Կունլե Աֆոլայան

Կունլե Աֆոլայան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1975(1975-09-30) (49 տարեկան)
ԾննդավայրEbute Metta, Նիգերիա
ԿրթությունՆյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն Նիգերիա
Ազգությունյորուբա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր և անվանի անձ
Պարգևներ
IMDbID ID 1875051

Կունլե Աֆոլայան (անգլ.՝ Kunle Afolayan, սեպտեմբերի 30, 1975(1975-09-30), Ebute Metta, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր[1], նիգերիական կինոյի «Նոր Նոլիվուդ»New Nollywood») երիտասարդական շարժման ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը [2], կինոարտադրության՝ 2005 թվականին հիմնադրված Golden Effects Pictures ընկերության գործադիր տնօրեն[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆոլայանը ծագումով նիգերիական Քվարա նահանգից է, սերում է իգբոմինա և յորուբա ցեղերից[5][6][7]։ Հայրը թատրոնի և կինոյի անվանի ռեժիսոր Ադեյեմի Աֆոլայանն է, ով մի քանի սիրված ֆիլմեր է նկարահանել և առավել հայտնի է Ադե Լովե բեմական անունով[8]։

Կունլեն կրթությամբ տնտեսագետ է և սկզբնական շրջանում՝ մինչև 2005 թվականը, աշխատել է բանկում[9]։ Կինոյում իր կարիերան սկսել է որպես դերասան, այնուհետև Նյու Յորքի կինոակադեմիայում ուսումնասիրել ռեժիսուրա[7]։ Նրա ռեժիսորական դեբյուտը եղել է 2006 թվականին նկարահանած Irapada-ն, որը թե՛ ֆինանսական և թե՛ գեղարվեստական բարձունքներ է նվաճել՝ արժանանալով աֆրիկյան կինոակադեմիայի մի շարք մրցանակների։ 2009 թվականին նկարահանած The Figurine – Araromire-ն բոլոր առումներով գերազանցել է նախորդի արդյունքները՝ դառնալով ամենամեծ եկամուտն ապահոված նիգերիական ֆիլմը և նվաճելով աֆրիկյան կինոակադեմիայի միանգամից հինգ մրցանակ[6][8]։ 2013 թվականի մայիսին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Նոլիվուդյան կինոյի շաբաթ» միջոցառման շրջանակում կայացել է Կունլե Աֆոլայանի Phone Swap ֆիլմի պրեմիերան. այդ կինոնկարն արժանացել է «Հանրության ընտրություն» մրցանակի (Public Choice Award)[10][11]։ 2020 թվականին նրա հեղինակած Citation կինոնկարը գնել ու ցուցադրել է հեղինակավոր Netflix[12][13]։

Կունլե Աֆոլայանը դարձել է Նոլիվուդի կարևորագույն դեմքերից մեկը, New Nollywood շարժման դրոշակակիրը։ The New York Times թերթը 2012 թվականին նրա մասին տպագրած հոդվածում նրան բնորոշել է որպես «լագոսցի Սկորսեզե»[14]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունլե Աֆոլայանը ամուսնացած է, ունի չորս երեխա[15][16]։ Նա իրեն բնորոշում է իբրև ազատամիտի[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ Ref
Դերասան Ռեժիսոր Պրոդյուսեր Սցենարիստ
Saworoide Այո
2002 Agogo Eewo Այո
2005 Ti Ala Ba Ku Այո
2006 Irapada Այո Այո Այո Այո [18]
Èjiwòrò Այո
2007 Onitemi Այո
2009 The Figurine Այո Այո [19]
Farayola Այո
2012 Phone Swap Այո Այո Այո
2014 Dazzling Mirage Այո [20]
October 1 Այո Այո Այո
2016 The CEO Այո Այո [3]
2017 The Bridge Այո Այո [21]
Omugwo Այո Այո [22]
2018 Crazy People Այո
2019 Mokalik Այո Այո [23]
Diamonds in the Sky Այո [24]
2020 Citation Այո [25]
2021 Ayinla Այո [26]
Swallow Այո Այո Այո Այո [27]

