Կրուպայ աղբյուր | |
---|---|
Տեսակ | աղբյուր և բնության հուշարձան |
Երկիր | Սերբիա |
Վարչատարածք | Միլանովաց |
ԲԾՄ | 220 մետր |
Լեռնաշղթա | Բելյանիցա |
Կրուպայ աղբյուր[1] (սերբ.՝ Krupajsko vrelo, սերբական կիրիլիցա՝ Крупајско врело), ջրային աղբյուր Արևելյան Սերբիայում և Պոմորավլյե շրջանում՝ Բելյանիցայի արևմտյան կրաքարային զանգվածի տակ, Կրուպայ գետի աջ կողմում, 220 մետր բարձրության վրա։ Այն մոտ է Միլանովաց գյուղին, Ժագուբիցայից 35 կիլոմետր (22 մղոն)։
Կրուպայ աղբյուրը արևելյան Սերբիայում, Պոմորավլյե շրջանում է և պատկանում է կարսթ աղբյուրներին[2], 9-11 աստիճան ջերմաստիճանով։ Աղբյուրը հատակում ունի ամֆիթատրոնի ձև ունեցող հիմնականում ուղղահայաց կողմեր։
Աղբյուրի հոսանքը 435 մետր երկարություն ունի, սկզբում հոսում է դեպի հյուսիս և 130 մետրից այն կողմ փոխում է իր ուղղությունը դեպի արևմուտք, որ շարունակի հոսել ևս 300 մետր մինչ այն միանա Կրուպայի գետի հետ։ Երբ պատնեշը կառուցվել է, Կրուպայի աղբյուրը ստացել է օվալային տեսք 40 մետր երակարությամբ և 17 մետր արևմուտք։ Աղբյուրի ջուրը հոսում է լճից շատ գեղեցիկ ջրվեժի տեսքով։
1998 թվականի հողաբանական ուսումնասիրությունները, որոնց հետևեց մանրակրկիտ հետազոտական ծրագիր, որը արտացոլում է քարանձավի սիֆոնի 70 մետր խորությամբ հակադարձ թևը, որը տանում է դեպի Բելյանիցայի կրաքարի հալում։ Պատնեշից մինչև ջրաղաց, հոսանքի ջուրը հոսում է կրաքարի միջով, բարձրանալով զառիթափ կողմերից և ջրվեժներից։ Աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմը և դրա ուժգնությունը բավականաչափ թեստավորված չեն։
Կարսթի աղբյուրների մեծ մասի նման, Կրուպայի աղբյուրում ջրի քանակը բավականին փոփոխական է տարվա ընթացքում։ Ջրաղացի կառույցի մոտ կա մի տաք ջրի աղբյուր, որը կցված է և ուղղորդում է դեպի շատրվանը։ Շատրվանից հազարավոր մետրե րի վրա, մեկ այլ տաք ջուր է հոսում ջրվեժի մանրակերտի պատկերով, որը սկսել է ինքնամարվող գեոլոգիական ջրամբարից։
Կրուպայ աղբյուրը և շրջապատող 9 հեկտար տարածքը պահպանված են, որպես ազգային կաևորության բնության կոթող է Սերբիայի Հանրապետությունում։ Բնության կոթողը[3] «Կրուպայսկո Վրելո»-ն հիմնադրվել է Սերբիայի Հանարապետության որոշման և Բնության պահպանության ակտի հիման վրա, հատկանշական նշանակություն ունեցող պահպանվող բնական ժառանգության համար այն Սերբիայի ամենաուժեղ կարստային ռեսուրսներից մեկն է։ Ըստ աղբյուրի մորֆոլոգիայի, հիդրոլոգիական ֆունկցիաների և ուղեկցող բնական հատկանիշների, պատկանում է գրավիտացիոն աղբյուրների առավել ներկայացուցչական խմբին։