Կունդրյուչյա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 244 կմ |
Ավազանի մակերես | 2320 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Սևերսկի Դոնեց |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Մեծ Բուրգուստա, Մեծ Գնիլուշա և Բուրգուտկա |
Երկրամաս | Լուգանսկի մարզ և Ռոստովի մարզ |
Ջրահավաք | Դոնի ավազան |
Կունդրյուչյա (ռուս.՝ Кундрючья, ուկրաիներեն՝ Кундрю́ча), գետ Ռուսաստանի Ռոստովի մարզում և Ուկրաինայի Լուգանսկի մարզում, Սևերսկի Դոնեց գետի աջ վտակն է։
Կունդրյուչյա գետի երկարությունը 244 կմ է, ավազանի մակերեսը՝ 2320 կմ²։ Այն սկսվում է Դոնեցի բլրաշարում։ Սնուցումը հիմնականում ձնային է։ Գետաբերանում ջրի միջին տարեկան ծախսը 3,74 մ³/վ է։ Գետը սառչում է նոյեմբերի վերջին և հալչում մարտի կեսերին։
Կունդրյուչյա գետի ափին է գտնվում Կրասնի Սուլին քաղաքը։
Նավարկելի չէ։ Այս գետի վրա տեղակայված է շրջանի ամենամեծ էներգակայաններից մեկը՝ մեծ ջրամբարով և ամբարտակով։ Այն հարուստ է ձկնային պաշարներով. այստեղ հանդիպում են գետածածան, ծածան, հաստաճակատ, պերկես, գայլաձուկ, շիղաձուկ, լոքո։ Կա շատ խեցգետին։ Ներկայում այս գետում լողալը պաշտոնապես արգելվում է, քանի որ ջուրը շատ աղտոտված է։
1721 թվականի վերջում Գրիգորի Կապուստինի կողմից Կունդրյուչյա գետում քարածխի հանքի հայտնաբերումը տվեց Դոնեցկի քարածխի ավազանի երկրաբանական հետախուզության աշխատանքների մեկնարկը[1]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունդրյուչյա» հոդվածին։ |
|