Համազարկային պետություն կամ Համազարկային իշխանություն (անգլ.՝ Salute state), իշխանական պետություն, որը գտնվում էր Հինդուստանում, մասնավորապես Բրիտանական Հնդկաստանի կազմում, որի ղեկավարին Հնդկաստանի մայրաքաղաք (ի սկզբանե՝ Կալկաթա, հետագայում՝ Դելի) ժամանելիս ողջունում էին թնդանոթային համազարկերի միջոցով (ի սկզբանե՝ Թագավորական նավատորմի նավերի թնդանոթներից, հետագայում՝ ցամաքային զինատեսակներից)[1]։ Համազարկերի թիվը (առավելագույնը 21 համազարկ) արտացոլում էր համապատասխան ղեկավարի մակարդակը Բրիտանական Հնդկաստանի կառավարման համակարգում, և հնդկական իշխանները շատ զգայուն էին ողջույնի արձանագրված կարգի նկատմամբ։ Որոշ իշխաններ իրենց իշխանության սահմանների ներսում ավելի մեծ թվով համազարկերով ողջույնի արժանանալու իրավունք ունեին[2]։
Համազարկերով պետության և պետական ղեկավարների հեղինակությունը ընդգծող այս համակարգն առաջին անգամ ներդրվել է 18-րդ դարի վերջին Օստ-Հնդկական ընկերության ղեկավարման ժամանակահատվածում և 1858 թվականից, երբ ընկերության դերը ստանձնել է Միացյալ թագավորությունը, համազարկային համակարգը շարունակել է գործել Թագի անմիջական ղեկավարության ներքո։ Այն պաշտոնապես համակարգվել է և պետական խորհրդանիշի կարգավիճակ է ձեռք բերել։ Հիերարխիայի ցանկերը հրապարակվել են 1864, 1867 և 1877 թվականներին[3]։
Համազարկային պետությունների համար նշանակալից իրադարձություն է եղել Անգլիայի թագավորական ընտանիքի ժամանումը Հնդկաստանի մայրաքաղաք։ 1911 թվականի դեկտեմբերին Անգլիայի թագավոր Գեորգ V-ի և Մարիա Թեքսացու թագադրման կապակցությամբ թագավորական զույգի ներկայությունը Դելիում կայանալիք Կայսերական դարբարին[4] (հանդիսավոր ընդունելություն) միակն է պատմության մեջ։ Այդ Դարբարի կապակցությամբ (Դելիի դարբար եղել է երեք անգամ՝ 1877, 1903 և 1911 թվականներին) մեծ քանակությամբ հնդկական ազնվականություն էր ժամանել, որի պատճառով ողջույնի համազարկերը թնդում էին ամբողջ օրը[5], ինչի հետևանքով մի շարք ներկաներ հետագայում լսողության խնդիրներ ունեցան։ Դեկտեմբերի 13-ին արքայական զույգը իրենց ողջունելու եկած կես միլիոնից ավելի սովորական քաղաքացիների համար Շահ Ջահանի կառուցած Կարմիր ամրոցի ջհարոկհայից (կախովի պատշգամբի պատուհան) կատարել է Դարշան[6]։ Այնուհետև, դեկտեմբերի 14-ին թագավոր-կայսրը ղեկավարել է 50 հազար զինվորական զորահանդեսը։ Այդ ժամանակ 21 համազարկով ողջույնի իրավունք ունեին Իշխանական երեք պետություններ.
