|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Կոսովո |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մայիսի 1, 1985(1985-05-01) (39 տարեկան) կամ մայիսի 1, 1983(1983-05-01) (41 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Պրիշտինա, Հարավսլավիա |
---|
Հասակ |
190 սմ |
---|
Քաշ |
82 կիլոգրամ |
---|
Դիրք |
դարպասապահ |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Բյուլիս |
---|
Համար |
1 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1991-1998
|
Ռամիզ Սադիկու
|
2000-2002
|
Պրիշտինա
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2002-2008
|
Պրիշտինա
|
2008-2010
|
Վելազնիմի
|
2010-2011
|
Ռենովա
|
18 (0)
|
2010-2011
|
Վելազնիմի
|
2011-2015
|
Պրիշտինա
|
2015-այժմ
|
Բյուլիս
|
13 (0)
|
|
Ազգային հավաքական |
---|
2014
|
Կոսովո
|
2 (0)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կուշտրիմ Մուշիցա (ալբ․՝ Kushtrim Mushica, մայիսի 1, 1985(1985-05-01) կամ մայիսի 1, 1983(1983-05-01), Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ֆուտբոլիստ Կոսովոյից, դարպասապահ։ Ներկայում խաղում է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբում։
Կուշտրիմ Մուշիցան ծնվել է 1985 թվականի մայիսի 1-ին Հարավսլավիայի Պրիշտինա քաղաքում (ներկայում՝ Կոսովոյում)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է 6 տարեկան հասակում հայրենի քաղաքի «Ռամիզ Սադիկու» ակումբում։ Այնտեղ նա մնացել է մինչև Կոսովոյի պատերազմը. այդ ժամանակ նա եղել է 14 տարեկան և ստիպված է եղել հեռանալ Կոսովոյից ու երեք ամիս բնակվել Թուրքիայում՝ իր ազգականների մոտ։ Այդ ընթացքում նրա հայրն ու ավագ եղբայրը մնացել են Պրիշտինայում։ Կուշտրիմ Մուշիցան հայրենիք է վերադարձել այն ժամանակ, երբ նրա հայրը քաղաքը համարել է բավականաչափ անվտանգ։ Պատերազմի ավարտից հետո Կուշտրիմ Մուշիցան միացել է «Պրիշտինա» ակումբին, որ Կոսովոյի առաջատար ակումբներից մեկն էր։ 2002 թվականին 17-ամյա Կուշտրիմ Մուշիցան դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[1]։
2008 թվականին Կուշտրիմ Մուշիցան «Պրիշտինայի» կազմում դարձել է Կոսովոյի չեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է Կոսովոյի Ջյակովիցա քաղաքի «Վելազնիմի» ակումբ։ 2010 թվականին Կուշտրիմ Մուշիցան դարձել է մակեդոնական «Ռենովա» ակումբի խաղացող։ Մակեդոնիայի առաջնության շրջանակներում անցկացվող խաղերին Կուշտրիմ Մուշիցան առաջին անգամ մասնակցել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Վարդար» ակումբի հետ տնային խաղի ժամանակ փոխարինման դուրս գալով ընդմիջումից հետո[2]։
2010/11 մրցաշրջանի արդյունքներով՝ «Ռենովան» զբաղեցրել է 3-րդ տեղը (Կուշտրիմ Մուշիցան մասնակցել էր այդ առաջնության 18 խաղերին)։ Դրանից հետո Մուշիցան վերադարձել է Կոսովո և կրկին միացել «Վելազնիմի» ակումբին, իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Պրիշտինա» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 2015 թվականը։
2015 թվականի օգոստոսի 21-ին Կուշտրիմ Մուշիցան ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբ[3]։
Կուշտրիմ Մուշիցայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
|
№
|
Ամսաթիվ
|
Վայր
|
Հակառակորդ
|
Հաշիվ
|
Մրցություն
|
1
|
17 փետրվարի, 2010
|
Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա
|
Ալբանիա
|
2:3
|
Ընկերական խաղ
|
2
|
21 մայիսի, 2014
|
Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա
|
Թուրքիա
|
1:6
|
Ընկերական խաղ
|
Ընդհանուր՝ 2 խաղ/0 գոլ (national-football-teams.com)
- «Պրիշտինա»
- Կոսովոյի չեմպիոն (1) - 2007/08