Հակոբ Կոջոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1 (13), 1883[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1959[3][1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1907) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սասունցի Դավիթ |
Աշակերտներ | Աշոտ Մամաջանյան և Կարապետ Տիրատուրյան |
Պարգևներ | |
Հակոբ Կոջոյան Վիքիդարանում | |
Hakob Kojoyan Վիքիպահեստում |
Հակոբ Կարապետի Կոջոյան (դեկտեմբերի 1 (13), 1883[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] - ապրիլի 24, 1959[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ[4]։
Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններում առկա է թեմատիկ, ժամրային ու տեխնիկական հնարների բազմազանությունը՝ գրքերի ձևավորում, սյուժետային պատկերներ, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով երկեր, կիրառական էսքիզներ։ Բազմազան է կերպարվեստի ոճաձևաբանական հնարների նրա տեխնիկան՝ յուղաներ, տեմպերա, ջրաներկ, գուաշ, մոմաներկ և փորագրություն։
Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թվականների Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930 թվականից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։
Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թվականների արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները[5]։
1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թվականին՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թվականին՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թվականին նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից) հեղինակն է[6] ։
Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։
«Փյունիկ», 1945 թվական
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կոջոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 599)։ |