային ոստիկանական բաժանմունքները փոխվեցին տեղական ոստիկանական մարմինների։ 1996 թվականին Կորեայի ծովային ոստիկանությունն առանձնացվեց որպես ծովային գործերի և ձկնորսության նախարարությանը ենթակա կազմակերպություն[3]։
Թվական | Ոստիկանների թիվը | Ավելացում կամ նվազեցում | Ոստիկանների թիվը 100000 բնակչի հաշվով | Նշումներ |
---|---|---|---|---|
1950 թվական | 48,010 մարդ | |||
1955 թվական | 47,250 մարդ | |||
1960 թվական | 33,035 մարդ | |||
1965 թվական | 34,572 մարդ | |||
1970 թվական | 43,003 մարդ | |||
1975 թվական | 44,044 մարդ | |||
1980 թվական | 56,003 մարդ | 147 մարդ | ||
1985 թվական | 59,907 մարդ | 147 մարդ | ||
1990 թվական | 80,221 մարդ | 187 մարդ | ||
1995 թվական | 90,657 մարդ | 201 մարդ | ||
2000 թվական | 90,670 մարդ | 193 մարդ | ||
2005 թվական | 95,336 մարդ | 198 մարդ | ||
2010 թվական | 101,108 մարդ | 205 մարդ | 100000 մարդու ավելացում | |
2011 թվական | 101,239 մարդ | (△131 մարդ) | 203 մարդ | |
2012 թվական | 102,386 մարդ | (△1,147 մարդ) | 205 մարդ | |
2013 թվական | 105,357 մարդ | (△2,971 մարդ) | 210 մարդ | |
2014 թվական | 109,364 մարդ | (△4,007 մարդ) | 217 մարդ | Մեծաքանակ մարդկային ուժերի թիվը |
1950 թվականից մինչև այսօր Կորեայի Հանրապետության ոստիկանների թիվը |
Կորեայի Հանրապետությունում ոստիկանության աշխատանքի համար պատասխանատու կազմակերպությունները ներառում են Ազգային ոստիկանական գործակալությունը և նրա հետ կապված այլ կազմակերպություններ, Կորեայի Հանրապետության ծովային պահպանության ոստիկանությունը և նրա մասնաճյուղերը, Կորեայի Հանրապետության երկաթուղային հատուկ դատական ոստիկանական ուժերը(երկաթուղային ոստիկանություն), հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը, Ջեջու հատուկ ինքնավար նահանգի ոստիկանական կորպուսը իսկ քննչական գործառույթին մասնակցում էին նաև Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը և Կորեայի Հանրապետության դատախազությունը։ Բացի այդ, «Հատուկ դատական ոստիկանության մասին» ակտը նշանակում է պետական պաշտոնյաներ, ովքեր կատարում են ոստիկանական պարտականություններ՝ կապված հարակից պարտականությունների հետ՝ իրականացնելու հասարակական կարգի պահպանման և կատարման պարտականությունները։
Այն բաժանվում է 11 ազգային և 8 տեղական կոչումների։
Շրջանանային պարեկային խմբի ղեկավար, ոստիկանության բաժանմունքի ղեկավար, ոստիկանության բաժնի պետ, Ազգային ոստիկանության գործակալություն, տեղական գրասենյակի պետի աստիճան(լեյտենանտ)։
Շրջանի կապիտան, ոստիկանության բաժնի հրամանատար ևղեկավար, ոստիկանության բաժանմունքի/տեղական գրասենյակի պետի աստիճան(ավագ տեսուչ)։
Ոստիկանության բաժնի հրամանատար, Ազգային ոստիկանության գործակալության և մարզային բաժանմունքների պետի աստիճան(փոխգնդապետ)։
Ոստիկանապետ, Ոստիկանության ազգային գործակալության շրջանային գրասենյակի տեսուչ(ոստիկանապետ)։
Տարածաշրջանային գրասենյակների ղեկավարի տեղակալ, Սեուլ, Բուսան, Գյոնգի շրջանային գրասենյակների ղեկավարներ, ոստիկանական բաժանմունքների պետեր 5 հենակետերում, այդ թվում՝ Սոնգփայի ոստիկանական բաժանմունքի պետ, Ազգային ոստիկանական գործակալության տեսուչների մակարդակի սպաներ։(կոմիսարի օգնականի տեղակալ)։
Տեղական ոստիկանական գերատեսչության տնօրեն, Ոստիկանության ուսումնական ինստիտուտի տնօրեն, Ոստիկանության կենտրոնական ակադեմիայի տնօրեն, Ոստիկանության ազգային գործակալության տնօրեն.(կոմիսարի օգնական)։
