Հալլի Ռուբենհոլդ | |
---|---|
Ծնվել է | 1971 Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, ֆոնդապահ և գրող |
Գործունեության ոլորտ | սոցիալական պատմություն[1] և բելետրիստիկա[1] |
Ալմա մատեր | Լիդսի համալսարան և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][1] |
Պարգևներ |
Հալլի Ռուբենհոլդ (1971, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), բրիտանացի պատմաբան։
Ռուբենհոլդը ծնվել է Լոս Անջելեսում՝ բրիտանացի հորից և ամերիկացի մորից[5]։ Սովորել է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանում պատմություն։ Այնուհետև շարունակել է կրթությունը Լիդսի համալսարանում Բրիտանական պատմություն, Արվեստի պատմություն և Փիլիսոփայություն մասնագիտություններով։ Նա պաշտպանել է «Ամուսնությունը և երեխաների դաստիարակությունը 18-րդ դարում» թեմայով։ Ռուբենհոլդը նաև աշխատել է կոմերցիոն ոլորտում՝ Դիմանկարների ազգային պատկերասրահում որպես ասիստենտի կուրատոր[6]։
Հալլիի Լեդի Ուորսլիի քմահաճույքը աշխատանքը տպագրվել է 2008 թվականի նոյեմբերին, այն պատմում է XVIII դարի ամենասենսացիոն սեքս սկանդալներից մեկի մասին։ BBC-ի կողմից այն համարվեց շաբաթվա գիրք 2008-ի նոյեմբերի 3-ին, իսկ հետագայում այն դարձավ 90 րոպեանոց դրամա BBC 2-ի կողմից Սկանդալային Լեդի Վ վերնագրով, վերջինս առաջին անգամ հեռարձակվեց 2015 թվականի օգոստոսի 17-ին. գլխավոր դերում Նատալի Դորմերն էր։
Ներկայումս նա աշխատում է Հնգյակը գործի վրա, որը պատմում է Գիշատիչ Ջեքի 5 զոհերի մասին[7]։
|