Կրոնական խորհրդանշաններ
Ինը թիվը, որն ինքն իրենով կատարելության թիվն է, սուրբ է համարվում բահայիների համար, քանի որ խորհրդանշում է Բահայի հայտնության կատարելությունը, որը գտնվում է գոյություն ունեցող համաշխարհային կրոնների մեջ իններորդ տեղում, այս պահին վերջինն ու ամեներիտասարդն Հայտնությունն է։ Ութերորդը Բաբի կրոնն է, իսկ մնացած յոթը՝ հուդայականությունն է, բուդդայականությունը, զրադաշտականությունը, հրեականությունը, քրիստոնեությունը, իսլամն ու Սաբեական կրոնը։ Դրանք միակ ճշմարիտ կրոնները չեն, որոնք հայտնվել են աշխարհում, բայց միակներն են, որոնք հայտնի են[1]։
Բուդդայականության խորհրդանշանը՝ Դհարմաչակրան է, կամ էլ օրենքի անիվը (սանսարայի անիվ)։ Անիվի կենտրոնում անվագունդն է, որը խորհրդանշում է գիտակցության լուսավոր կետը, ճառագայթում հոգևոր լույս։ Նրա պրոյեկցիայում շատ հեշտ կռահվում են ին և յան խորհրդանիշները՝ կնոջ և տղամարդու միության սկիզբը, բուդդայականության ուսմունքի էությունը խորհրդանշող ութ անվաճաղերը, եզրափակվում է հետևյալ ութ «ազնվական սկզբունքներով»։
Ին և յանի խորհրդանիշ։ Ինը՝ սև, կանացի, ընդգծում է ներքինը։ Յան՝ սպիտակ, տղամարդկային, ընդգծում է արտաքինը։
Զրադաշտականության խորհրդանշանը ֆարավահարն է՝ վերին հատվածը մարդու մարմնով թևավոր սկավառակը։ Խորհրդանշում է Աստվածային Օրհնությունը։ Ըստ տեսակետներից մեկի՝ Թագավորական փառք, Փայլող փառք։ Օգտագործվել է նաև Հին Եգիպտոսում, Միջագետքում և Արևելքի տարբեր ժողովուրդների մոտ։
Հինդուիզմի խորհրդանշանը հանդիսանում է «Օմ» կամ «Աում» բառի բուն էությունը, Աստծու ունիվերսալ անունը, երեք տառային նշան, որոնք անձավորում են երեք գերագույն աստվածներին և նրանց գործունեության ասպարեզը՝ Ստեղծումը, Պահպանումը և Կործանումը, ինչպես նաև արտացոլում են գիտակցության երեք վիճակները՝ զարթոնք-արթնացում, մեդիտացիոն արթնացում և խոր քուն։
Իսլամի խորհրդանշանը կիսալուսինն է և հնգաթև աստղը։ «Տարոտիբուլ-իդարիյա» գրքի «Վաֆիյատուլ-Ասլյաֆ» գլխում շեյխ Աբդուլ Խայյ ալ Կատինան գրում է․ «Կիսալուսին նշանի տեղադրումը մինարեթների մզկիթների վրա նորություն է։ Այս նշանը Խալիֆայությունում գործածության մեջ է դրվել օսմանյան դինաստիայի օրոք, ովքեր էլ իրենց հերթին այն փոխառել են բյուզանդական կայսրերից։ Այս խորհրդանշանի պատմությունը կապված է Ալքեսանդր Մակեդոնացու սերունդներից մեկի հետ, որն իր զորքերով պաշարել է Բյուզանդիոնը (Կոստանդնուպոլիս)։ Բնակչությունը մի գիշեր նրան հակահարված է տվել և դուրս շպրտել քաղաքից։ Նրանց այս հաղթանակը համընկել է լուսաբացի հետ։ Նրանք սա համարել են բարի նախանշան և խորհրդանաշանն ընդունել կիսալուսնի տեսքով՝ այդ կարևոր իրադարձության հիշատակը հավերժացնելու համար։ Այսպես այս խորհրդանշանը ժառանգաբար անցել է կայսրերին (որոնք հետագայում դարձան Բյուզանդիայի կայսրեր` Կոստանդնուպոլիս), իսկ նրանցից հետո էլ անցել է օսմանյաններին, որոնք հաղթել են բյուզանդացիներին, հետագայում այս խորհրդանշանը հայտնվել է նաև Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան)»։ «Տարոտիբուլ-իդարիյա» 1/320[2]
Հուդայականության խորհրդանշան՝ վեցթևանի աստղ (Դավթի աստղ)։
Հուդայականության խորհրդանշան է նաև տաճարի լամպը՝ մենորա[3]։
Հնագույն առեղծվածային խորհրդանշաններից է՝ հնգագիծ, ուղիղ հինգծայրային աստղ։ Հնգագծի առաջին հիշատակումը վերագրվում է Հին Հունաստանին։ Հունարենից թագմանած հնգագիծ «պենտագրամա» բառացի նշանակում է հինգ գիծ։ Պյութագորասի դպրոցում այս նշանը առանձնահատուկ տեղ է ունեցել (Ք․ ա․ 580—500 թվականներին)։ Նրանք կարծում էին, որ այս գեղեցիկ բազմանկյունը ունի շատ առեղծվածային հատկություններ։ Օրինակ՝ ըստ պյութագորցիների, աստղերի ճառագայթները ներկայացվում էին որպես սիրո թիվ՝ 5 = 2 + 3։ 2-ը՝ առաջին կնոջ թիվն է, 3-ը՝ առաջին տղամարդու թիվը։ Այդ պատճառով էլ հնգագիծը