Կուրցիո Մալտեզե իտալ.՝ Curzio Maltese | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1959 |
Ծննդավայր | Միլան, Իտալիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 26, 2023 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Միլանի համալսարան |
Կուսակցություն | The Other Europe? |
Curzio Maltese Վիքիպահեստում |
Կուրցիո Մալտեզե (իտալ.՝ Curzio Maltese, մարտի 30, 1959, Միլան, Իտալիա[1] - փետրվարի 26, 2023, Միլան, Իտալիա), իտալացի լրագրող, սյունակագիր, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի 8-րդ գումարման պատգամավոր։
Կուրցիո Մալտեզեն ծնվել է Միլանում, ավարտել է տեղի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Նա իր լրագրողական կարիերան սկսել է ուսանողական լրատվամիջոցներում, հետագայում աշխատել է «La Notte ruit», «La Gazzetta dello Sport», «La Stampa» թերթերում։ 1994 թվականին միացել է «La Repubblica» օրաթերթին։ Կուրցիո Մալտեզեն մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ պետության և իտալական կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների։ Բացի գրքերից նա գրել է վավերագրական ֆիլմերի սցենարներ[2]։
Որպես Իտալիայի հյուսիս-արևմտյան ընտրատարածքի գլխավոր թեկնածու նա 2014 թվականին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ Մոնի Օվադիայի հրաժարականից հետո նա դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[3]։
Կուրցիո Մալտեզեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո Միլանում, 2023 թվականի փետրվարի 26-ին, 63 տարեկան հասակում[4]։
Կուրցիո Մալտեզեն հաճախ է քննադատվել Եվրախորհրդարանի նիստերին ներկա չգտնվելու համար[5], չնայած «VoteWatch»-ի վիճակագրություն համաձայն նա մասնակցել է ձայների 95%-ին[6]։ Նրան մեղադրել են նաև և Եվրախորհրդարանից և «La Repubblica» թերթից աշխատավարձ ստանալու համար։ Այդ պատճառով նա խզել է իր պայմանագիրը թերթի հետ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրցիո Մալտեզե» հոդվածին։ |
|