Համազարկային ողջույնների այս համակարգը Հնդկաստանի կառավարության կողմից վերջնականապես չեղյալ է հայտարարվել 1971 թվականին Հնդկաստանում և 1972 թվականին Պակիստանում։
Բրիտանական կառավարությունը Հնդկաստանը կառավարում էր երկու վարչական համակարգերով՝ Բրիտանական մարզեր և հնդկական «իշխանական» պետություններ։ Հնդկաստանի ենթամայրցամաքի մոտավորապես 60% -ը Մարզերն էին, իսկ 40% -ը՝ Իշխանական պետությունները[9]։ Մարզերը բրիտանական տարածքներ էին, որոնք անմիջականորեն ղեկավարվում էին Բրիտանական Հնդկաստանի գաղութային կառավարության կողմից։ Իշխանական պետությունները ֆեոդալական պետական միավորներ էին, որոնք դե յուրե Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ չէին, բայց բրիտանացիների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ էին. դե ֆակտո բրիտանական հսկողության տակ էին գտնվում, քանի որ Սուբսիդային պայմանագիր կնքելով իշխանական պետությունները հրաժարվում էին արտաքին քաղաքականություն վարելուց և ինքնապաշտպանության իրավունքից, սակայն պահպանում էին պետության հողերի ինքնավարությունը։
Իշխանական պետությունները (մոտ 601, որոնցից 175-ը մեծ էին) հայրենական ղեկավարներով պետություններ էին. պետության գլուխ կանգնած էր ռաջան, մահառաջան, նիզամը կամ նավաբը[10]։ XX դարի կեսերին ընտրական խորհուրդներ ստեղծվեցին, որոնց իրավունքները սահմանափակ էին։ Բրիտանական իշխանությունը բոլոր իշխանական պետություններում պետության ղեկավարին առընթեր նշանակում էր ռեզիդենտ կամ քաղաքական ագենտ։ Իշխանության նախարարները հիմնականում լինում էին բրիտանական չինովնիկներ[11]։
Բրիտանիան հիերարխիկ կարգ էր սահմանել. որևէ պետության կամ պետության ղեկավարի մակարդակն արտահայտվում էր ողջույնի համազարկերի թվով, որին նա արժանանում էր Հնդկաստանի մայրաքաղաք ժամանելիս[12]։ Մինչև Հնդկաստանի անկախություն ձեռք բերելը (1947 թվականի օգոստոսի 15-ը), ամենամեծ իշխանական պետությունը համարվում էր Հայդարաբադը և նրա պետության ղեկավարին ողջունելու համար սահմանված էր առավելագույն՝ 21 համազարկ։
Ի սկզբանե կային երեք Իշխանական պետություններ, որոնց համար նախատեսված էր 21 համազարկ՝ Բարոդան, Հայդարաբադը, Մայսուրը, որից հետո ավելացավ Գվալիորը և Ջամու և Քաշմիրը։ Նեպալը, որը պաշտոնապես դուրս էր Բրիտանական Հնդկաստանից, նույնպես արժանացել է 21 համազարկային ողջույնի[13]։ 1867 թվականից նվազագույն համազարկերի թիվը 9 համազարկն էր[3]։
Աղյուսակում ցույց են տրված համազարկային իշխանությունների աստիճանները, 1947 թվականին Հնդկաստանի կազմում ընդգրկվելու պահին։ Հնդկաստանը որոշ ժամանակ շարունակել է պահպանել համազարկային հրավառությունների համակարգը նախկին իշխանական պետությունների տիրակալների համար, այդ թվում ՝ փոխելով հասանելի համազարկերի թիվը (այնպես, 1948 թվականին Հայդարաբադի և Բերարի Նիզամի կարգավիճակն իջեցվեց այն պատճառով, որ չի սատարել Հնդկական միության ստեղծմանը, իսկ առաջին տեղը զբաղեցրեց մահարանա Ուդայպուրի)։ Հնդկաստանի կառավարության կողմից համազարկերի հետ կապված հրավառությունների համակարգը վերջնականապես չեղյալ է հայտարարվել 1971 թվականին։
№ | Համազարկերի հիմնական թիվ | Համազարկերի թիվ իշխանական պետությունում (տեղական) |