համարվում է կյանքի և առողջության խորհրդանիշը, այն մարդկանց պահպանում էր չար հոգիներից։ Հնգագիծը պաշտպանում էր չարից և կախարդանքից։ Միջնադարում այն դնում էին տան մուտքի և ծառերի վրա, որպեսզի հեռացնեն չարը։ Պենտագոնը (հնգանկյուն)՝ առողջության հմայիլն էր, հավերժության և կատարելության խորհրդանիշը, կախարդական գործիք դավադրությունների և որոշ ծեսերի մեջ։ Աստղի տեսքով ճիշտ հնգանկյունը խորհրդանշան է հանդիսանում եգիպտական Թոթ, ացտեկների Կետցալկոատլիյա, հռոմեական Մերկուրի, կելտական Գավայնա աստվածների համար։ Այս նշանը եղել է ամերիկայի հնդկացիների տոտեմը։ Հույներն այն օգտագործել են որպես խաչի նշան, հրեաները՝ բարօրության։ Քրիստոնյաների մոտ այն խորհրդանշում է Հիսուսի հինգ վերքերը, իսկ ճապոնացիների մոտ խորհրդանշում էր բարձր դիրք հասարակության մեջ։
Ակնհայտ է, որ հնգագիծն առաջացել է Միջագետքում 4 հազար տարի առաջ, հավանաբար որպես Վեներա մոլորակի աստղագիտության շարժման սխեմա։ Այն շումերների և եգիպտացիների մոտ դարձել է աստղի նշան։ Այս պատկերն առավելապես նշանակում է մարդ՝ վերին կետը գլուխը, մյուս չորսը՝ մարդու վերջույթները։ Երբեմն այն դիտարկվում է որպես հինգ զգայարաններ։ Լուսավոր մոգերը չար հոգիների վրա ազդելու համար օգտագործում էին հնգագծը գլուխը դեպի վեր, իսկ սև մոգերը՝ գլուխը դեպի ներքև։ Ֆաուստը հնգագիծ է նկարել, որպեսզի Մեֆիստոֆելեսը իր տուն ոտք չդներ[4]։ Շրջանին ներգծված հնգագիծը պյութագորցիների մոտ նվիրված է եղել լռությանը։ Հնգագծի հինգ թևերը խորհրդանշել են ուսումնառության հինգ տարիների լռությունն ու ուսումը։
Ներկայումս այն օգտագործում են որոշ «մոռացված» հավատքներ (պաշտամունքային չեն հանդիսանում), որոնք հիմնված են մոգության և բնության երկրպագության վրա։
Սիկհականության խորհրդանշանը կոչվում է «կհանդա»։ Այն կազմված է միասին հավաքված երեք արարողակարգային դաշույններից՝ «կիրպան», և միջին դաշույնի վրա տեղադրված պողպատյա ապարանջանից՝ «պատիժ»։
«Վերջինիս ձևը [խաչ երկու ճառագայթների տեսքով] առաջացել է հնագույն քաղդեացիներից և օգտագործվում է որպես Թամմուզ աստծո խորհդանշան (առեղծվածային T-ի տեսքով, նրա անվան առաջին տառից)…….»
Սկզբնական շրջանում քրիստոնեության խորհրդանշանը ձուկն էր։ Ձուկը հին հունարեն՝ ἰχθύς («իխտիս (իխտյուս)»), որը կրճատ համապատասխանում է քրիստոնեական պոստուլացիային «Ἰησοῦς Χριστός, Θεοῦ Υἱός, Σωτήρ» (ΙΧΘΥΣ)՝ «Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդի Փրկիչը»։
Ուղղափառ խաչը։ Ավելի շատ հորիզոնական լայնադիր գերանի վրա ինչպես մեխվել են Ամենափրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռքերը։ Վերին հորիզոնական փոքր լայնադիր մասը նշանակում է աղյուսակ, որի վրա գրված էր «Հիսուս Նազարեթցին Հուդայի Թագավոր»։ Թեք գերանը նշանակում էր երկու խաչվածներ Քրիստոսի կողքին, որտեղ գերանի վերջում, թեքված դեպի վերև, որը նշանակել է խարդախ գող, որը դրախտ է ընկել, իսկ վերջում ուղղված ներքև՝ երկրորդ խաչվածը, որը դժոխք է ընկել։ Ըստ այլ տեսակետի, թեք գերանը ցույց է տալիս ոտքերի համար ամրություն, որոնք դատապարտվել են խաչելիության, որը խաչվածին թույլ չի տալիս անմիջապես մահանալ և օգտագործվել է պատժի երկարացման համար։
Կաթոլիկները օգտագործել են չորս ծայրանի, ներքին հատվածում երկարող խաչը։ Բայցի այդ, ի տարբերություն ուղղափառ խաչի, դրա վրա Քրիստոսի ոտքերը խաչված են եղել և մեխված մեկ մեխով։
Բաֆոմետի կնիք՝ Սատանայի եկեղեցու պաշտոնական խորհրդանշանը։ Իրենից ներկայացնում է շրջված հնգանիստ (ճիշտը հնգաթև աստղն է, երկու ճառագայթներ, որոնք ուղղված են դեպի վեր) ներգծած այծի գլուխ։ Շուրջը օղակ է գծված, աստղի ճառագայթներից յուրաքանչյուրին հակառակ, մակագրված «Լևիաթան» (եբրայերեն՝ לִוְיָתָן)։ Կամ կարելի է միայն օգտագործել շրջված հնգանիստը, որը XIX դարից հայտնի է որպես Սատանայական խորհրդանշան[5]։