Կտտկենի Զիբոլդի |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Sambucus sieboldiana
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Կտտկենի Զիբոլդի (լատին․՝ Sambucus sieboldiana), ցախեկեռասազգիների ընտանիքի, կտտկենի ցեղի բույս։
Թոփ կամ փոքր ծառ է՝ մինչև 8 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները մեծ մասամբ մերկ են, ճյուղերն ունեն բաց դարչնագույն գունավորում, ծածկված ոսպնյակներով, մերկ։ Միջուկը բաց դարչնագույն է։ Տերևները կազմված են 5-9, հոռաշիվերի վրա՝ 11 տերևիկներից, որոնք նշտարաձև են կամ ձվաձև-երկարավուն, 6-20 (երբեմն՝ 2) սմ երկարությամբ և 1.5 (երբեմն՝ 6) սմ լայնությամբ, երկարավուն սրածայր գագաթով և կլորավուն, երբեմն՝ սեպաձև, որոշ չափով ասիմետրիկ հիմքով, նուրբ սղոցաեզր, բաց կանաչավուն, մերկ։ Ծաղիկները դեղնասպիտակ են, մանր, հավաքված մինչև 8 սմ երկարությամբ և 5 (երբեմն՝ մինչև 12) սմ լայնությամբ հուրաններում։ Պտուղը ծիրանակարմիր է, 0.3-0.4 սմ տրամագծով, մանր կնճռոտ կորիզակներով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։
Տարածված է հեռավոր Արևելքում (Սախալին, Կուրիլյան կղզիների հարավում), Ճապոնիայում։ Չափազանց ցրտադիմացկուն է, ստվերատար, բավականին խոնավասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ[1]։