Գյուղ | ||
---|---|---|
Կուտրաշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Գուդրաշեն, Կուդեաշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կուտրաշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Գտնվում էր Ճորոխ գետի աջ ափին։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
1872 թվականին ուներ 40 տուն հայ և 4 տուն թուրք բնակիչ։ 1909 թվականին գյուղն ուներ 40 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Կուտրաշենն ուներ Ս. Հովհաննես և Ս. Աստվածածին եկեղեցիներ։
Գյուղում գործում էր արական դպրոց[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ |
|