Կրքոտ Մադագասկար անգլ.՝ Madly Madagascar | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ ֆիլմ և հեռուստաֆիլմ |
Ժանր | հեռուստակատակերգություն |
Հորինված երկիր | Madagascar universe? |
Ռեժիսոր | Դևիդ Սորեն |
Սցենարիստ | Դևիդ Սորեն |
Հնչյունավորում | Բեն Սթիլեր, Քրիս Ռոք, Դևիդ Շվիմմեր, Ջադա Փինքեթ Սմիթ, Դենի Ջակոբս, «Զվարճացնող» Սեդրիք, Թոմ ՄակԳրաթ, Քրիս Միլեր, Քրիստոֆեր Նայթս, Էնդի Ռիխտեր, Կոնրադ Վերնոն, Թարաջի Հենսոն և Ֆիլ Լամար |
Պրոդյուսեր | Lisa Stewart? |
Գործադիր պրոդյուսեր | Միրեյ Սորիյա[1] |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | DreamWorks Animation SKG և Pacific Data Images |
Դիստրիբյուտոր | 20th Century Studios Home Entertainment? |
Տևողություն | 64 րոպե |
Թվական | հունվարի 29, 2013[1] |
«Կրքոտ Մադագասկար», կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, հատուկ հեռուստատեսային հաղորդում «Մադագասկար» ֆրանչայզերի կերպարներով, նվիրված Սուրբ Վալենտինի օրվան։ Գործողությունները կատարվում են «Մադագասկար 2» և «Մադագասկար 3» ֆիլմերի ընթացքում, մինչև կլքեն Աֆրիկան։ DreamWorks Animation-ի արտադրանքը, սցենարիստ և ռեժիսոր՝ Դեյվիդ Սորեն։ Մուլտֆիլմի առաջնելույթը DVD տարբերակով կայացել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Աստղեր՝ Բեն Սթիլերը, Քրիս Ռոքը, Դեյվիդ Շվիմմերը և Ջադա Պինկետտ Սմիտը վերադարձել են, որպեսզի հնչյունավորեն իրենց հերոսներ Սաշա Բարոն Կոենին փոխարինել է Դեննի Ջեկոբսոմը։
Սյուժեն տեղի է ունենում 2-րդ և 3-րդ մասերի մինչը պինգվինների թռչելը։ Աֆրիկայում սկսվում է «Սուրբ Վալենտինի» օրերը։ Նյու-Յորքում Ալեքսը միշտ ստանում է շատ վալենտինկաներ, իսկ Աֆրիկայում այդ տոնի մասին ոչ ոք չգիտեր, ինչի պատճառով Ալեքսը շատ էր անհանգստանում։ Ինքնաթիռից ընկնում են օծանելիքներ «Любовное зелье № 9», և Ջուլիան թագավորը իրեն ճամաչում է «Սիրո Թագավոր»։ ՄԵլմանը պատրաստվում է Գլորին տալ նվերներ, բայց նրա չի հաջողվում, իսկ Գլորիան մտածում է, որ Մելմանը իրենից հիասթափվել է։ Մարտինը սիրահարվում է Օկապիին, բայց նա ուշադրություն չի դարձնում և Մարտինը որոշում է Ջուլիանայից դեղանյութ վերցնել։ Թագավոր Ժուլիանը պինգվիններից խնդրում է սիրային խմիչք պատրաստել և պինգվինները ուղևորվում են որսորդական ճամբար։ Շկիպերի մոտ խնդիրներ են առաջանում՝ տիկնիկի հետ կապված։ Կովալսկին Շկիպերի համար սիրային դեղ է պատրաստում։ Արդյունքում Կովալսկին օգնում է Շկիպերին վերադարձնել տիկինիկին, Ալեքսի ընկերները նրան վալենտինկաներ են նվիրում և Ալեքսը հասկանում է, որ ոչ թե շատ վալենտիների քանակն է կարևոր, այլ այն, թե ումից ես այն ստանում։
Բնօրինակը
Ռուսերեն կրկօրինակը
Դերասան | Դեր |
---|---|
Սերգեյ Բուրունով | Ալեքս |
Պյոտր Իվաշենկո | Կավալսկի |
Միքայել Տիխանով | Մարտի |
Կոստանդին Կարասիկ | Մելման |
Դիոմիդ Վինագրադով | Մորիս |
Վասիլիսա Վարոնինա | Գլորիա |
Անատոլի Դուբանով | Շկիպեր |
Ալեքսանդր Տրոֆիմով | Մորտ |
Ալեքսանդր Դասևիչ | Պրապոր (Շարքային) |
Ալեքսանդր Գավրիլին | Ժուլիան |
Երկրորդական դերեր։ Անտոն Կալեսնիկով, Սմիտրի Կուրտա, Ելենա Վայնովսկայա, Տատյանա Շարկո, Անաստասիա Ժարկովա, Նատալիա Տերեշկովա, Միքայել Դանիլյուկ, Արտյոմ Մալիկով, Գրիգորի Մալիկով, Ալեքսանդր Նոսկաով
Ֆիլմը կրկնօրինակվել է 2013 թվականին «Пифагор» ստուդիայում։
|