Հաճելի տղաները միայնակ են քնում

Հաճելի տղաները միայնակ են քնում
անգլ.՝ Nice Guys Sleep Alone
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորStu Pollard?
Սցենարի հեղինակStu Pollard? և Բրյուս Ֆայրսթին
ԴերակատարներՇոն Օ'Բրայան, Sybil Temtchine?, Վանեսա Մարսիլ, Michael Greene?, Brenda James? և Ուիլյամ Սանդերսոն
ՕպերատորNathan Hope?
Տևողություն92 րոպե

Հաճելի տղաները միայնակ են քնում (անգլ.՝ Nice Guys Sleep Alone), 1999 թվականի ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորն է Ստյու Փոլարդը։ Ֆիլմը հիմնված է Բրյուս Ֆայրսթինի 1986 թվականին գրված «Հաճելի տղաները միայնակ են քնում. ժամադրություն դժվարին ութսունականներին» գրքի[2] հիման վրա։

Զվարճալի, բայց թեթև և կանխատեսելի հայացք այն մասին, թե ինչպես աղջիկները հաճախ նախընտրում են բիրտ տղաներին, քան նրանց, ովքեր բարեհամբույր են և իրենց ծաղիկներ են նվիրում։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Լուիսվիլում։ Դպրոցի միայնակ ուսուցիչ 31-ամյա Քարթերն իր միայնակության համար մեղադրում է իր չափազանց հաճելի լինելը և փորձում է հասնել իր երազանքների աղջկան՝ խաղալով վատ տղայի դեր։

Քարթերը ցինիկ է դարձել աղջիկների հետ մի շարք անհաջող ժամադրություններից հետո։ Նա միշտ փորձում է բարի լինել կանանց հանդեպ, բայց նրանք հիմնականում գերադասում են «մնալ ընկերներ» և նախընտրում են անկողին մտել «վատ» տղաների հետ։

Եվ ահա գեղեցկուհի Մեգին տեղափոխվում է քաղաք։ Հուսահատությունից ցինիկ դարձած Քարթերը որոշում է նրան սիրահետել կոպտությամբ, ձևանալով անտարբեր։ Սակայն, ի հեճուկս ճակատագրի, Մեգին երազում է վերջապես հանդիպել մի վարդ նվիրող տղայի, ով բարեհաճ կլինի իր հանդեպ[3]։

  • Շոն Օ'Բրայանը Քարթերի դերում
  • Սիբիլ Թեմչենը Մեգգիի դերում
  • Վանեսա Մարսիլը Էրինի դերում
  • Մայքլ Գրինը Սլիք Ուիլի դերում
  • Բրենդա Ջեյմսը Քեյթի դերում
  • Ուիլյամ Սանդերսոնը Ռուֆուսի դերում
  • Սյուզաննա Քրեյջը Նենսիի դերում
  • Բլեյք Սթյուրին Փեթի դերում
  • Դերեկ Մակգրաթը Էդդիի դերում։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի փառատոնային դեբյուտը տեղի է ունեցել Գյոթեբորգի կինոփառատոնում անշլագով[4]։ Միացյալ Նահանգներում «Nice Guys Sleep Alone»-ը ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոներում և Միջին Արևմուտքի քաղաքներում։

Ըստ The New Republic ամերիկյան ամսագրի 2012 թվականի հոդվածի, ֆիլմը դարձել է Netflix-ի առաջին բացառիկը, երբ ֆիլմի կինոռեժիսոր Ստյու Փոլարդը ընկերությանը վաճառել է DVD-ի 500 չվաճառված օրինակները[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Feirstein, Bruce (1986 թ․ հունվարի 1). Nice Guys Sleep Alone - Dating In The Difficult Eighties (English) (First Edition ed.). Dell. ISBN 978-0-00-637229-5. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Nice Guys Sleep Alone».
  4. Rehlin, Gunnar (1999 թ․ մարտի 22). «Nice Guys Sleep Alone». Variety.
  5. Wu, Tim. "Netflix's War on Mass Culture," The New Republic. December 4, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]