Կրքի ձուկ անգլ.՝ Passion Fish | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա և դրամա |
Թվական | 1992 և դեկտեմբերի 16, 1993[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Սեյլս[2][3][4] |
Սցենարի հեղինակ | Ջոն Սեյլս |
Դերակատարներ | Մերի ՄաքԴոնել[3][5][4], Էլֆրի Վուդարթ[3][5][4], Վոնդի Կուրտիս-Հոլլ[3][5], Դևիդ Սթրեթհեյրն[3][5][4], Լեո Բերմեսթեր[3][5], Անջելա Բասեթ[3][5][4], Մայքլ Լասքին[5] և Շեյլա Քելլի[5] |
Օպերատոր | Ռոջեր Դիկինս |
Երաժշտություն | Մեյսոն Դերինգ |
Մոնտաժ | Ջոն Սեյլս |
Պատմվածքի վայր | Լուիզիանա |
Կինոընկերություն | Miramax Films |
Տևողություն | 135 րոպե |
Շահույթ | 4 814 619 A$[6] |
Կրքի ձուկ (անգլ.՝ Passion Fish), 1992 թվականին նկարահանված ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի գլխավոր դերերում են Մերի ՄակԴոնելը և Էլֆրի Վուդարդը։ 1992 թվականի դեկտեմբերի 9-ին ֆիլմն ի սկզբանե թողարկվել է սահմանափակ վարձույթով, որպեսզի հավակնի «Օսկար» մրցանակի առաջադրմանը[7][8]։ 1993 թվականի փետրվարին առաջադրումից հետո այն ընդլայնել է վարձույթը և հավաքել է գրեթե 5 մլն դոլլար[7]։
Պատմության կենտրոնում է գտնվում սերիալների նախկին աստղ Մեյ-Էլիս Կալհեյնը, ով ավտովթարի է ենթարկվել և այժմ կաթվածահար է։ Նա վերադառնում է իր հին և դատարկ տունը, որը գտնվում է Լուիզիանա նահանգում, որտեղ նա խմում է, վիրավորում բոլորին, ով ցանկանում է օգնել իրեն և իր հանդեպ խղճահարություն է առաջացնում։ Նրա կյանքը փոխվում է, երբ նրան խնամելու է գալիս Շանտելը, մի բուժքույր, ով իր կյանքում շատ խնդիրներ ունի։ Նրանց մեջ հոգևոր կապ և ընկերություն է առաջանում, և նրանց կյանքը սկսում է փոխվել։
Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրած | Արդյունք |
---|---|---|---|
«Օսկար»-ի 65-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն կանացի դեր | Մերի ՄակԴոնել | Առաջադրված |
Լավագույն օրիգինակ սցենար | Ջոն Սեյլս | Առաջադրված | |
Flanders International Film Festival | Գրան Պրի | Ջոն Սեյլս | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | Դրամայում լավագույն կանացի դեր | Մերի ՄակԴոնել | Առաջադրված |
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Էլֆրի Վուդարդ | Առաջադրված | |
Անկախ հոգի | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Էլֆրի Վուդարդ | Հաղթանակ |
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր | Դեյվիդ Ստրետեիրն | Առաջադրված | |
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակ | Լավագույն օրիգինալ սցենար | Ջոն Սլեյս | Առաջադրված |
|