Կուռքը The Idol | |
---|---|
Ժանր | Դրամա |
Ստեղծող |
|
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Լևինսոն |
Գլխավոր դերերում |
|
Գործադիր պրոդյուսեր | The Weeknd և Սեմ Լևինսոն |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 6 |
Էկրաններին է | հունիսի 4, 2023-ից հուլիսի 2, 2023-ը |
Հեռուստաալիք | HBO |
Ընկերություն |
|
Դիստրիբյուտոր | HBO |
Պաշտոնական կայքէջ |
«Կուռքը» (անգլ.՝ The Idol), ամերիկյան դրամա հեռուստասերիալ, ստեղծված Էյբլ Տեսֆայեի, Ռեզա Ֆահիմի և Սեմ Լևինսոնի կողմից՝ HBO հեռուստաալիքի համար։ Երաժշտական արդյունաբերության ֆոնին սերիալը կենտրոնանում է ինքնօգնությամբ զբաղվող գուրուի և ժամանակակից պաշտամունքի առաջնորդի վրա, ով բարդ հարաբերությունների մեջ է մտնում աճող փոփ կուռքի հետ։ Տեսֆայեն և Լիլի-Ռոուզ Դեփը հանդես են գալիս գլխավոր դերերում, իսկ Դեբի Ռայանը, Սթիվ Զիսիսը, Թրոյ Սիվանը, Ջեննի Ռուբի Ջեյնն ու Ջուլիբեթ Գոնսալեսը կատարում են երկրորդ պլանի դերեր[1]։
Հեռոսւտասերիալի առաջին երկու սերիաների պրեմիերան կայացել է 2023 թվականի մայիսին՝ Կաննի 76-րդ կինոփառատոնում։ Սերիալը հեռարձակվել է HBO-ով և Max-ով 2023 թվականի հունիսի 4-ից՝ արժանանալով քննադատների բացասական արձագանքներին։
Ինքնօգնությամբ զբաղվող գուրուն և ժամանակակից պաշտամունքի առաջնորդը (Էյբլ Տեսֆայե) բարդ հարաբերությունների մեջ է մտնում աճող փոփ կուռքի (Լիլի-Ռոուզ Դեփ) հետ[2]։
2021 թվականի հունիսի 29-ին Էյբլ Տեսֆայեն հայտարարել է, որ Ռեզա Ֆահիմի և Սեմ Լևինսոնի հետ միասին հեռուստասերիալ է ստեղծելու HBO-ի համար, որտեղ նաև հանդես է գալու որպես պրոդյուսեր և համահեղինակ[3]։ Նույն օրը Էշլի Լևինսոնն ու Ջոզեֆ Էպշտեյնը հայտարարվել են սերիալի պրոդյուսերները, վերջինս նաև հանդես է գալու որպես սերիալի հեղինակ և շոուրաներ։ Մերի Լոուսը նույնպես հանդես է գալու որպես հեղինակ և համագործադիր պրոդյուսեր՝ Տեսֆայեի համապրոդյուսեր Վասիմ Սլեյբիի և ստեղծագործական տնօրեն Լա Մար Թեյլորի հետ միասին[4]։
2021 թվականի նոյեմբերի 22-ին HBO-ն պատվիրել է հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը՝ բաղկացած վեց սերիաներից։ Հեռուստաալիքը նաև հայտարարեց, որ սերիալի վեց սերիաների ռեժիսորն էլ հանդես է գալու Էմի Սեյմեցը[1], սակայն 2022 թվականի ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Սեյմեցը լքել է նախագիծը[5]։
Սկզբնական հայտարարություններին զուգահեռ Տեսֆայեն նաև հայտնել է, որ նա հանդես է գալու սերիալի գլխավոր դերում[6]։ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Լիլի-Ռոուզ Դեփը հաստատեց սերիալում իր մասնակցությունը[7]։ Նոյեմբերի 22-ին Սյուզաննա Սոնը, Սթիվ Զիսիսն ու Թրոյ Սիվանը[8], իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ջուլիբեթ Գոնսալեսը միացել են հեռուստասերիալի գլխավոր կազմին[9]։ 2022 թվականի ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Սոնը լքել է դերասանական կազմը և նրան փոխարինել է Դեբի Ռայանը[10]։
Նկարահանման շրջանը սկսվել է 2021 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի շրջակայքում[11]։ 2022 թվականի ապրիլին արտադրությունը որոշ ժամանակով դադարեցվել էր, քանի որ Տեսֆայեն ելույթ էր ունենալու «Քոուչելլա» փառատոնում[12]։ Ապրիլի 25-ին «Variety»-ն հայտնել է, որ շոուն վերամշակվել է, ինչպես նաև ենթարկվել է նշանակալի վերանկարահանումների՝ դերասանական կազմի և ստեղծագործական ուղղությունների փոփոխության պատճառով[13]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուռքը (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|