Կորյուն Ահարոնյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 4, 1940[1][2][3] Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2017[1][2][3] (77 տարեկան) Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Ժամանակակից երաժշտության միջազգային ընկերություն |
Կրթություն | Centro Latinoamericano de Altos Estudios Musicales? |
Ամուսին | Գրասիելա Պարասկևաիդիս |
Պարգևներ |
Կորյուն Ահարոնյան (իսպ.՝ Coriún Aharonián, օգոստոսի 4, 1940[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] - հոկտեմբերի 8, 2017[1][2][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայահայ կոմպոզիտոր և երաժշտագետ, ստեղծել է հիմնականում կամերային և էլեկտրաակուստիկ աշխատանքներ, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում, ակտիվ է եղել նաև որպես գիտնական։ Մոնտեվիդեոյի պատվավոր քաղաքացի[6]։
Կորյուն Ահարոնյանը եղել է Լուիջի Նոնոյի, Էկտոր Տոսարի, Լաուրո Այեստարանի, Խերարդո Գանդինիի, Վինկո Գլոբոկարի, Դյորդ Լիգետիի, Գորդոն Մումմայի, Ֆոլկե Ռաբեի, Ֆեռնանդո ֆոն Ռայխենբախի, Քրիստիան Վոլֆի և Յանիս Քսենակիսի աշակերտը[6]։
Կորյուն Ահարոնյանը ակտիվ է եղել տարբեր պաշտոններում։ 1971 թվականին Մոնտեվիդեոյում նա հիմնադրել է Ediciones Tacuabé շահույթ չհետապնդող լեյբլը և 1971-2017 թվականներին եղել է նրա կոլեկտիվի անդամ։ 1971-1989 թվականներին նա աշխատել է որպես Cursos Latinoamericanos de Música Contemporánea-ի գործադիր քարտուղար, 1983-1985 թվականներին եղել է Հանրաճանաչ երաժշտության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ և 1985-1987 և 1987–1989 թվականներին՝ ISCM-ի նախագահական խորհրդի անդամ։ Ավելի ուշ նա 2009-2011 թվականներին Մոնտեվիդեոյում աշխատել է որպես Centro Nacional de Documentación Musical Lauro Ayestarán կենտրոնի երաժշտագիտական համակարգող, իսկ 2011-2017 թվականներին՝ որպես տնօրեն։ Նա կազմակերպել է երաժշտական կրթություն և համերգներ Ուրուգվայում և այլ երկրներում[6]։
2004 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ[6]։
2010 թվականին Մոնտեվիդեոյի կառավարությունը Կորյուն Ահարոնյանին շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում։ 2014 թվականին Ազգային հետազոտական համակարգի կողմից նա նշանակվել է Մոնտեվիդեոյի պատվավոր հետազոտող[6]։
Կորյուն Ահարոնյանն ամուսնացած էր երաժշտագետ Գրասիելա Պարասկևաիդիսի հետ[6]։
Նա և Գրասիելա Պարասկևաիդիսը Sonidos y hombres libres. Música nueva de América Latina en los siglos XX y XXI գրքի հերոսներն են (2014, խմբագիրներ Հանս-Վեռներ Հայստեր և Ուլրիկե Մյուլշլեգել, Iberoamericana/Vervuert)[6]։
Բացի վերևում թվարկված ստեղծագործություններից, Կորյուն Ահարոնյանը երաժշտություն է ստեղծել նաև բեմական ներկայացումների և ֆիլմերի համար[6]։
Որպես գիտնական Կորյուն Ահարոնյանը գրել է մի քանի հոդվածներ և էսսեներ մշակույթի և երաժշտության վերաբերյալ, որոնք տպագրվել են Արգենտինայում, Ավստրիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Կոլումբիայում, Կուբայում, Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում։ Այդ գործերից շատերը հայտնվել են Hacer música en América Latina ժողովածուում (2012, վերահրատարակված 2014, Ediciones Tacuabé)[6]։
|