Կուբայական խոհանոց, սա Կուբայի ազգային խոհանոցն է։ Այն զարգացել է աշխարհի այլ երկրների գաստրոնոմիկ սկզբունքների ազդեցության ներքո։ Այսպիսով, Կուբայի ազգային խոհանոցում հայտնաբերվել են իսպանական, աֆրիկյան և կրեոլ կերակուրների տարրեր։
Ամեն տարի Կուբայի տարբեր մասերում անցկացվում են Կուբայի խոհանոցային փառատոններ, որտեղ հավաքվում են խոհարարներ։ Այս միջոցառումների ժամանակ կարող ենք գտնել կուբայական ուտեստների ու խմիչքների պատրաստման հիանալի բաղադրատոմսեր[1]։
Ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, Կուբայում ևս կա գոտիավորում։ Կենտրոնական և արևմտյան շրջաններում առավել շատ օգտագործվում են շոկոլադը և կոկոսը։ Կոկոսի յուղը կամ կաթը հիմնականում օգտագործվում են տապակի համար։ Կղզու արևելյան մասում, մասնավորապես Սանտյագո դե Կուբայում, նախընտրում են կծու կերակուրներ։
ախիակո, համարվում է Կուբայի սեղանների ամենատարածված սնունդը, այնտեղ առանց դրա ոչ մի կերակուր չկա (տապակված միս և բանջարեղեն)։ Ի դեպ, այս երկրում մսատեսակներից ամենատարածվածը հավինն է, իսկ այնուհետև՝ տավարի և ոչխարի։
caldosa, հավի մսով, սխտորով, կարտոֆիլով, խոզապուխտով, գազարով, սոխով, ծովախեցգետինով, և այլ բաղադրիչներով ռագու։
մսով, պանիրով կամ լոլիկով լապշա։
lechon, տապակած խոզի միս։
lechon asado, տապակած խոզ, այն հիմնականում պատրաստում են տոնակատարությունների ժամանակ։
picadillo la habanera, տավարի աղացած մսով և տոմատի մածուկով սոուս։
ensalada de aguacates, աղցան, որի բաղադրության մեջ մտնում է ավոկադո, սաղմոն, արքայախնձոր կամ մանգո։