Կրետեի ակվարիում

Կրետեի ակվարիում
հուն․՝ Ενυδρείο Κρήτης
Տեսակակվարիում
ՏեղագրությունHersonissos Municipality?  Հունաստան
Հիմնադրված2005 թվական
Փակվածգործում է մինչ օրս
Տարածք1 600
Կենդանիների թիվավելի քան 2 500
Տեսակների թիվավելի քան 250
ԿայքՊաշտոնական կայք
 Cretaquarium Վիքիպահեստում

Կրետեի ակվարիում (հուն․՝ Ενυδρείο Κρήτης), ակվարիում, որը գտնվում է Հունաստանի խոշորագույն կղզու՝ Կրետեի մայրաքաղաք Հերակլիոնից 15 կմ հեռավորության վրա՝ Հերսոնիսոս փոքրիկ քաղաքում։

Ակվարիումի ներկայիս շենքը նախկինում օգտագործվել է, որպես Հունաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ավիաբազա։

Կրետեի ակվարիումը բացվել է 2005 թվականի դեկտեմբերի 18-ին։ Օվկիանարիումի ստեղծման ծրագիրը մշակվել է Կրետեի կենսաբանության ինստիտուտի նախկին աշխատակիցների կողմից։ Վերջիններս նպատակ ունեին ստեղծելու առաջին մեծ ակվարիումը Հունաստանում[1]։

Ժամանցային սրահի ներկայիս շենքը նախկինում օգտագործվել է, որպես ԱՄՆ ռազմաօդային ավիաբազա։ Ակվարիումի ստեղծման նպատակը այն հետազոտական, կրթական, մշակութային և ժամանցային նպատակներին ծառայեցնելն է։

Կրետեի ակվարիումի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են Հունաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի ներդրումային բանկի կողմից։ Ակվարիումի զգալի ընդլայնումը տեղի է ունեցել 2008-2009 թվականներին, երբ այստեղ բացվեց 25 նոր ցուցահանդես։

Ներկայումս Կրետեի ակվարիումը իր հարկի տակ ներկայացնում է 60 ցուցահանդես, որտեղ ցուցադրված են Միջերկրական ծովի կենդանական աշխարհը (250 տեսակի ավելի քան 2500 օրգանիզմներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հունաստանում՝ Կրետեում, խոշոր ակվարիումի և օվկիանարիումի բացման ծրագիրը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.