Իշխանի տիտղոս | Պետություն/իշխանություն | Դինաստիա/կլան | Ներկայիս նահանգ |
---|---|---|---|---|---|---|
1. | 21 | - | Ն.Գ.Մ. Նիզամ | Հայդարաբադ | Ասաֆ Ջահ | Թելանգանա Կառնատակա Մահարաշտրա |
2. | 21 | - | Ն.Մ. մահառաջա | Մայսուր | Վադիյարների դինաստիա | Կառնատակա |
3. | 21 | - | Ն.Մ. մահառաջա | Ջամմու և Քաշմիր (պետություն) | Դոգրա | Ջամմու և Քաշմիր |
4. | 21 | - | Ն.Մ. մահառաջա Գաեկվադ | Բարոդա (պետություն) | Մարաթհա Գաեկվադ | Գուջարաթ |
5. | 21 | - | Ն.Մ. մահառաջա Շինդիա | Գվալիոր (պետություն) | Մարաթհա, Շինդիա | Մադհյա Պրադեշ |
6. | 19 | 21 (տեղական) | Ն.Մ. նավաբ | Բհոդալ (պետություն) | Աֆղանստանի Միրասի Կհել | Մադհյա Պրադեշ |
7. | 19 | 21 (տեղական) | Ն.Մ. մահառաջա Հոլկար | Հոլկար (պետություն) | Մարաթհա Հոլկար | Մադհյա Պրադեշ |
8. | 19 | 21 (տեղական) | Ն.Մ. Մահառանա | Ուդայպուր (պետություն)/Մեվարա[14] | Ռաջպուտ Սիսոդիա | Ռաջաստան |
9. | 19 | - | Ն.Մ. մահառաջա Չհատրապատի | Կոլհապուր (պետություն) | Մարաթհա, Բհոնսլե | Մահարաշտրա |
10. | 19 | 21 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Տրավանկորե | Սամատհա Կշատրիա | Կերալա |
11. | 17 | 19 (անհատական) | Ն.Մ. մահառաո | Կոտա (պետություն) | Ռաջպուտ, Չաուհան, Հադա | Ռաջաստան |
12. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Բհարատպուր (պետություն) | Ջաթեր | Ռաջաստան |
13. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Բիկաներ (պետություն) | Ռաջպուտներ, Ռաթհոր | Ռաջաստան |
14. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. միրզա մահառաո | Քաչ (պետություն) | Ռաջպուտներ, Ջադեջ | Գուջարաթ |
15. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Պուդուկկոտտայ (մարզ) | Տոնդաիման | Թամիլնադ |
15. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Ջայպուտ | Ռաջպուտներ, Կաչվահա | Ռաջաստան |
16. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Ջոդհփուր (պետություն) | Ռաջպուտներ, Ռաթհոր | Ռաջաստան |
17. | 17 | 19 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Պատիալա (պետություն) | Ջաթ սիկհեր | Փենջաբ |
18. | 17 | - | Ն.Մ. Մահա ռաո ռաջա | Բունդի | Ռաջպուտներ, Չաուհան, Հադա | Ռաջաստան |
19. | 17 | - | Ն.Մ. մահառաջա | Քոչին | Կշատրիյա | Կերալա |
20. | 17 | - | Ն.Մ. մահառաջա | Կարաուլի (պետություն) | Ռաջպուտներ, Ջադաուն | Ռաջաստան |
21. | 17 | - | Ն.Մ. մահառաջա | Ռևա (պետություն) | Ռաջպուտներ, Բագհելա | Մադհյա Պրադեշ |
22. | 17 | - | Ն.Մ. մահառաջա | Տոնկ (պետություն) | փուշտուններ | Ռաջաստան |
23. | 15 | 17 (անհատական) | Ն.Մ. մահառաջա ռանա | Դհոլպուր (պետություն) | Ջաթեր | Ռաջաստան |
24. | 15 | 17 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Ալվար (պետություն) | Ռաջպուտներ, Կաչվահա | Ռաջաստան |
25. | 15 | - | Ն.Մ. մահառավալ | Բանսվարա (պետություն) | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Ռաջաստան |
26. | 15 | - | Ն.Մ. մահառաջա | Դաթիյա (պետություն) | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
27. | 15 | - | Ն.Մ. ռաջա | Դևաս (ավագ գիծ) | Ռաջպուտներ, Պարամար | Մադհյա Պրադեշ |