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցանակը Անվանակարգը Ֆիլմը Արդյունքը Ref
2019 Նոլիվուդի լավագույն մրցանակ/Best of Nollywood Awards Տարվա ռեժիսոր Diamond in the Sky Առաջադրված [24]
2021 Net Honours Առավել փնտրվող դերասան/Most Searched Actor Առաջադրված [28]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cita web|url=https://allafrica.com/stories/202010030012.html%7Ctítulo=Nigeria(չաշխատող հղում): Kunle Afolayan - How Nollywood Babes Make Their Money|fechaacceso=2020-10-06|apellido=Akanbi|nombre=Festus|fecha=2020-10-03|sitioweb=All Africa|idioma=en
  2. Literatur |Autor=Shekhar Deshpande, Meta Mazaj |Titel=World Cinema: A Critical Introduction |Hrsg= |Sammelwerk= |Band= |Nummer= |Auflage= |Verlag=Routledge |Ort= |Datum=2018 |Seiten=195 |ISBN=9781304729538
  3. 3,0 3,1 Cite web|url=http://thenationonlineng.net/the-ceo-kunle-afolayan-unveils-cast-of-multi-lingual-movie/%7Ctitle=The(չաշխատող հղում) CEO: Kunle Afolayan unveils cast of multi-lingual movie|date=August 29, 2015|publisher=The Nation|language=en-US|access-date=2019-01-21|archive-url=https://web.archive.org/web/20181118164908/http://thenationonlineng.net/the-ceo-kunle-afolayan-unveils-cast-of-multi-lingual-movie/%7Carchive-date%3D2018-11-18%7Curl-status%3Dlive
  4. Cite web|url=http://thenet.ng/net-special-2014-most-influential-people-in-entertainment/%7Ctitle=NET(չաշխատող հղում) Special: 2014 Most influential people in entertainment|date=2014-11-17|website=Nigerian Entertainment Today|language=en-GB|access-date=2019-01-21|archive-url=https://web.archive.org/web/20190122094540/http://thenet.ng/net-special-2014-most-influential-people-in-entertainment/%7Carchive-date%3D2019-01-22%7Curl-status%3Dlive
  5. Akande, Victor (2012 թ․ դեկտեմբերի 22). «Kunle Afolayan on the trail of Yoruba deities». The Nation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 «'Mi smo nova filmska revolucija'». www.tportal.hr. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  7. 7,0 7,1 «234Next.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 Literatur |Autor=Michael Chima Ekenyerengozi |Titel=Nollywood Mirror |Hrsg= |Sammelwerk= |Band= |Nummer= |Auflage= |Verlag=Lulu.com |Ort= |Datum=2013 |Seiten=35 |ISBN=9781304729538
  9. Phil Hoad (2012-10-30). «Out of Africa: Kunle Afolayan bids to bring Nollywood cinema to the world». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018-03-23-ին.
  10. Cita web|url=https://www.bellanaija.com/2020/09/kunle-afolayan-is-aging-like-fine-wine/%7Ctítulo=Kunle(չաշխատող հղում) Afolayan Is Aging Like Fine Wine|fechaacceso=2020-10-06|apellido=Bella Naija|fecha=2020-09-30|sitioweb=Bella Naija|idioma=en
  11. cite web|url=http://www.Nollywoodweek.com%7Ctitle=NollywoodWeek Paris|work=nollywoodweek.com|access-date=2019-02-06|archive-url=https://web.archive.org/web/20181006230520/http://www.nollywoodweek.com/%7Carchive-date%3D2018-10-06%7Curl-status%3Dlive
  12. Cita web|url=https://allafrica.com/stories/202009240529.html%7Ctítulo=Nigeria(չաշխատող հղում): Kunle Afolayan's 'Citation' Debuts On Netflix in November|fechaacceso=2020-10-06|fecha=2020-09-24|sitioweb=All Africa|idioma=en
  13. Cita web|url=https://www.hollywoodreporter.com/news/netflix-unveils-nigerian-original-series-three-films%7Ctítulo=Netflix Unveils Nigerian Original Series, Three Films|fechaacceso=2020-10-06|sitioweb=Hollywood Reporter|idioma=en
