Կումանովոյի պայմանագիր | |
---|---|
Ռազմատեխնիկական համաձայնագիր Միջազգային անվտանգության ուժերի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև | |
Պայմանագրի տիպ | հրադադարի համաձայնագիր |
Ստորագրվել է — վայր |
հունիսի 9, 1999 Կումանովո, Հյուսիսային Մակեդոնիա |
Ուժի մեջ է մտել | հունիսի 10, 1999 |
Ստորագրել են | ![]() ![]() |
Կողմեր | ![]() ![]() |
Լեզու | ֆրանսերեն, անգլերեն, սերբերեն |
Ռազմատեխնիկական համաձայնագիր Միջազգային անվտանգության ուժերի և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև, հայտնի է նաև որպես Կումանովոյի համաձայնագիր, հրադադարի համաձայնագիր, որը ստորագրվել է Կոսովոյի միջազգային անվտանգության ուժերի (KFOR), Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև 1999 թվականի հունիսիս 9-ին Կումանովոյում (Հյ․ Մակեդոնիա)։
Համաձայնագրի ստորագրումը ազդարարում է Կոսովոյի ռազմական գործողությունների ավարտը[1] և հաստատում նոր հիմնարար հարաբերություններ Հարավսլավիայի և Կոսովոյի ուժերի միջև։
Կումանովոյի համաձայնագրին նախորդել է բանակցությունների տարափ ոչ միայն Հարավսլավիայի և Սերբիայի, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի (նաև ուղիղ կերպով ԱՄՆ-ի) և Ռուսաստանի Դաշնության միջև։ Չնայած նախնական պայմանավորվածությանը, օրինակ՝ Կոսովոյից սերբական զորքերի դուրսբերման ժամանակացույցի վերաբերյալ, Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերը դեռևս շարունակում էին մնալ իրենց տեղակայման վայրերում՝ սպասելով սերբական զորքերի ամբողջական դուրսբերման ավարտին[2]։
Որոշ աղբյուրներ վկայակոչում են համաձայնագրի ձեռքբերման գործում Ռուսաստանի նշանակալի դերի մասին։ Նախքան Կումանովոյում համաձայնագրի ստորագրումը՝ տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովի և ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի միջև, որի շրջանակներում ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Դրանք վերաբերում էին ՆԱՏՕ-ի օդային հարձակումների դադարեցմանը, ինչպես նաև Ռուսաստանի խնդրանքով ապագա համաձայնագրում նախատեսվող որոշ կետերի հեռացմանը (փոխարենը ՌԴ-ն խոստանում էր վետո չկիրառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման ժամանակ)։
Առանց Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության իրատեսական էր Հարավսլավիայի հրթիռակոծությունների շարունակականությունը ՆԱՏՕ-ի կողմից։
Համաձայնագրի հիմնական դրույթները նախատեսում էին հետևյալը.
ՆԱՏՕ-ի ներկայությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևով, որը լիազորում էր ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին պահպանել միջազգային ներկայությունը՝ Կոսովոյի ուժերի (KFOR) կարգավիճակով[3]։