Կորրադո Սեգրե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1863[1][2] Սալուցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2] |
Մահացել է | մայիսի 18, 1924[1][2] (60 տարեկան) Թուրին, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Թուրինի համալսարան |
Գործունեության ոլորտ | դիֆերենցիալ երկրաչափություն |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա[3] և Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Թուրինի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[4] |
Գիտական ղեկավար | Enrico D'Ovidio?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Beppo Levi?[6], Francesco Severi?[7], Beniamino Segre?[8], Gino Fano?[9], Giovanni Giambelli?[10], Alessandro Terracini?[10] և Eugenio Giuseppe Togliatti?[10] |
Պարգևներ | |
Corrado Segre Վիքիպահեստում |
Կորրադո Սեգրե (անգլ.՝ Corrado Segre, օգոստոսի 20, 1863[1][2], Սալուցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2] - մայիսի 18, 1924[1][2], Թուրին, Իտալիա[2]), իտալացի մաթեմատիկոս, ով մեր օրերում հայտնի է որպես հանրահաշվական երկրաչափության վաղ զարգացմանը նպաստած մարդկանցից մեկը։
Սեգրեի կարիերան սկսվել է Թուրինի համալսարանում։ Սկզբնական շրջանում եղել է Էնրիկո Դ'Օվիդիոյի ուսանողը։ 1883 թվականին, մինչ իր քսան ամյակի լրանալը, Սեգրեն հրատարակել է պրոյեկցիոն տարածությունում կվադրիկաների վերաբերյալ դիսերտացիա և ստացել է հանրահաշվի և անալիտիկ երկրաչափությամբ զբաղվող պրոֆեսորների ասիստենտի պաշտոնը։ 1885 թվականին սկսել է դասավանդել պրոյեկտիվ երկրաչափություն՝ որպես Ջուզեպպե Բրունոյի տեղակալ։ Դրանից հետո՝ 1888 թվականից սկսած մինչ իր մահը, նա ղեկավարել է բարձրագույն երկրաչափության բաժինը։
Սեգրեն նաև ընդարձակել է հանրահաշվական երկրաչափությունը՝ լինելով առաջինը, ով ուսումնասիրել է մուլտիկոմպլեքս թվերը (մասնավորապես, երկկոմպլեքս թվերը)։ Սեգրեի աշխատանքը կարծես Ուիլյամ Համիլտոնի և Քլիֆորդի բիքվատերիոնների վերաբերյալ ավելի վաղ գրված աշխատանքների շարունակությունն է։ Այնուամենայնիվ, Սեգրեին հայտնի չի եղել Ջեյմս Կուկլի գրված աշխատությունը «տեսարինների» վերաբերյալ, որի գաղափարը համընկնում է երկկոմպլեքս թվերի գաղափարի հետ։
Սեգրեն «բազմաչափ տարածք» վերնագրով հոդված է գրել Encyklopädie der mathematischen Wissenschaften-ի համար (հայտնի է նաև որպես Կլեյնի հանրագիտարան), որը ծավալվել է 200 էջի սահմաններում[11]։
Սեգրեն մահացել է 1924 թվականին՝ վիրահատությունից հետո։ Մինչ այդ նա հրատարակել էր 128 մաթեմատիկական հոդված։ 1926 թվականին գրված մահախոսականում Բեյքերը գրել է, որ Սեգրեին կարող են անվանել հանրահաշվական երկրաչափության իտալական դպրոցի «հայր»[12]։
Սեգրեի և Ջուզեպպե Պեանոյի շնորհիվ Թուրինի համալսարանը հայտնի է դարձել երկրաչափությունն ուսումնասիրողների շարքերում։ 2002 թվականին Ավելլոնը նրանց մասին գրում է հետևյալ կերպ.[13]
…1880-ականների կեսերին երկու շատ երիտասարդ հետազոտողներ՝ Սերգեն ու Պեանոն, երկուսն էլ քսան տարեկանից մի փոքր բարձր և երկուսն էլ Թուրինի համալսարանում աշխատելով, զարգացրել են շատ առաջատար տեսակետներ հիմնարար երկրաչափական խնդիրների վերաբերյալ։ Համալսարանում նրանց պաշտոնները շատ տարբեր էին, բայց ինչ-որ առումով լրացրել են միմյանց։ Զարմանալի չէ, որ Թուրինը դարձել է այս ոլորտի որոշ ամենահետաքրքիր հետազոտությունների բնօրրանը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)... in the mid 1880's, these two very young researchers, Segre and Peano, both of them only just past twenty and both working at the University of Turin, were developing very advanced points of view on fundamental geometrical issues. Although their positions were quite different from one another, they were in some way more complementary than opposed. So it must come as no surprise that Turin was the cradle of some of the most interesting studies on such issues.
Ֆելիքս Կլայնի Էրլանգենյան ծրագիրը արագորեն մեծ ազդեցություն է թողել Սեգրեի վրա, և նա օգնել է այն տարածել։ 1885 թվականին նա հրատարակել է հոդված հարթության վրա կոնական հատույթի մասին, որում ցույց է տվել, թե ինչպես է խմբերի տեսությունը հեշտացնում նրանց ուսումնասիրությունը։ Ինչպես գրել է Հոկինգսը[14]՝ հարթության վրա կոնական հատույթի ամբողջությունը նույնացվել է P5(C)-ի հետ։ Հետևաբար, այս տարածության պրոյեկտիվ փոխակերպումների խումբը կոնական փոխարկման խումբ է։ Սեգրեի մասին Հոկինգսը գրել է.
…1888 թվականին՝ պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, նա որոշել է, որ լավ կլինի ունենալ Erlangen Program-ի իտալերեն թարգմանությունը։ Սերգեն նկատել է, որ դրա բովանդակությունը լավ հայտնի չէ իտալացի երիտասարդ երկրաչափերին։ Իր ուսանողներից մեկին՝ Ջինո Ֆանոյին, Սեգրեն համոզել է թարգմանել այն, որը 1890 թվականին լույս է տեսել Annali di Mathematische-ում։ Ֆանոյի թարգմանությունը Erlangen Program-ի բազմաթիվ թարգմանություններից առաջինն էր։
Բնօրինակ տեքստ (անգլ.)…shortly after he assumed the chair of projective geometry in Turin in 1888, he decided it would be worthwhile to have an Italian translation of the Erlangen Program because he felt its contents were not well enough known among young Italian geometers. ... Segre convinced one of the students at Turin, Gino Fano, to make a translation which was published in Annali di Mathematische in 1890. Fano's translation thus became the first of many translations of the Erlangen Program.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորրադո Սեգրե» հոդվածին։ |
|