Հաճելի սնունդ

Հաճելի սնունդ, մարդուն նոստալգիկ կամ սենտիմենտալ արժեք փոխանցող միջոց, և կարող է բնութագրվել իր բարձր կալորիականությամբ, որն ասոցացվում է մանկության կամ տնային ուտեստի հետ։ Նոստալգիան կարող է հատուկ լինել անհատի համար կամ վերաբերել կոնկրետ մշակույթին։

Սահմանում և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաճելի սնունդ» տերմինը սկսել է կիրառվել դեռևս 1966 թվականից, երբ Palm Beach Post-ն այն օգտագործեց մի պատմության մեջ. «Մեծահասակները, երբ ծանր էմոցիոնալ սթրեսի մեջ են, դիմում են այսպես կոչված  «հաճելի սնունդի»։ Սնունդ, որը կապված է մանկության ապահովության հետ, օրինակ՝ մայրիկի պատրաստած խաշած ձուն կամ ծանոթ հավի ապուրը»։ Ջեյսթորում Էփրիլ Ուայթի կատարած հետազոտության համաձայն, հնարավոր է, որ Լայզա Մինելլին առաջին անգամ հարցազրույցում է օգտագործել այս տերմինն իր ժամանակակից իմաստով ՝ խոստովանելով, որ համբուրգեր է ցանկացել[1]։

Երբ տերմինն առաջին անգամ հայտնվեց, թերթերն այն չակերտների մեջ էին օգտագործում։ 1970-ականներին Միացյալ Նահանգներում ամենատարածված հաճելի սնունդը կարտոֆիլից պատրաստված տարբեր ուտեստներն ու հավի ապուրներ էին, բայց նույնիսկ այն ժամանակ սահմանումը տարբեր էր բոլորի համար։ Հաջորդ տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում հարմար սննդի բնույթը փոխվեց՝ համեղ ուտեստներից անցնելով քաղցրի, մինչդեռ հարմար սննդի թեմայով խոհարարական գրքերը սկսեցին տարածվել, իսկ ռեստորանները սկսեցին առաջարկել ուտեստներ, որոնք պիտակավորված էին որպես այդպիսին, երբ ի սկզբանե տերմինն օգտագործվում էր այն սննդի համար, որը օգտագործում էր «տանը մենակ»։ Դիետայի համաշխարհային միտումները, որոնք ի հայտ եկան 1990-ականներին, ինչպիսիք են ցածր յուղայնությունը կամ ցածր ածխաջրերով սննդակարգը, չկարողացան վերջ տալ հաճելի սննդի հանդեպ անզուսպ ցանկությանը։ Ուայթի խոսքով, 2020 թվականին աշխարհին հարվածած Քովիդ-19 համաճարակը ավելի ուժեղացրեց մարդկանց հաճելի սննդի ցանկություն, որովհետև այն առաջացնում էր նոստալգիա և պատկանելության զգացում[2]։

Հոգեբանական ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգախիտ, բարձր կալորիականությամբ, յուղայնությամբ, աղով կամ շաքարով մթերքների օգտագործումը, ինչպիսիք են պաղպաղակը կամ կարտոֆիլը, կարող է խթանել մարդու ուղեղում հատուցման համակարգը, որը առաջացնում է յուրահատուկ հաճույք կամ ժամանակավոր բարձր տրամադրություն և լիցքաթափում։ Այս զգացողությունները կարող են առաջանալ նաև այլ սննդի մեջ առկա հոգեակտիվ բաղադրիչների շնորհիվ, օրինակ, սուրճի և շոկոլադի մեջ։ Երբ առկա են հոգեբանական վիճակներ, մարդիկ հաճախ օգտագործում են հաճելի սնունդ, իրենց բուժելու համար։ Բացասական էմոցիաներ ունեցողները հակված են ուտել անառողջ սնունդ՝ փորձելով այդ պահին զգալ բավականություն[3]։

