Հազինեդար կամ Հազնադար[1], Օսմանյան կայսրության կառավարչական պաշտոններից մեկը։ Կախված վերջածանցից կամ նախածանցից, անվանումն ունի տարբեր նշանակություններ։ Հազինեդարի պաշտոնը համարժեք է եղել «գանձապետի» պաշտոնին[2]։
Գլխավոր գանձապետը եղել է Սուլթանի գանձարանի կառավարիչը[3]։ Գլխավոր գանձապետին ենթակա գանձապետերը կոչվել են Հազինեդար Քալֆա։ Քալֆան աշակերտ բառի թուրքական համարժեքն է։ «Հազինեդար աղան» եղել է գլխավոր ներքինիի կոչումը, որն զբաղվել է հարեմի գանձապետական հարցերով[4]։
Գլխավոր հազինեդարը կամ առաջին հազինեդարը (հազինեդար ուստան) եղել է սուլթանի պալատի կառավարչի կոչումը։ Վերջինս եղել է երրորդ հեղինակավոր անձը պալատում՝ սուլթանից և շեհզադեից (գահառանգ) հետո։ Օսմանյան կայսրության կառավարման հիերարխիկ համակարգում եղել են նաև երկրորդ, երրորդ հազինեդարները, որոնք ենթարկվել են առաջին հազինեդարին։ Վերջինիս անվանել են նաև Ուստա[5]։ Միայն առաջին հազինեդարը կարող էր շփվել սուլթանի և մյուս ազնվականների հետ, մինչդեռ երկրորդ, երրորդ և մյուս հազինեդարները ծառայում էին առաջին հազինեդարին[6]։
↑Orientalnej, Uniwersytet Jagielloński. Instytut Filologii (2005). Turks and non-Turks: studies on the history of linguistic and cultural contacts. Institute of Oriental Philology Jagiellonian University. էջ 524. ISBN978-83-7188-891-5. «The head of them had the title of hazinedar usta. Only hazinedar usta could sit near the Sultan and the other ones, the second hazinedar and the third hazinedar, served him.»