28. | 15 | - | Ն.Մ. ռաջա | Դևաս (կրտսեր գիծ) | Ռաջպուտներ, Պարամար | Մադհյա Պրադեշ |
29. | 15 | - | Ն.Մ. մահառաջա | Դհար | Ռաջպուտներ, Պարամար | Մադհյա Պրադեշ |
30. | 15 | - | Ն.Մ. մահառավալ | Դունգարպուր | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Ռաջաստան |
31 | 15 | - | Ն.Մ. մահառաջա | Իդար | Ռաջպուտներ, Ռատհորե | Գուջարաթ |
32 | 15 | - | Ն.Մ. մահառաջա | Ջայսալմեր | Ռաջպուտներ, Բհատի | Ռաջաստան |
33 | 15 | - | Ն.Մ. մահառաջաа | Կիշանգարհ | Ռաջպուտներ, Ռատհորե | Ռաջաստան |
34 | 15 | - | Ն.Մ. մահառաջա | Օրչհա | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
35 | 15 | - | Ն.Մ. մահառավատ | Պրատապգարհ | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Ռաջաստան |
36 | 15 | - | Ն.Մ. նավաբ | Ռամպուր | Աֆղաններ | Ուտար Պրադեշ |
37. | 15 | - | Ն.Մ. ռաջա | Սիկկհիմ | Տիպիկհար | Սիկհիմ |
38 | 15 | - | Ն.Մ. մահառավալ | Սիրոգի | Ռաջպուտներ, Չաուհան, Դևդա | Ռաջաստան |
39 | 13 | - | Ն.Մ. մահառաջա ռաոլ սահիբ | Բհավնագար | Ռաջպուտներ, Գոհիլ | Գուջարաթ |
40 | 13 | 15 (անհատական և տեղական) | Ն.Մ. մահառաջա | Ջինդ | Ջաթ սիկհ, | Փենջաբ |
41 | 13 | 15 (անհատական և տեղական) | Ն.Մ. նավաբ | Ջունագաթհ | Բաբի | Գուջարաթ |
42 | 13 | 15 (անհատական և տեղական) | Ն.Մ. մահառաջա | Կապուրտհալա | Ջաթ սիկհ (Ահլուվալիա) | Փենջաբ |
43 | 13 | 15 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Բենարես | Բրահմաններ, Գոութամ | Ուտար Պրադեշ |
44 | 13 | 15 (տեղական) | Ն.Մ. մահառաջա ռաոլ | Բհավնագար | Ռաջպուտներ, Գոհիլ | Գուջարաթ |
45 | 13 | 15 (տեղական) | Ն.Մ. ռաջա | Նաբհի | Ջաթ սիկհ, | Փենջաբ |
46 | 13 | 15 (տեղական) | Ն.Մ. մահառաջա ջամ սահիբ | Նավանագար | Ռաջպուտներ, Ջադեջա | Գուջարաթ |
47 | 13 | 15 (տեղական) | Ն.Մ. մահառաջա | Ռաթլամ | Ռաջպուտներ, Ռատհորե | Մադհյա Պրադեշ |
48 | 13 | - | Ն.Մ. մահառաջա | Կուչ Բիհար | Ռաջպուտներ, Ռաջբոնգշի | Արևմտյան Բենգալիա |
48 | 13 | - | Ն.Մ. մահառաջա | Վիզիանագարամ | Ռաջպուտներ, Պուսապատի | Անդհրա-Պրադեշ |
49 | 13 | - | Ն.Մ. մահարաջա ռաջ սահիբ | Դհրանգաթհրա | Ռաջպուտներ, Ջհալա | Գուջարաթ |
50 | 13 | - | Ն.Մ. նավաբ | Ջաորա | Աֆղաններ | Մադհյա Պրադեշ |
51 | 13 | - | Ն.Մ. մահառաջ ռանա | Ջահալավար | Ռաջպուտներ, Ջհալա | Գուջարաթ |
52 | 13 | - | Ն.Մ. նավաբ | Պալամպուր | Աֆղաններ | Գուջարաթ |
53 | 13 | - | Ն.Մ. մահառաջա ռանա սահիբ | Պորբանդրար | Ռաջպուտներ, Ջեթհվա | Գուջարաթ |
54 | 13 | - | Ն.Մ. մահառանա | Ռաջպիպլա | Ռաջպուտներ, Գոհիլ | Գուջարաթ |
55 | 13 | - | Ն.Մ. ռաջա | Տրիպուրա (պետություն) | Ռաջպուտներ | Տրիպուրա |
56 | 11 | 13 (տեղական) | Ն.Մ. նավաբ | Ջանջիրա | Սիդդի | Մահարաշտրա |
57 | 11 | - | Ն.Մ. սավաի մահառաջա | Աջաիգարհ | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
58 | 11 | - | Ն.Մ. մահառանա | Ալիռաջպուր | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Մադհյա Պրադեշ |
59 | 11 | - | Ն.Մ. նավաբ | Բաոնի | Աֆղաններ | Մադհյա Պրադեշ |
60 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Բարվանի | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Մադհյա Պրադեշ |
