Բնակավայր | ||
---|---|---|
Հազարասպ | ||
Երկիր | Ուզբեկստան | |
Համայնք | Հազորասպի մարզ | |
ԲԾՄ | 100 մետր | |
|
Հազարասպ (ուզբ.՝ Hazorasp, Ҳазорасп), քաղաքային ավան (1984-1992 թվականներին՝ քաղաք) Ուզբեկստանում Խորեզմի մարզի վարչական կենտրոնը։ 2008 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Հազարասպը Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկն է, որը գտնվում է Ուզբեկստանի Հանրապետության Խորեզմի օազիսի հարավային սահմանին։
Քաղաքի պատմության վաղ շրջանը ներկայացված է տեղական մշակութային շերտերով, որոնց կերամիկական նյութերը վերաբերում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին, ինչպես նաև աշտարակներով պարիսպների մնացորդներով։
Պատերը կտրված են սլաքի տեսքով անցքերով և զարդարված են ուղղանկյուն որմնասյուներով։ Ամրոցի արտաքին պատերն ու անկյունները ամրացված են քառանկյուն և քառակուսի աշտարակներով և որմնասյուներով։
Հազարասպը հիշատակվում է պարսկական պատմիչ Աթ Տաբարիի պատմական աշխատության մեջ (IX դար)։ 10-րդ դարի պարսիկ աշխարհագրագետ Ալ Իսթահրին, նկարագրելով Խորեզմի ոռոգման համակարգերը, հիշատակել է Հազարասպի մեծ ջրանցքը, որի երկայնքով նավարկել են մեծ նավեր, ինչպես նաև Հազարասպ քաղաքը, որը գտնվել է Ամուդարի մոտակայքում գտնվող մի հարթավայրում։
Ըստ Ալ-Մաքդիսիի՝ Հազարասպը եղել է առևտրային խոշոր քաղաք, ունեցել է շատ շուկաներ[2]։ Հազարասպը մինչև XIII դարի սկիզբը, այսինքն՝ մոնղոլական արշավանքներից առաջ, 300 տարի շարունակեել է ծաղկող առևտրային խոշորագույն քաղաքներից մեկը։
XVIII-XIX դարերում Հազարասպը եղել է խանության 2-րդ նշանակալից քաղաքը մայրաքաղաք Խիվայից հետո, որտեղ ապրում էր Խիվա խանի ժառանգներից մեկը։ Այդ տեղեկատվությունը թողել են օտարերկրյա ճանապարհորդներ Թոմսոնը, Եֆրեմովը, Ռուկավկինը և այլք[3]։
XIX դարի սկզբին Հազարասպը բաժանվել է հետևյալ թաղամասերի՝ Կիփչակ-Կունգրադ, Աք Սարայ, Խան Կալաշի, Մայ Ջենգիլ և այլն[4]։
|