Ազգային քննչական շտաբի պետ, Ազգային ոստիկանական գործակալության պետի տեղակալ, Սեուլ,Բուսան,Գյոնգի նահանգի ոստիկանական գործակալության պետ, Ոստիկանական ակադեմիայի տեսուչ(կոմիսարի տեղակալ)։
Ոստիկանապետ(գլխավոր կոմիսար)։
Կորեայում ոստիկանի աշխատանքի ընդունման գործընթացը հետևյալն է՝ ոստիկան դառնալու համար պետք է ունենալ առաջին կարգի սովորական վարորդական իրավունք։
2018 թվականի ապրիլի 29-ի դրությամբ կա 13000 կին ոստիկան, իսկ Ազգային ոստիկանական գերատեսչությունում ընդհանուր վարչական պաշտոններ զբաղեցնող շուրջ 3000 կին աշխատում է Ազգային ոստիկանության գործակալությունում։ Դա կազմում է բոլոր ոստիկանների 10.8 տոկոսը[6]։ Սակայն, 2018 թվականի հուլիսի 28-ի դրությամբ կան 16 բարձրաստիճան կին ոստիկաններ՝ շարքային և ավելի բարձր կոչումներով, և մեկ կին ոստիկան՝ հասարակական անվտանգության տեսուչի կամ ավելի բարձր կոչումով։ Ըստ այդմ, Ազգային ոստիկանության գործակալությունը վերացրել է գենդերային սահմանափակումը Ոստիկանության ակադեմիայում նոր ուսանողների հավաքագրման և ոստիկանության գործադիր տնօրենների թեկնածուների աշխատանքի ընդունման համար, և ակնկալվում է, որ ապագայում կվերացնի գենդերային խտրականությունը ոստիկանների հավաքագրման ժամանակ։
Կորեայի Հանրապետության ոստիկանությունը տարբեր շարժական տեխնիկա է օգտագործում անվտանգության պահանջներին համապատասխանելու համար։ Ընդհանուր առմամբ օգտագործվում է 5 տեղանոց սեդան մակնիշի մեքենա, սակայն լեռնային կամ կղզյա տարածքների դեպքում օգտագործվում է նաև սպորտային մեքենա՝ ամենագնաց: Ինչպես նաև արագ տեղաշարժվելու համար շահագործվում էին մոտոցիկլետներ և գիրոդին։ Բացի այդ, օգտագործվում էին ավտոբուսներ մեծ թվով ոստիկանների տեղափոխման համար, շտապօգնության մեքենաները՝ վիրավոր ոստիկաններին տեղափոխելու համար,իսկ սանիտարական մեքենաները շահագործվում էին այլ հարմարությունների համար[7]։
Հարավային Կորեայի ծովային պահպանության ոստիկանությունը շահագործում է 35 խոշոր նավ, 39 միջին նավ, 110 փոքր նավ, 139 հատուկ նավ, 6 Ֆիքսված թևով ինքնաթիռ և 18 գիրոդին՝ ծովում անվտանգություն ապահովելու համար[8]։
Ներկայումս Հարավային Կորեայի ոստիկանությանը թույլատրվում է 38 տրամաչափի ատրճանակներ կրել գործողությունների ժամանակ։ Ազգային ոստիկանական գործակալության պաշտոնական տվյալների համաձայն՝ նախատեսվում է օգտագործել S&W(Smith & Wesson) 10-րդ մոդելի ատրճանակը։
Մինչ Կորեական պատերազմի բռնկումը, ոստիկանությունը կոտորել է քաղաքացիական անձանց, ովքեր կասկածվում էին Ջեջու կղզում Կորեայի ժողովրդական պարտիզանական բանակի հետ համագործակցելու մեջ։ 4·3 միջադեպի(Ջեջու կղզու ապստամբություն) ժամանակ՝ Կորեայի ժողովրդական պարտիզանական բանակի հետ կռվելու ընթացքում սպանվել են քաղաքացիական անձինք Ջեջու կղզում, Յոսուում և Սունչոնում։ Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, նահանջի ընթացքում, կոտորվեցին բանտարկյալները և Մամուլի ազգային ասոցիացիայի անդամները, իսկ հողերի վերագրավումից հետո կոտորվեցին խաղաղ բնակիչները, որոնք կասկածվում էին Կորեայի ժողովրդական բանակի հետ համագործակցելու մեջ[9]։
Ոստիկանությունը մեծ դերակատարում է ունեցել ճնշելու առաջին և հինգերրորդ հանրապետությունների ժամանակ տեղի ունեցած ժողովրդավարացման շարժումը։ Մարտի 15-ի Մասանի ապստամբության ժամանակ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Ապրիլի 19-ի հեղափոխության ժամանակ 185 մարդ սպանվեց, երբ ոստիկանները կրակում էին ցուցարարների ուղղությամբ։ Այնուհետև տեղի ունեցավ Բուչոնի ոստիկանական բաժանմունքում սեռական խոշտանգումների դեպքը, որի խոշտանգումների և մահվան գործի մեղավորն է դարձել Պակ Չոն Չոլը։