Հադի Սաեյ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան |
Հասակ՝ | 182 սանտիմետր |
Քաշ | 79 կիլոգրամ |
Հադի Սաեյ (պարս.՝ هادی ساعی, հունիսի 10, 1976, Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան), իրանցի խորհրդական և նախկին թեքվոնդոյի մարզիկ, որը դարձել է օլիմպիական պատմության ամենահաջող իրանցի մարզիկը և այս մարզաձևի ամենատիտղոսակիր չեմպիոնը՝ նվաճելով համաշխարհային կարգի 9 տիտղոս (երեք օլիմպիական տիտղոս 2000, 2004 և 2008 թվականներին, երկու աշխարհի չեմպիոնի տիտղոս, չորս աշխարհի գավաթի տիտղոս և մեկ օլիմպիական որակավորման մրցաշար)[1][2]։ Ավելի վաղ իր կարիերայում և 2000 թվականին Սիդնեյում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Սաեյը նվաճել է բրոնզե մեդալ։ Ընտրվել է Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ 2006 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և վերընտրվել 2013 թվականին, սակայն պարտվել է 2017 թվականի ընտրություններում։ Թաեքվոնդո մարզաձեւի երեք ամենամեդալակիր օլիմպիականներից մեկն է[3]։
Վեց տարեկանից զբաղվել է թաեքվոնդոյով։ Նախկինում մասնակցելով թեթև քաշային կարգում (67–72 կգ), 1999 թվականի աշխարհի չեմպիոն է և 2003 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Երբ իրանական Բամ քաղաքը ավերվել է 2003 թվականի երկրաշարժից, Սաեյը իր մեդալները աճուրդի է դրել՝ տուժածների համար գումար հավաքելու նպատակով։
Երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել թեքվոնդոյի աշխարհի առաջնությունում։ Սովորել է Իրանի ֆիզիկական դաստիարակության համալսարանում:
Սաեյը պաշտոնապես իր կարիերան ավարտել է 2008 թվականի նոյեմբերի 8-ին[4]։
Նեպալցի Դիպակ Բիստայի դեմ առաջին մրցման ժամանակ նրա աջ ձեռքը մենամարտի ժամանակ կոտրվել է, սակայն իր վնասվածքիմասին չի հայնտել ողջ մրցման ընթացքում, եզրափակչում հաղթել է իտալացի Մաուրո Սարմիենտոյին: Ոսկե մեդալը նվաճելուց անմիջապես հետո նրա ձեռքը գիպսի մեջ են դրել։ Ցանկացել է հրաժեշտ տալ մարզաձևին եզրափակչում հաղթելուց հետո, սակայն նրա մարզիչ Ռեզա Մեհմանդուստը նրան խորհուրդ է տվել չանել դա։
Նվաճելով իր ոսկե մեդալը՝ Սաեյն ապահովել է, որ Իրանը Պեկինից հեռանում է ավելի լավ արդյունքով, քան 1948 թվականին Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ նրանք ստացան միայն մեկ բրոնզե մեդալ։
2015 թվականին Հադի Սաին նկարահանվել է Մանուչեհր Հադիի կողմից նկարահանված «Ամին» հեռուստասերիալում[5]։
Նա նույն տարում կորցրել է եղբորն ու հորը, կրտսեր եղբորը, մահացել է հաջոր տարի քաղցկեղից[6]։ Սաեին ծագումով իրանցի ադրբեջանցի է[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադի Սաեյ» հոդվածին։ |
|