61 | 11 | - | Ն.Մ. սավաի մահառաջա | Բիջավար | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
62 | 11 | - | Ն.Մ. նավաբ | Կամբայ | Աֆղաններ | Գուջարաթ |
63 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Չամբա | Ռաջպուտներ | Հիմաչալ-Պրադեշ |
64 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Չարկհարի | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
65 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Չհաթարպուր | Ռաջպուտներ, Պարմար | Մադհյա Պրադեշ |
66 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Ֆարիդկոտ | Ջաթ սիկհ, | Փենջաբ |
67 | 11 | - | Ն.Մ. տհակուր | Գոնդալ | Ռաջպուտներ, Ջադեջա | Գուջարաթ |
68 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Բիլասպուր | Ռաջպուտներ, | Հիմաչալ-Պրադեշ |
69 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Ջհաբուա | Ռաջպուտներ Ռատհորե | Մադհյա Պրադեշ |
70 | 11 | - | Ն.Մ. նավաբ | Մալերկոտլա | Աֆղաններ | Փենջաբ |
71 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Մանդի | Ռաջպուտներ, Չանդրավանշի | Փենջաբ |
72 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Մանիպուր | Ռաջպուտներ | Մանիպուր |
73 | 11 | - | Ն.Մ. տակուր | Մորբի/Մորվի | Ռաջպուտներ Ջադեջա | Գուջարաթ |
74 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Նարսինգհգարհ | Ռաջպուտներ, Ումատ | Մադհյա Պրադեշ |
75 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Պաննա | Ռաջպուտներ, Բունդելա | Մադհյա Պրադեշ |
77 | 11 | - | Ն.Մ. նավաբ | Ռադհանպուր | Իրանցիներ | Գուջարաթ |
78 | 11 | - | Ն.Մ. նավաբ | Ռաջգարհ | Մուսուլմաններ | Մադհյա Պրադեշ |
79 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Սաիլանա | Ռաջպուտներ, Ռատհորե | Մադհյա Պրադեշ |
80 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Սամտհար | Ռաջպուտներ, Բարգուջար | Մադհյա Պրադեշ |
81 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Սիրմուր | Ռաջպուտներ, Բհատի | Հիմաչալ-Պրադեշ |
82 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Սիտամաու | Ռաջպուտներ, Ռատհորե | Մադհյա Պրադեշ |
83 | 11 | - | Ն.Մ. ռաջա | Սուկետ | Ռաջպուտներ, Չանդրավանշի | Հիմաչալ-Պրադեշ |
84 | 11 | - | Ն.Մ. մահառաջա | Տեհրի, Գարհվալ | Ռաջպուտներ, Պարմար | Ուտտարակհանդ |
85 | 11 | - | Ն.Մ. մահառանա ռաջ սահիբ | Վանկաներ | Ռաջպուտներ, Ջհալա | Գուջարաթ |
86 | 11 | (անհատական) | Ն.Մ. մահառաջա | Կանգրա Լամբագրաոն | Ռաջպուտներ, Լուսնային դինաստիա (Չանդրավանշի) | Հիմաչալ-Պրադեշ |
87 | 9 | 11 (անհատական) | Ն.Մ. մահառաոլ | Բարիա | Ռաջպուտներ, Չաուհան | Գուջարաթ |
88 | 9 | 11 (անհատական) | Ն.Մ. ռաջա | Դհարմպուր | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Գուջարաթ |
89 | 9 | 11 (անհատական) | Ն.Մ. ռաջա | Սանգլի | Բրահման վաարչակազմ, (Պրատվարդհան) | Մահարաշտրա |
90 | 9 | 11 (տեղական) | Ն.Մ. սար դեսաի | Սավանտվադի | Մարաթհա | Մահարաշտրա |
91 | 9 | - | Ն.Մ. տակորե սահիբ | Վադհվան | Ռաջպուտներ, Ջհալա | Գուջարաթ |
92 | 9 | - | Ն.Մ. նավաբ բաբի | Բալասինոր | Իրանցի մուսուլմաններ | Գուջարաթ |
93 | 9 | - | Ն.Մ. նավաբ | Բանգանապալե | Շիա մուսուլմաններ | Անդհրա-Պրադեշ |
