Հալիմա Ադեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Kakuma, Turkana County, Քենիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | St. Cloud State University? |
Մասնագիտություն | մոդել և հումանիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Halima Aden Վիքիպահեստում |
Հալիմա Ադեն (անգլ.՝ Halima Aden, սեպտեմբերի 19, 1997, Kakuma, Turkana County, Քենիա), սոմալիական ծագմամբ ամերիկացի մոդել։
Հայտնի է որպես հիջաբով առաջին կինը «Միսս Մինեսոտա ԱՄՆ» մրցույթում, որտեղ դարձել է կիսաեզրափակչի մասնակից[3][4]։ Աշխարհի այն սակավաթիվ մոդելներից է, որ հանդես է եկել հիջաբով և բուրկինիով[5]։
Հալիմա Ադենը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 19-ին Քենիայի Կակումա փախստականների ճամբարում՝ սոմալական ընտանիքում[6]։
Երբ Հալիման վեց տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ բնակություն հաստատելով Մինեսոտա նահանգի Սենթ Քլաուդ քաղաքում[7]։
2016 թվականին Հալիման գրավել է ազգային ԶԼՄ-ների ուշադրությունն այն բանից հետո, երբ մասնակցել է «Միսս Մինեսոտա ԱՄՆ» մրցույթին՝ դառնալով այդ մրցույթում բուրկինի և հիջաբ կրած առաջին մասնակիցը։ Հաջորդ տարի Ադենը «IMG Models»-ի հետ եռամյա պայմանագիր է ստորագրել[8]։ 2017 թվականի փետրվարին առաջին անգամ ելույթ է ունեցել «Նյու Յորքի նորաձևության շաբաթվա» շրջանակներում[9]։ Ավելի ուշ նույն թվականին աշխատել է որպես «Միսս ԱՄՆ 2017» մրցույթի նախնական և հեռուստատեսային փուլերի ժյուրի[10]։
Այդ ժամանակվանից աշխատել է շատ դիզայներների հետ, որոնց թվում են Մաքս Մառան և Ալբերտա Ֆերետին, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին և լոնդոնյան «Modest fashion»-ին։ Ադենը լուսանկարվել է American Eagle-ի և Glamour-ի համար, ինչպես նաև հայտնվել է Կարին Ռոիթֆելդի CR Fashion Book ամսագրի շապիկին։
Հալիմա Ադենը եղել է հիջաբ կրած առաջին մոդելը, որը բարձրացել է միջազգային պոդիում (բեմահարթակ) և պայմանագիր ստորագրել մոդելային խոշոր գործակալությունների հետ[11]։ 2017 թվականի հունիսին դարձել է «Allure», Vogue Arabia և British Vogue ամսագրերի շապիկին հայտնված հիջաբ կրած առաջին մոդելը։
2018 թվականին Ադենը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան, որտեղ նրա աշխատանքը կենտրոնացած էր երեխաների իրավունքների պաշտպանության վրա[12]։
2020 թվականի նոյեմբերին Հալիմա Ադենն իր Ինստագրամում հայտարարել է, որ դադարել է աշխատել որպես մոդել, քանի որ այն վտանգում էր իր կրոնական համոզմունքները։ Նա իր որոշումից հետո աջակցություն է ստացել Ռիհաննայից, ինչպես նաև Ջիջի և Բելլա Հադիդ քույրերից[13]։ Նա հայտարարել է նաև, որ մասնակցելու է «Միսս Տիեզերքին»՝ դառնալով գեղեցկության այդ միջազգային մրցույթի պատմության մեջ Սոմալին ներկայացրած առաջին մասնակիցը[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիմա Ադեն» հոդվածին։ |
|