Կրոնը Չեռնոգորիայում

Չեռնոգորիայի գերակա կրոնը ուղղափառ քրիստոնեությունն է։ Գոյություն ունեն մուսուլմանների և կաթոլիկների կրոնական խոշոր համայնքներ։ Մյուս կրոնների ներկայացուցիչների թիվը չի գերազանցում պետության բնակչության 0,1 %-ը։

Հավատացյալների թիվը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեթինսկի վանքը Չեռնոգորիայում

Կրոնական պատկանելիության վերաբերյալ կետը ներառվել է 2003 թվականի մարդահամարի մեջ։ Համաձայն մարդահամարի արդյունքների, երկրի բնակչությունը ըստ կրոնական ինքնության բաշխվում է հետևյալ կերպ[1]՝

6 003 մարդ (0,97 %) հայտնել է, որ չի պատկանում ոչ մի կրոնական ուսմունքի, իսկ 2 424 մարդ (0,39 %) իրեն համարում էագնոստիկ, 13 867 (2,24 %) հրաժարվել են հարցին պատասխանել։

Ուղղափառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտենեգրոյի ուղղափառ քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը չեռնոգորցիներ են (52.5%) և սերբեր (42.7%): Երկրի ուղղափառ հավատացյալները պատկանում են և՛ Սերբիայի ուղղափառ եկեղեցուն, և՛ Չեռնոգորիայի ուղղափառ եկեղեցուն (որը չի ճանաչվել մյուս ուղղափառ եկեղեցիների կողմից)։ Սերբական ուղղափառ եկեղեցին կառուցվածքով ներկայացված է Չեռնոգորիայի Ցետին քաղաքում գտնվող Չեռնոգոր-Ենթածովային թեմում, ինչպես նաև Բուդիմլե-Նիկշիչի պատրիարքությունը Բարենում։

Կաթոլիկական Սուրբ Տիֆոնի վանքը Կոթորում

Կաթոլիկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիայի կաթոլիկները ալբանացիներ են (36,98 %), խորվաթներ (31 %) և չեռնոգորցիներ (22,76 %)։ Նրանք հիմնականում բնակվում են ափի երկայնքով։ Կառուցվածքային առումով կաթոլիկանան եկեղեցին բաժանված է Բարեի արքեպիսկոպոսության և Կոթորի թեմի միջև։ Բարեի արքեպիսկոպոսությունը չի ենթարկվում ոչ մի մետրոպոլիայի և գտնվում է Սուրբ աթոռի ուղիղ ենթակայության տակ։ Կոթորի թեմը ենթարկվում է հարևան Խորվաթիայի Սպլիտ-Մակարսկի մետրոպոյիային։

Իսլամի հետևորդները պատկանում են հետևալ ազգային խմբերին. բոսնիացիներ (43,49 %), սլավոն-մուսուլմաններ (21,91 %), ալբանացիներ (20,75 %) և չեռնոգորցիներ (10,64 %)։ Երկրի մուսուլմանները բնակվում են Պլավ, Ռոժաե և Ուլցին քաղաքներում, որտեղ նրանք կազմում են բնակչության մեծամասնություն։

Հուդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 18-ին Չեռնոգորիայի վարչապետը իսրայելցի աշքվենազների գլխավոր ռաբբի Յոնո Մեզգերի հետ զրույցում հայտնել է, որ Չեռոգորիան ճանաչում է հուդայականությունը որպես պետական կրոն՝ «լինի այն նոր օրինագծի շրջանակներում, թե փոփոխություններ կատարվի գործող օենքի մեջ»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Официальные итоги переписи населения 2003 года Արխիվացված 2008-11-18 Wayback Machine
  2. «Черногория признает иудаизм государственной религией». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.