Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կորինթո | |||||
| |||||
Երկիր | Նիկարագուա | ||||
Համայնք | Chinandega Department? | ||||
Հիմնադրված է | 1858 թ. | ||||
Մակերես | 70,67 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | 16 624 մարդ (2005)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Փոստային դասիչ | 26400 | ||||
| |||||
Կորինթո (իսպ.՝ Corinto), քաղաք և մունիցիպալիտետ Նիկարագուայի հյուսիս-արևելյան մասում[2]՝ Չինանդեգա դեպարտամենտի տարածքում։
Գտնվում է դեպարտամենտի հարավում, Խաղաղ օվկիանոսի ափին, երկրի մայրաքաղաքից՝ Մանագուայից, մոտ 150 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 0 մետր է[3]։
Կորինթո քաղաքը հիմնադրվել է 1863 թվականին[2]։ Կոչվել է ի պատիվ հունական Կորինթոս քաղաքի։
1896 թվականի մայիսի 2-4-ը ԱՄՆ-ը զորքերը տեղակայվել են Կորինթոյում «քաղաքական հուզումների ժամանակ Ամերիկայի շահերը պաշտպանելու համար»[4]։
1912 թվականի օգոստոսի 4-ին Նիկարագուայի նախագահ Խուան Էստրադան դիմել է ԱՄՆ-ին զորք ուղարկելու խնդրանքով։ Դրանից հետո 1912 թվականի օգոստոսին Կորինթոյի նավահանգիստ են ուղարկվել ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը։ 1912 թվականի օգոստոսի 27-ին նավահանգիստ է ժամանել «Denver» հածանավը՝ ափ դուրս բերելով 350 ծովային հետևակային։ Հետագայում՝ 1912-1925 և 1926-1933 թվականների ընթացքում Նիկարագուան օկուպացվել է ԱՄՆ զորքերի կողմից, քաղաքում էր գտնվում ԱՄՆ ծովային հետևակը[5]։
Ա․ Սանդինոյի սպանությունից հետո 1934 թվականի փետրվարին երկրում հաստատվել է Ազգային գվարդիայի ղեկավար Անաստասիո Սոմոսի ընտանիքի բռնապետությունը, որը ԱՄՆ-ին լրացուցիչ արտոնություններ է տրամադրել (այդ թվում՝ Կորինթոյում ռազմաբազա ստեղծելու իրավունք)[5]։
1960 թվականի սկզբին Կորինթոն երկրի խոշորագույն նավահանգիստն էր, որով անցնում էր բեռնաշրջանառության մոտ 60 %-ը (տարեկան մինչև 250 հազար տոննա)։ Քաղաքի բնակչությունը 7 հազար մարդ էր, նավահանգստում կար 160 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ մեկ կառանատեղի[6]։
1961 թվականի փետրվար-մարտ ամիսներին գործադուլ են արել Կորինթոյի նավահանգստի շուրջ 4 հազար աշխատավորներ և ծառայողներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում դիմադրություն են ցույց տվել այն զորքերին, որոնք փորձում էին ճնշել գործադուլը։ Արդյունքում, իշխանությունները ստիպված են եղել զիջումների գնալ և բարձրացնել աշխատողների աշխատավարձը[7]։
1968 թվականին Կորինթոյի բնակչության թվաքանակը կազմում էր 10 հազար մարդ։ Քաղաքը երկրի գլխավոր առևտրային նավահանգիստն էր (որի միջով անցնում էր ամբողջ ապրանքաշրջանառության երկու երրորդը), ինչպես նաև տնկարկային երկրագործության շրջանի կենտրոնը[8]։
1971 թվականին Կորինթոյի բնակչության թիվը կազմել է 13 հազար մարդ։ 1980-ական թվականներին քաղաքը համարվում էր երկրի գլխավոր առևտրային նավահանգիստը (որի միջոցով անցնում էր ամբողջ ապրանքաշրջանառության 60%-ը)[2]։
2013 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմել է 15 694 մարդ։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
1971 | 1995 | 2000 | 2005 | 2013 |
---|---|---|---|---|
13 371 | 16 926 | 17 256 | 19 183 | 15 694[9] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորինթո» հոդվածին։ |
|