  14. Literatur |Autor=Andrew Rice |Titel=The Making of Nigeria’s Film Industry |Sammelwerk=The New York Times |Datum=2012-02-23 |ISSN=0362-4331 |Online=https://www.nytimes.com/2012/02/26/magazine/nollywood-movies.html |Abruf=2018-03-23
  15. cite web | url=http://www.bellanaija.com/2014/03/08/kunle-afolayan-does-our-government-consider-us-worthy-citizens-of-nigeria/ | title=Kunle Afolayan: "Does our Government consider Us worthy Citizens of Nigeria?" | date=8 March 2014 | publisher=bellanaija.com | access-date=22 September 2014 | archive-url=https://web.archive.org/web/20141006155830/http://www.bellanaija.com/2014/03/08/kunle-afolayan-does-our-government-consider-us-worthy-citizens-of-nigeria/ | archive-date=2014-10-06 | url-status=live
  16. cite web | url=http://dailypost.ng/2014/03/07/work-hard-im-still-tenant-kunle-afolayan-relocate-nigeria/ | title=I work too hard but i'm still a tenant" – Kunle Afolayan to relocate from Nigeria | date=7 March 2014 | publisher=dailypost.ng | access-date=22 September 2014 | archive-url=https://web.archive.org/web/20141006121310/http://dailypost.ng/2014/03/07/work-hard-im-still-tenant-kunle-afolayan-relocate-nigeria/ | archive-date=2014-10-06 | url-status=live
  17. cite web | url=http://www.ilorin.info/fullnews.php?id=8319 | title=Dad didn't encourage his children to act -Kunle Afolayan | publisher=Ilorin Info | date=21 October 2013 | access-date=18 December 2015 | archive-url=https://web.archive.org/web/20151222085300/http://www.ilorin.info/fullnews.php?id=8319 | archive-date=2015-12-22 | url-status=live
  18. «Leila Djansi's Sinking Sands Listed On CNN Among 10 Must-See African Films». news1ghana.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  19. Obenson, Tambay A. (2013 թ․ հոկտեմբերի 28). «Halloween 2013 Countdown - Nigerian Director Kunle Afolayan's Horror/Thriller 'The Figurine'». IndieWire. Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  20. Nwanne Chuks (2014 թ․ հունիսի 28). «Lala Dazzles In Kelani's Dazzling Mirage». The Guardian (Nigeria). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  21. nollywoodreinvented (2019 թ․ սեպտեմբերի 13). «The Bridge». Nollywood REinvented (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  22. «Kunle Afolayan, Omowunmi Dada, Ayo Adesanya attend media screening». www.pulse.ng (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  23. «Movie Review: Kunle Afolayan's 'Mokalik' thrives on memory, not viewer satisfaction» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  24. 24,0 24,1 Bada, Gbenga (2019 թ․ դեկտեմբերի 15). «BON Awards 2019: 'Gold Statue', Gabriel Afolayan win big at 11th edition». Pulse Nigeria (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  25. Augoye, Jayne (2020 թ․ նոյեմբերի 3). «Kunle Afolayan screens 'Citation' in Lagos». Premium Times. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. Nwogu, Precious (2020 թ․ դեկտեմբերի 14). «Tunde Kelani announces production of Ayinla Omowura biopic titled 'Ayinla'». Pulse Nigeria. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  27. «Swallow (2021) review – this is hard to swallow». Ready Steady Cut. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. «Net Honours - The Class of 2021». Nigerian Entertainment Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունլե Աֆոլայան Internet Movie Database կայքում