Կրթությունը Վրաստանում իրականացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը։
Վրաստանում դպրոց հաճախում են վեց տարեկանից։ Դպրոցական ուսումը կազմված է երեք մակարդակից՝ տարրական դպրոց (6 տարի), հիմնական դպրոց (3 տարի) և միջնակարգ դպրոց (3 տարի)։ Երկրորդ փուլն ավարտելիս աշակերտները ստանում են հիմնական կրթության վկայական, իսկ ուսման վերջում՝ լրիվ միջնակարգ կրթության ավարտական ատեստատ։ Գնահատման համար ընդունված է 12-բալանոց համակարգ։
Դասավանդվող պարտադիր առարկաներն են՝ վրացերենը, վրաց գրականությունը, մաթեմատիկան, աշխարհագրությունը, պատմությունը, քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը և որևէ օտար լեզու (հիմնականում՝ անգլերեն)։
Դպրոցները ղեկավարում են հոգաբարձուների խորհուրդները, ովքեր ընտրում են դպրոցների տնօրեններին՝ Կրթության և գիտության նախարարության ներկայացմամբ։
Աշակերտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտելիս ստանում են հիմնական կրթության վկայական, կարող են ուսումը շարունակել հատուկ մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Մասնագիտական կրթությունը ևս բաղկացած է երեք մակարդակներից։ Ուսման ավարտին միջին մասնագիտական կրթության դիպլոմի հետ տրվում է նաև մասնագիտական/տեխնիկական միջնակարգ դպրոցի կամ մասնագիտացված միջնակարգ դպրոցի լրիվ կրթության վկայական։
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը վճարովի է[1]։ Բուհ ընդունվելու համար պահանջվում է հանձնել «միասնական ազգային քննություն»։ Վերջինս բաղկացած է հետևյալ չորս առարկաններից՝ տրամաբանական հմտություններ, վրացերեն լեզու և գրականություն, օտար լեզու և մեկ քննություն ըստ ընտրության։ Գոյություն ունի բարձրագույն կրթության 4 աստիճան.
Բուհերում կիրառվում է գնահատականի 100% (բալային) և տառային համակարգ (A-ից մինչև F)։
|