Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Sé?, Ֆունշալ և Մադեյրա |
Հիմնադրվել է | 2013 |
Տնօրեն | Hugo Aveiro? |
Կայք | museucr7.com |
![]() | |
![]() |
Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան (պորտ.՝ Museu CR7, Թանգարան CR7), թանգարան որը գտնվում է Պորտուգալիայի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում և նվիրված է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։ Թանգարանը համարվում է տեղի «Ունիան Մադեյրա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հովանավորը։ Թանգարանի վերևի մասում կա հյուրանոց, թանգարանի դիմաց տեղադրված է Կրիշտիանու Ռոնալդուի բրոնզե արձանը, որի հեղինակը բրազիլացի քանդակագործ Ռիկարդո Վելոսան է[1][2][3][4][5]։
Թանգարանը բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, բացման արարողությանը ներկա էին Մադեյրայի տարածաշրջանային կառավարության նախագահ Ալբերտո Խուան Ժարդիմը, ֆուտբոլիստներ Պեպեն և Էմիլիո Բուտրագենիոն, մարզիչ Պաուլո Բենտոն, Ռոնալդուի այն ժամանակվա ընկերուհի, մոդել Իրինա Շեյքը[6][7][8]։ Այնուհետև թանգարանի դիմաց կանգնեցվել է Կրիշտիանու Ռոնալդուի բրոնզե արձանը[9][10]։
2016 թվականի հունիսի 6-ին թանգարանը տեղափոխվել է նույն տարածքում գտնվող ավելի մեծ շենք, որը գտնվում էր կառուցվող հյուրանոցի տակ, որը ստեղծվել էր Ռոնալդուի և պորտուգալական «Pestana Group» զբոսաշրջային ընկերության հովանավորությամբ[11][12]։ Հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 1-ին, որին ներկա է եղել Ռոնալդուն, Պորտուգալիայի նորընտիր նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա և «Pestana Group»-ի նախագահ Դիոնիսիու Պեստանան[13]։ Հյուրանոցի հանդիսավոր բացման ժամանակ հրապարակը վերանվանվել է CR7 հրապարակ[14][15]։
Թանգարանում ցուցադրվում են ֆուտբոլիստի լուսանկարներն ու տեսանյութերը, մոմե արձանները, ինչպես նաև նրա ստացած բոլոր մրցանակները[16][17]։
{{cite web}}
: |first=
missing |last=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշտիանու Ռոնալդուի թանգարան» հոդվածին։ |
|