Ուսումնասիրությունը, ըստ այն հանգամանքի, թե ինչպես են քոլեջի ուսանողները ընկալում հաճելի սնունդ ասվածը, տվել է հետևյալ դասակարգումը՝ նոստալգիկ սնունդ, հաճելի սնունդ, հանգստացնող սնունդ և ֆիզիկական հարմարավետության սնունդը՝ հատուկ շեշտադրելով տրամադրությունը կամ ազդեցությունը փոխելու համար որոշակի սննդամթերքի միտումնավոր ընտրությունը և ցուցումները, որ որոշ մթերքների բժշկական-թերապևտիկ օգտագործումը, ի վերջո, կարող է լինել տրամադրության փոփոխության խնդիր։

Առանձին ապրանքների որպես հաճելի սնունդ ճանաչելը կարող է յուրօրինակ լինել, թեև օրինաչափությունները նկատելի են։ Ամերիկյան նախասիրությունների վերաբերյալ ուսումնասիրություններից մեկում «տղամարդիկ նախընտրում էին տաք, առատ, կշտացնող սնունդ (օրինակ՝ սթեյք, կասսերոլ և ապուր), մինչդեռ կանայք՝ նախընտրում էին հաճելի սնունդ, որոնք ավելի շատ կապված էին թեթև ուտելիքների հետ (օրինակ՝ շոկոլադ և պաղպաղակ)։ Բացի այդ, երիտասարդները նախընտրում էին ավելի շատ թեթև ուտելիքների հետ կապված հարմար սնունդ՝ համեմատած 55 տարեկանից բարձրների հետ»։ Հետազոտությունը նաև բացահայտեց ամուր կապ հարմար սննդի օգտագործման և մեղքի զգացման միջև։

Հարմար սննդի օգտագործումը դիտվում է որպես արձագանք էմոցիոնալ սթրեսին և, հետևաբար, որպես ԱՄՆ-ում գիրության համաճարակի հիմնական նպաստող։ Հատուկ հորմոնալ ռեակցիաների հրահրումը, որն յուրահատուկ կերպով հանգեցնում է որովայնի ճարպի ավելացմանը, դիտվում է որպես ինքնաբուժման ձև։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարմար սննդի օգտագործումը տղամարդկանց մոտ առաջանում է դրական հույզեր, իսկ բացասական հույզեր՝ կանանց մոտ։ Սթրեսի էֆեկտը հատկապես ընդգծված է երիտասարդ կանանց շրջանում, ընդ որում միայն 33%-ն է հայտնել առողջ սնվելու ընտրություն էմոցիոնալ սթրեսի ժամանակ։ Հատկապես կանայք դժվար են հարմարվում այս հոգեբանական օրինաչափություններին։

Այս բացահայտումների ճիշտ օգտագործումը ներառում է հարմար սնունդ կամ «երջանկացնող» ըմպելիքներ՝ անորեկտիկ տարեց հիվանդների համար, որոնց առողջությունն ու կյանքի որակը հակառակ դեպքում նվազում է առօրյա օգտագործման կրճատմամբ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shils, Edward A. and Finch, Henry A. (trans. and ed.), The methodology of the social sciences (1903–17), New York: Free Press, 1997, p. 90.
  2. Max Weber, Stanford Encyclopedia of Philosophy
  3. Mäki, Uskali (2009). «Realistic Realism about Unrealistic Models». The Oxford Handbook of Philosophy of Economics. Oxford: Oxford University Press. էջեր 68–98. ISBN 9780195189254.
  4. Galbács, Peter (2015). «Methodological Principles and an Epistemological Introduction». The Theory of New Classical Macroeconomics. A Positive Critique. Contributions to Economics. Heidelberg/New York/Dordrecht/London: Springer. էջեր 1–52. doi:10.1007/978-3-319-17578-2. ISBN 978-3-319-17578-2.