Հալեկալայի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Faulkes Telescope North?, Daniel K. Inouye Solar Telescope?, Pan-STARRS? և Air Force Maui Optical and Supercomputing observatory |
Կառավարող | Institute for Astronomy? |
Սեփականատեր | Institute for Astronomy? |
Երկիր | ԱՄՆ |
Տարածքաշրջան | Մաուի |
Վայր | Մաուի շրջան |
ԲԾՄ | 3052 մետր |
Կայք | about.ifa.hawaii.edu/facility/haleakala-observatories/(անգլ.) |
Haleakala Observatory Վիքիպահեստում |
Հալեկալայի աստղադիտարան (անգլ.՝ Haleakalā Observatory կամ Haleakalā High Altitude Observatory Site), առաջին աստղադիտարանն է, որ հիմնվել է ԱՄՆ Հավայի նահանգում[1]։ Այն տեղակայված է Մաուի կղզու վրա և պատկանում է Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտին, որը իր հերթին կառավարում է աստղադիտարանում գտնվող կառույցներից որոշները, իսկ մյուսները վարձավճարով հանձնում այլ կազմակերպությունների։ Վարձողների շարքում են ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան (AFRL) և Լաս Կումբրես աստղադիտարանի գլոբալ աստղադիտակների ցանցը (LCOGTN)։ Աստղադիտարանը գտնվում է 3050 մ բարձրության վրա ծովի մակերևույթից, Հալեկալա հրաբխի գագաթին, գտնվում է Երկրի տրոպոսֆերայի բարձրության երրորդ մասից վերև և ունի հիանալի աստղագիտական տեսանելություն[2]։
Միս արևի դիտարանը (MSO) անվանվել է Քենեթ Միսի պատվին 1964 թվականին[1]։ Այն կազմված է մեկ գմբեթից, որի տակ տեղակայված են մի քանի դիտարկման գործիքներ մեկ հենքի վրա[3]։
Շրջահայաց հետազոտությունների աստղադիտակ և արագ արձագանքման համակարգը (Panoramic Survey Telescope and Rapid Response System, Pan-STARRS) իրենից ներկայացնում է աստղադիտակների հատուկ տեղակայված խումբ և հաշվողական կենտրոն, որոնք միասին անընդհատ հետազոտելով երկնոլորտը տրամադրում են հայտնաբերված մարմինների աստրոմետրիկ և ֆոտոմետրիկ ճշգրիտ տվյալներ։ Հետազոտությունները իրականացվելու են երկնքի միևնույն հատվածների դիտարկումները և գտնելով տարբերությունները։ Սպասվում է, որ այս ծրագրով հայտնաբերվելու են հսկայական քանակով նոր աստերոիդներ, գիսաստղներ, փոփոխական աստղեր և այլ երնային մարմիններ։ Այս պահին 1,8 մետրանոց PS1 աստղադիտակը գործում է, և PS2 աստղադիտակը կառուցվում է[4]։
Ֆոլկս հյուսիս աստղադիտակը հանդիսանում է Ֆոլկս հյուսիս նախագծի մաս, և իրենից ներկայացնում է 2 մետրանոց ռեֆլեկտոր աստղադիտակ։ Աստղադիտակը կառավարում է Լաս Կումբրես աստղադիտարանը։ Աստղադիտակը տրամադրում է գիտահետազոտական դիտարկումների հեռահար հասանելություն Միացյալ Թագավորության ուսանողների համար[5]։
TLRS-4 Լազերային հեռաչափ համակարգը Միջազգային լազերային հեռաչափ ծառայության (ILRS) մաս է կազմում, որը իրականացնում է արբանյակների հեռավորությունների լազերային չափումներ, ինչպես նաև տրամադրում է լուսնային լազերային հեռավորությունների չափման տվյալներ[6]։ TLRS-4-ը փոխարինել է ավելի հին սարքը, տվյալների հետևողականության ապահովման համար։ Հնում կիրառվող սարքի կառույցում այժմ տեղակայված են Pan-STARRS ծրագրի աստղադիտակները[7]։
Զոդիակի լույսի դիտարանը այս պահին ունի երկու գործիք։ 0,5 մետրանոց SOLAR-C աստղադիտակը, որը օգտագործվում է Արեգակի կորոնան դիտարկելու համար[8], և DNSM համակարգը, որը թույլ է տալիս դիտարկել Հալեկալայի վրա մթնոլորտի տեղաշարժերը ամբողջ օրվա ընթացքում[9]։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի (AFRL) հետազոտական գրասենյակը (AFOSR) կառավարում է Մաուի տիեզերական հսկողության համալիրը (MSSC), այն կազմում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Մաուի օպտիկական և հաշվողական աստղադիտարանի (AMOS) մաս։ MSSC կառույցում տեղակայված են 3,67 մետրանոց էլեկտրո-օպտիկական համակարգով աստղադիտակը (AEOS)[10], Մաուի տիեզերական հսկողության համակարգը և Խորը տիեզերքի հսկողության էլեկտրո-օպտիկական սարքը (GEODSS)։ Մաուի տիեզերական հսկողության համակարգը իր հերթին բաղկացած է 1,6 մ աստղադիտակից, երկու 1,2 մետրանոց աստղադիտակներից տեղադրված մեկ հենքի վրա, 0,8 մետրանոց ճառագայթային ուղորդիչ/հետևող սարքից և 0,6 մետրանոց լազերային դիտակից[11]։ GEODSS համակարգը բաղկացած է երկու 1,0 մետրանոց աստղադիտակներից և 0,38 մետրանոց աստղադիտակից[12]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հալեկալայի աստղադիտարան կատեգորիայում։ |