Հալվորիկ


Հալվորիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից հյուսիս-արևելք, Մնձուր գետի աջ ափին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը լեռնոտ էր և անտառապատ։

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 55-80 տուն, որոնցից հայկական էին մի քանիսը։ 1914 թվականին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ, մասամբ նաև լեռնային գործով։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում կային ոսկու և արծաթի հանքեր, որոնք նախկինում շահագործվել են։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվորի գյուղն ուներ Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի)։ Մոտակայքում գտնվում էր Հալվորիկ վանքը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 309
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 52