Կռունկ | |
---|---|
Տեսակ | անօդաչու թռչող սարք |
Ենթատեսակ | հետախուզական |
Կարգավիճակ | շահագործվում և արտադրվում է |
Krunk UAV Վիքիպահեստում |
Կռունկ[1], Հայաստանում արտադրված հետախուզական անօդաչու թռչող սարք[2]։
Պատկանում է միջին դասի անօդաչուներին։ Այս դասի մեջ են մտնում ներկայումս շահագործվող նման տիպի թռչող ապարատների մոտ 60 %-ը։ «Կռունկը» ՀՀ ՌՕՈՒ-ի նորագույն արտադարանքներից է և իր տակտիկա-տեխնիկական բնութագրերով չի զիջում նմանատիպ շատ սարքերի[3]։
Սարքը ապահովված է ղեկավարվող ավտոթռիչքի համակարագով և կարող է օդում մնալ մինչև 5 ժամ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 5400 մ է, թռիչքներում սովորաբար սարքը բարձրանում է առավելագույնը 4500 մ, արագությունը 150 կմ/ժ է։
|