Հալիլ Ումութ Մելեր

Հալիլ Ումութ Մելեր
թուրքերեն՝ Halil Umut Meler
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1986(1986-08-01) (38 տարեկան)
ԾննդավայրՍելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Խալիլ Ումութ Մելեր (թուրքերեն՝ Halil Umut Meler, օգոստոսի 1, 1986(1986-08-01), Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2017 թվականից։

Հալիլ Մելերը Թուրքիայի Սուպերլիգայում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին «Իստանբուլ Բաշաքշեհիր» - «Աքհիսար Բելեդիեսպոր» խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով:

2017 թվականի հունիսի 29-ին նրան վստահվել է աշխատել միջազգային ասպարեզում, վարել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Վոյվոդինա» - «Ռուժոմբերոկ» հանդիպումը (2:1) և ցույց տվել 4 դեղին քարտ[1]։ 2020-2021 մրցաշրջանում առաջին անգամ աշխատել է Չեմպիոնների լիգայի խաղում։

Եղել է Անգլիայում կայացած Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2018 թվականի առաջնության մրցավարներից մեկը: Վարել է խմբային փուլի երեք խաղերը և մրցաշարի եզրափակիչը:

2019 թվականին նշանակվել է «Գալաթասարայի» և «Աքհիսար Բելեդիեսպորի» միջև Թուրքիայի Սուպերգավաթի հանդիպման (1:0) գլխավոր մրցավար: 2021 թվականի սկզբին Մելերը դարձել է 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի հանդիպումները Հունգարիայում և Սլովենիայում անցկացնելու համար ընտրված 12 մրցավարներից մեկը, այնտեղ վարել է երկու խաղ։

2022 թվականին թուրք մրցավարը տեղափոխվել է ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիա[2]։

2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները սպասարկելու համար[3]։

Եվրոպայի առաջնություն 2024

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փուլ Ամսաթիվ Քաղաք Մարզադաշտ Թիմ 1 Արդյունք Թիմ 2 Դեղին քարտ Կարմիր քարտ 11 մետրանոց
Խմբային փուլ Հունիսի 17 2024 Մայնի Ֆրանկֆուրտ Վալդշտադիոն Բելգիա Բելգիա 0:1 (0:1) Սլովակիա Սլովակիա 3 - 1 0 - 0 0 - 0
Խմբային փուլ Հունիսի 21 2024 Բեռլին «Օլիմպիական մարզադաշտ» Լեհաստան Լեհաստան 1:3 (1:1) Ավստրիա Ավստրիա 4 - 2 0 - 0 0 -
1/8 եզրափակիչ Հունիսի 30 2024 Գելզենկիրխեն «Ֆելտինս-Արենա» Անգլիա Անգլիա 2:1 (0:1, 0:0) լր. ժամ. Սլովակիա Սլովակիա 3 - 6 0 - 0 0 - 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. UEFA.com. «Vojvodina-Ružomberok | UEFA Europa League 2017/18». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-06-ին. Վերցված է 2023-11-06-ին.
  2. «Halil Umut Meler, Elit kategoriye yükseldi! - Futbol Haberleri - Spor». Fanatik (թուրքերեն). 2021-12-18. Արխիվացված օրիգինալից 2023-11-06-ին. Վերցված է 2023-11-06-ին.
  3. UEFA.com (2024-04-23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-08-ին. Վերցված է 2024-05-06-ին.