Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիա | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն և Սպորտային միջազգային ֆեդերացիա |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1981 |
Գլխադասային գրասենյակ | Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Կայք | ibsasport.org |
Կույրերի սպորտի միջազգային ֆեդերացիա (ԿՍՄՓ), շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնադրվել է 1981 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ ԿՍՄՓ-ի առաքելությունն է խթանել կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրումը հասարակության մեջ սպորտի միջոցով և խրախուսել տեսողության խնդիրներ ունեցողներին զբաղվել սպորտով։ ԿՍՄՓ-ն Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (ՄՄԿ) լիիրավ անդամ է։
ԿՍՄՓ-ն տեսողության խանգարում ունեցող մի քանի մարզաձևերի միջազգային ֆեդերացիա է՝ ներառելով պարաօլիմպիական երեք սպորտաձևերը (կույր ֆուտբոլ, գոլբոլ և ձյուդո), փաուերլիֆթինգ, տասը փին բոուլինգ, ինը պտույտ բոուլինգ, տորբոլ[1]։
ԿՍՄՓ-ի ցուցադրական միջոցառումը ԿՍՄՓ-ի աշխարհի առաջնությունն ու խաղերն են, որոնք անցկացվում են չորս տարին մեկ։ Առաջին խաղերը տեղի են ունեցել 1998 թվականին Իսպանիայի Մադրիդ քաղաքում, որին հաջորդել է 2003 թվականի իրադարձությունը Կանադայի Քվեբեկ Սիթիում, Քվեբեկում։ Խաղերի 3-րդ իրադարձությունն անցկացվել է 2007 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, իսկ 2011 թվականի խաղերը՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։
2015 թվականին՝ մայիսի 8-18-ը Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվել է ԿՍՄՓ-իաշխարհի 5-րդ առաջնությունն ու խաղերը, որոնք ներառում էին մրցումներ փաուերլիֆթինգ, ձյուդո, գոլբոլ, ֆուտբոլ, շախմատ, տանդեմի հեծանվասպորտ, լող, շոուդաուն և աթլետիկա մարզաձևերում։
ԿՍՄՓ-ն նաև կազմակերպում է բազմաթիվ մարզաձևերի համաշխարհային և տարածաշրջանային առաջնություններ։ Տարածաշրջանային կամ մայրցամաքային առաջնությունները սովորաբար անցկացվում են կենտ տարիներին, իսկ աշխարհի առաջնությունները անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ, երբ պարաօլիմպիկ խաղեր չկան։
Հրատարակություն | Տարի | Հյուրընկալող քաղաք | Ամսաթիվ |
---|---|---|---|
1 | 1998 | Իսպանիա, Մադրիդ | 18-26 հուլիս[2] |
2 | 2003 | Կանադա, Քվեբեկ | 5-10 օգոստոս[3] |
3 | 2007 | Բրազիլիա, Սան Պաուլու | 28 հուլիս-8 օգոստոս[4] |
4 | 2011 | Թուրքիա, Անթալիա | 1-10 ապրիլ[5] |
5 | 2015 | Հարավային Կորեա, Սեուլ | 8-18 մայիս |
6 | 2019 | [6] |
|