Հակահարձակում

Հակահարձակում, մարտավարական (օպերատիվ) կամ ռազմավարական (ստրատեգիական) հարձակման տեսակ, որին դիմում է պաշտպանվող կողմը՝ հակառակորդի հարձակումը կասեցնելուց հետո։ Ի տարբերություն սովորական հարձակման նախապատրաստվում է պաշտպանական մարտերի ընթացքում։

Ռազմական արվեստի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հակահարձակում վերածվել է պաշտպանվող զորքերի ընդհանուր հարձակման՝ հասնելով ռազմավարական մեծ նպատակների։ Հակահարձակման օրինակներ են 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում Կոլչակի, Դենիկինի, Յուդենիչի և Լեհաստանի դեմ կարմիր բանակի մարտերը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 61