Սկզբնական կամ նախադպրոցական կրթությունն Արգենտինայում նախատեսված է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այն ստանում են երեխաները՝ 2 կամ 3 տարեկանից սկսած։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների Արգենտինայի կրթությունը առաջատարն է Լատինական Ամերիկայում[1]։ Այն հաճախ անվանում են գիտական Լատինական Ամերիկա (իսպ.՝ La docta Latinoamericana)[2]:
Դպրոց հաճախելը պարտադիր է 5-ից 17 տարեկան երեխաների համար։ Դպրոցական համակարգը կազմված է սկզբնական կրթությունից՝ 6 կամ 7 տարի տևողությամբ, և միջին կրթությունից՝ 5 կամ 6 տարի տևողությամբ։ Սկզբնական կրթությունը ստանում են 6-ից 12 տարեկան երեխաները, որը հանդիսանում է պարտադիր կրթություն Արգենտինայի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այդ կրթության շրջանակներում երեխաները, 4-րդ դասարանից սկսած, սովորում են երկրորդ լեզու (բացի անգլերենից սովորում են նաև ֆրանսերեն և իտալերեն)։ Ինչպես նաև Բուենոս Այրեսում աշխատում են 22 հաստատություններ՝ օտար լեզուների լրացուցիչ ուսուցման համար։
Միջին կրթությունը ստանում են 13-ից 18 տարեկան երեխաները։ Այդ դասընթացը մտնում է հիմնական ցիկլի մեջ, որը ներառում է պարտադիր 3 տարվա կրթություն, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ, որը ստանալուց հետո երեխաները անցնում են մասնագիտական կրթության։ Ի տարբերություն Արգենտինայի մի շարք գավառների, Բուենոս Այրեսը պահպանել է մաստագիտական տեխնիկական ուսումնարանները, որոնք աշխատում են № 898 124 քաղաքի օրենքի համաձայն, և որոնց շրջանավարտները ստանում են միջին կրթություն[3]։
Արգենտինայում բոլոր մակարդակների կրթությունը անվճար է, բացառությամբ կիսահամալսարանական կրթության։ Արգենտինայում գրագիտության մակարդակը կազմում է 97 %։ 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր 8 մարդուց երեքը ունեն միջին կամ ավելի բարձր մակարդակի կրթություն[4]։
Չնայած 1974 թվականից սկսած գրագիտության աստիճանը մոտ էր բացարձակի[4], բայց XX դարի կեսերին արգենտինական երիտասարդության մեծամասնությունը հնարավորություն չուներ ավելի բարձր մակարդակի կրթության, քան յոթամյա կրթությունն էր։ Միջին և բուհական մակարդակի անվճար կրթության պահանջարկը՝ 1970-ական թվականներին, երբեմն գերազանցում էր բյուջետային հնարավորթյունները[5]։ Պետական կրթական հաստատությունները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իջեցնում էինկրթության որակը։ Սա բարենպաստ պայմաններ ստեղծեց մասնավոր կրթության համար, չնայած այն անհավասարությանը, որը առաջանում էր նրանց միջև, ովքեր կարող էին իրենց թույլ տալ մասնավոր կրթությունը և մնացած հասարակության, քանի որ մասնավոր դպրոցները հիմնականում կրթաթոշակ չեն տրամադրում։ Մոտավորապես չորս դպրոցականներից մեկը և վեց ուսանողներից մեկը հաճախում են մասնավոր ուսումնական հաստատություններ[4][5]։
2016 թվականին կազմակերպված ձևական կրթական համակարգին մասնակցել է 11,4 միլիոն մարդ, որոնցից 1,5 միլիոնը ուսանողներ էին՝ երկրի 85 համալսարաններից[4]։ Պետական են հանդիսանում 38 հաալսարաններ[6]։ Առավել նշանավոր համալսարաններն են Բուենոս Այրեսի համալսարանը, Կորդովայի ազգային համալսարանը, Լա Պլատայի ազգային համալսարանը, Ռոսարիոյի ազգային համալսարանը, Ազգային տեխնոլոգիական համալսարանը։ 1980-ական և 1990-ական թվականներին պետական համալսարանների ֆինանսավորման չափը կրճատվել է, որի արդյունքում իջել է կրթության որակը։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)