Կրթությունը Լիբանանում կարգավորվում է Կրթության և բարձրագույն կրթության նախարարության կողմից (MEHE)։ Լիբանանում արաբերենի հետ զուգահեռ անգլերենը կամ ֆրանսերենը դպրոցներում դասավանդվում են տարրական դասարաններից։ Անգլերենը կամ ֆրանսերենը բոլոր դպրոցների համար մաթեմատիկայի և գիտության ուսուցման պարտադիր միջոց է[1]։ Կրթությունը պարտադիր է 6 տարեկանից մինչև 14 տարեկանը[2]։
Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013 թվականի զեկույցի համաձայն`Լիբանանը տասներորդն է` կրթության որակի և 4-րդ` գիտության և մաթեմատիկայի բնագավառում[3]։ Այնուամենայնիվ, այս վարկանիշները հիմնված են Գործադիր կարծիքի ուսումնասիրության վրա, որտեղ յուրաքանչյուր երկրի բիզնես ղեկավարները իրենց կարծիքն են արտահայտում իրենց երկրում կրթական համակարգի վերաբերյալ։ Այս հետազոտությունը իրականացվում է ՀՏՖ-ի (Համաշխարհային տնտեսական ֆորում) համաշխարհային մրցունակության զեկույցի շրջանակներում։ Բեյրութի Քարնեգի Մերձավոր Արևելքի կենտրոնի ավագ ոչ մշտական բնակչի՝ Մուհամեդ Ֆաուրի խոսքերով, «այս գնահատումը զգալի հեռացում է յուրաքանչյուր միջազգային փորձի մեջ ուսանողական աշխատանքի թեստերի արդյունքներից, որտեղ Լիբանանը և Կատարը մասնակցել են»[4]։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տնտեսական գնահատման կենտրոնի կողմից իրականացվող ամենամեծ միջազգային վարկանիշային աղյուսակում և միջազգային գնահատականների, ինչպես նաև ՏՀԶԿ-ի Pisa թեստի, ամերիկացի գիտնականների կողմից տրամադրվող TIMSS թեստի և Լատինական Ամերիկայի TERCE թեստի արդյունքների համադրմամբ՝ Լիբանանը մաթեմատիկայի և գիտության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը[5][6]։ Ըստ 2007 և 2011 թվականների մաթեմատիկայի և գիտության ոլորտում ուսանողների ձեռքբերումների միջազգային թեստի արդյունքների՝ 8-րդ դասարանցի լիբանանցի ուսանողները միջինից ցածր միավորներ են հավաքել։ 2007 և 2011 թվականներին մաթեմատիկայի ոլորտում Լիբանանը զբաղեցրել է 449-րդ հորիզոնականը։
ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի համաձայն, լիբանանցի չափահասների գրագիտության մակարդակը 2014 թվականին կազմել է 93.9% Արխիվացված 2019-05-13 Wayback Machine, որի շնորհիվ գլոբալ մակարդակով զբաղեցնում է 65-րդ տեղը։
Ընդհանուր առմամբ բնակչության 54.2%-ը միջնակարգ կրթություն ունի (25 և բարձր տարեկան)։ Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող կին բնակչության տոկոսի համար այս ցուցանիշը կրճատվել է, հասնելով 38,8%-ի[7]։
Լիբանանում կրթությունը բաժանվում է 5 ցիկլի, որոնք էլ բաժանվում են երեք փուլի՝ նախադպրոցական կրթություն, հիմնական կրթություն և միջնակարգ կրթությունը, իսկ վերջինս ավարտվում է բակալավրիատով կամ «մասնագիտական սերտիֆիկատով»։ Այդ երկուսն էլ հնարավորություն են ընձեռում նաև բարձրագույն կրթություն ստանալուն[8]։ Կրթության պարտադիր տարիքը 6-ից 14 տարեկանն է, որը ներառում է հիմնական կրթական ցիկլը[2]։ Նախադպրոցական ցիկլը (ցիկլ 1) ներառում է 3-4 տարիքային խմբերին։ Հիմնական կրթությունը կազմված է 2 մակարդակներից՝ տարրական և միջին մակարդակներ։ Տարրական մակարդը ներառում է 1-ից 3-րդ (ցիկլ 2) և 4-րդից 6-րդ (ցիկլ 3) դասարանները։ Միջին մակարդակը 7-ից 9 դասարաններն են (4-րդ ցիկլ)։ Միջնակարգ կրթությունը 10-12րդ դասարաններն են (ցիկլ 5)։ Միջին կրթությունը սովորաբար ավարտվում է 18 տարեկանում[8]։
Պետք է նշել, որ լիբանանցի ուսանողների երկու երրորդը հաճախում են մասնավոր դպրոցներ։ 2015 թվականի ապրիլին կրթության նախարար Էլիաս Բոու Սաաբը հաստատել է լիբանանյան դպրոցների կրթական համակարգի անհամար մարտահրավերների և խնդիրի գոյությունը, որոնք մասնավորապես առկա են հանրային դպրոցներում։ Չնայած Լիբանանի օրենքը նախատեսում է, որ ազգային ուսումնական ծրագիրը պետք է թարմացվի յուրաքանչյուր 4 տարին մեկ, 2000 թվականից ի վեր ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Բացի այդ, Լիբանանի ժամանակակից պատմության վերաբերյալ ազգային տարաձայնությունների պատճառով պատմության դասագրքերում ներառված է մինչև 1943 թվականի ժամանակագրությունը։ Ազգային քննություններ (9-րդ դասարանի բրևետ և 12-ի բակալավրիատ) 2014 թվականից ի վեր չեն անցկացվում[9]։
Համաշխարհային բանկի տվայլներով 2007 թվականին նախադպրոցական կրթության համախառն ընդգրկվածությունը տղամարդկանց համար կազմում է 67.1%, կանանց համար՝ 65.6%[10]։ Նախադպրոցական կրթության նպատակը երեխաներին դպրոցական միջավայրին նախաձեռնելն է։ Նախադպրոցական կրթության նպատակն է․
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, 2008 թվականին նախադպրոցական կրթության մասնավոր ներգրավվածությունը կազմել է 80.3 տոկոս[10]։
Տարրական մակարդակ
Համաշխարհային տվյալների բազայի համաձայն, հիմնական կրթության տարրական մակարդակի համախառն ընդգրկվածությունը տղամարդկանց մոտ կազմում է 96.8 տոկոս, կանանց 93.9 տոկոս, իսկ 2007 թվականին՝ 95.4 տոկոս։ 2007 թվականին տարրական մակարդակի մասնավոր բաժինը կազմել է 67,6 տոկոս[10]։
Միջին մակարդակ
|access-date=
(help)
|