ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտ

ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտ
Հայաստանի պատվո պահակային վաշտը 2013 թվականի դեկտեմբերին՝ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՊատվո պահակային գումարտակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկոումՀայաստանի պաշտպանության նախարարություն
Մտնում էՀայաստանի զինված ուժեր
ԳործառույթԾիսական պարտականությունները
Թվակազմ72
.
ՏեղաբաշխումԵրևան
ՀանդերձանքSKS, ԱԿ-74
Պատմություն
Ստեղծվեց1993 թվականի հունվարի 18
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՍոկրատ Վարդանյան

Հայաստանի զինված ուժերի պատվո պահակային վաշտ, Հայաստանի նախագահի նստավայրում և վարչապետի նստավայրում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար արարողակարգային առաջադրանքներ կատարող Հայաստանի զինված ուժերի զորամաս։ Ստորաբաժանումը գտնվում է Հայաստանի պաշտպանության նախարարության անմիջական հրամանատարության ներքո։ Գումարտակի անդամների մեծ մասը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան]]ի շրջանավարտներ են։

Գումարտակը հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 18-ին[1]։ Ստորաբաժանման առաջին խոշոր իրադարձությունը Մոնթե Մելքոնյանի՝ 1993 թվականի հունիսին տեղի ունեցած հուղարկավորությունն էր[2]։ Ողջույնի առաջին պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Պատվո պահակային վաշտը, եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի այցը 1994 թվականին։ Նույն օրը զորամասի՝ այն ժամանակվա հրամանատար Աշոտ Հակոբյանը կոչումով բարձրացվեց մինչև կապիտան։ Գումարտակը 1996 թվականից մասնակցում է Հանրապետության հրապարակում անկախության օրվան նվիրված ավանդական զորահանդեսին[3]։ 2010 և 2015 թվականներին վաշտի զինվորները Մոսկվայում մասնակցել են Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։ Գումարտակը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից ճանաչվել է որպես զորահանդեսի լավագույն մարշային զորակազմերից մեկը։ Ուսումնական խմբի անդամները մասնակցել են նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ միջոցառումներին[4]։ Այլ արտասահմանյան միջոցառումներ էին նաև 2014 թվականին տեղի ունեցած Բաստիլի գրավման առիթով տեղի ունեցած շքերթը և 2011 թվականին տեղի ունեցած Festa della Repubblica շքերթը, ինչպես նաև զուգահեռ ելույթը 2019 թվականին Աբու Դաբիի միջազգային պաշտպանական ցուցահանդեսում[5]։ 2018 թվականից ստորաբաժանումը պահակային ծառայություն է իրականացրել Բաղրամյան պողոտայում գտնվող վարչապետի նստավայրում[6][7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ 2020 թվականին զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանից դուրս են բերել հայկական ազգային 6 դիվիզիաների մարտական դրոշներ և հանձնել պատերազմի հայ վետերաններին[8]։

Ծառայության անցնելու համար նորակոչիկները պետք է ունենան 180 սանտիմետրից մինչև 190 սանտիմետր հասակ։ Նրանք նաև պարտավոր են ունենալ բարձր առողջություն և գեղեցիկ դեմքի ու մարմնի կեցվածք։

Գումարտակը ունի հետևյալ կառուցվածքը[2]՝

  • Դիմավորման կամ ողջույնի խումբ, բաղկացած է 27 զինվորներից, որոնց մեջ մտնում է մեկ հրամանատար, մեկ դրոշակակիր պահակ և անձնակազմի 24 անդամ։
  • Ծաղկեպսակ դնելու խումբ, բաղկացած է 2-3 հոգուց։ Այն սովորաբար ակտիվ է Ծիծեռնակաբերդի և Մայր Հայաստանի հանդիսավոր արարողությունների ժամանակ։
  • Համազարկ տվողների խումբ
  • Դեֆիլե վարժանքը կատարողների խումբ

Առաջին անգամ ստորաբաժանումը ցուցահանդես-վարժանքներ Է անցկացրել 2009 թվականին ռազմական համալսարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։ Նա նաև ելույթ է ունեցել բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դահլիճում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականին Պուտինի՝ Երևան կատարած այցի ժամանակ ուսումնասիրում են գումարտակը:

Ներկայում գումարտակը զորավարժությունների ժամանակ օգտագործում է SKS հրացան, ինչի օգտագործումը սկսվել է 2006 թվականից։ Նախկինում՝ 1991-2006 թվականներին, գումարտակն օգտագործել է ԱԿ-47։

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումարտակը ունեցել է հետևյալ հրամանատարները[2]՝

  • Գնդապետ Աշոտ Հակոբյան (1993 - 2005)
  • Փոխգնդապետ Վարդան Խանֆերյանց (2005 - 2009)
  • Գնդապետ Սոկրատ Վարդանյան (2009 - ներկա)

2011 թվականին զորահանդեսի ժամանակ շարային պատրաստության ղեկավարումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Սոկարտ Վարդանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[9]։ Գնդապետ Հակոբյանը, լինելով կրեմլյան կուրսանտ, Հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան շքերթի ժամանակ՝ 2015 թվականին, գլխավորել է հայկական բանակի Առանձին պահակային գունդը[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LLC, Ayb Solutions. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ».
  2. 2,0 2,1 2,2 LLC, Ayb Solutions. «ՊԱՏՎՈՎ` ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ…».
  3. «Командир роты Почетного караула: жонглировать оружием — не бряцать им». m.ru.armeniasputnik.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Лицо армии: почетный караул Армении готовится к параду Победы».
  5. Հայաստանի պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում
  6. https://www.panorama.am/en/news/2019/03/30/Presidential-Palace-to-offer-Change-of-Guard-ceremony-for-visitors/2093810
  7. https://m.ru.armeniasputnik.am/video/20180924/14666614/smena-pochetnogo-karaula-pered-rezidenciej-na-bagramyana-26---video.html?mobile_return=no(չաշխատող հղում)
  8. http://www.mil.am/en/news/7807
  9. «Հայ զինվոր». hayzinvor.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. «Отдельный полк охраны ВС Армении промаршировал на Параде Победы в Москве». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  11. «Отдельный полк охраны ВС Армении промаршировал на Параде Победы в Москве - BlogNews.am». blognews.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]