Զանգված | 500 տոննա ![]() | |
---|---|---|
Երկիր | Ֆինլանդիա ![]() | |
Վարչատարածքային միավոր | • Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն • Հարավային Կարելիա • Ռուոկոլախտի ![]() | |
Աշխարհագրական կոորդինատներ | 61°29′36″N 28°25′46″E ![]() | |
Երկարություն | 7 մետր ![]() | |
Լայնություն | 7 մետր ![]() | |
Բարձրություն | 5 մետր ![]() |
Կումմակիվի ( ֆիններեն՝ Kummakivi ), մեծ հավասարակշռող քար, բնության հուշարձան, որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում՝ Ռուոկոլահտիում:
Հինգ մետր բարձրությամբ և յոթ մետր լայնությամբ քարը մոտ 500 տոննա է կշռում: Քարի տակի ժայռը ամբողջովին հարթ է[1]։ 1980-ական թվականներից ժայռի գագաթին սոճի է աճել[2]: Կումմակիվին գտնվում է Ռուոկոլահտիի արևմտյան մասում, Պուումալայի մունիցիպալիտետի սահմանի մոտ[1]։
Ֆիններենից թարգմանաբար կումմակիվի նշանակում է «տարօրինակ քար»[3]:
Քարն այս վայրում է հայտնվել 11000-12000 տարի առաջ սառցադաշտի հալման արդյունքում։ Մոտակայքում կան ավելի փոքր գլաքարեր, հավանաբար նույն ծագման[1] ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումմակիվի» հոդվածին։ |
|