94 | 9 | - | Ն.Մ. մահառավալ | Բանդսա | Ռաջպուտներ, Սոլանկի | Գուջարաթ |
95 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Բարաունդհա | Ռաջպուտներ, Բարգուջար | Մադհյա Պրադեշ |
96 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Բհոր | Բրահմաններ | Մահարաշտրա |
97 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Չհոտա Ուդայպուր | Ռաջպուտներ, Չաուհան | Գուջարաթ |
98 | 9 | - | Ն.Մ. մահառանա | Դանտա | Ռաջպուտներ, Պարամարա | Գուջարաթ |
99 | 9 | - | Ն.Մ. տհակորե սահիբ | Դհրոլ | Ռաջպուտներ, Ջադեջա | Գուջարաթ |
100 | 9 | - | Ն.Մ. մահառաջա | Ջավհար | Մարաթհա (Մուկնե) | Մահարաշտրա |
101 | 9 | - | Ն.Մ. մահառաջա | Կալահանդի (Կարոնդ) | Ռաջպուտներ, (Գանգավանշի) | Օրիսսա |
102 | 9 | - | Ն.Մ. ռաո | Կհիլչիպուր | Ռաջպուտներ, Չաուհան, (Կհինչի) | Մադհյա Պրադեշ |
103 | 9 | - | Ն.Մ. տհակորե սահիբ | Լիմբդի | Ռաջպուտներ, Ջհալա | Գուջարաթ |
104 | 9 | - | Ն.Մ. նավաբ | Լոհարու | (Մուսուլմաններ) | Հարյանա |
105 | 9 | - | Ն.Մ. մահառանա | Լունավադա | Ռաջպուտներ, Սոլանկի | Գուջարաթ |
106 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Մայհար | Ռաջպուտներ Կուչվահա | Մադհյա Պրադեշ |
107 | 9 | - | Ն.Մ. մահառաջա | Մայուրբհանջ | Ռաջպուտներ, (Բհանջ) | Օրիսսա |
108 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Մուդհոլ | Մարաթհա, Բհոսլե | Կառնատակա |
109 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Նագոդ | Ռաջպուտներ, Պարիհար | Մադհյա Պրադեշ |
110 | 9 | - | Ն.Մ. տհակորե սահիբ | Պալիտանա | Ռաջպուտներ, Գոհիլ/Գահլոթ | Գուջարաթ |
111 | 9 | - | Ն.Մ. մահառաջա | Պատնա | Ռաջպուտներ, Չաուհան | Օրիսսա |
112 | 9 | - | Ն.Մ. տհակուր սահիբ | Ռաջկոտա | Ռաջպուտներ, Ջադեջա | Գուջարաթ |
113 | 9 | - | Ն.Մ. ռաջա | Ռամհադի | Բրահմաններ, Կանյակուբջ | Ուտար Պրադեշ |
114 | 9 | - | Ն.Մ. նավաբ | Սաչհին | Սիդդի | Գուջարաթ |
115 | 9 | - | Ն.Մ. մահառանա | Սանտ | Ռաջպուտներ, Պարմար | Գուջարաթ |
116 | 9 | - | Ն.Մ. ռաջադհիրաջ | Շահպուրա | Ռաջպուտներ, Սիսոդիյա | Ռաջաստան |
117 | 9 | - | Ն.Մ. մահառաջա | Սոնեպուր | Ռաջպուտներ, | Օրիսսա |
118 | 9 | - | Ն.Մ. տհակոր սահիբ | Մուլի | Ռաջպուտներ, | Գուջարաթ |
119 | - | 9 (անհատական) | Ռաջա | Բաշահրա | Ռաջպուտներ, | Հիմաչալ-Պրադեշ |
1947 թվականի օգոստոսին և 1948 թվականի մարտին Հնդկաստանի արևմտյան նահանգների տասներկու մուսուլմանական իշխանությունները միավորվեցին Պակիստանի Դոմինիոնի մեջ, որոնք Բրիտանական Հնդկաստանից անջատվել էին «1947 թվականի Հնդկաստանի Անկախության ակտով»[15]՝ այդպիսով դառնալով Պակիստանի իսլամական հանրապետության իշխանական պետություններ։ 1955-1974 թվականներին նրանք բոլորը միավորվեցին ավելի մեծ ֆեդերացիաների և մարզերի մեջ։ Բոլոր իշխանական պետությունները գտնվում էին երկրի արևմտյան մասերում, և բոլորը միավորվեցին Արևմտյան Պակիստանի մեջ, որը կազմում է Պակիստանի ներկայիս հանրապետությունը (Բանգլադեշից անջատումից հետո)։
1971 թվականին անկախության պատերազմի արդյունքում Արևելյան Պակիստանը դարձավ Բանգլադեշ։ Հրավառությամբ պայմանավորված արտոնությունները Պակիստանի կառավարությունում չեղարկվել են 1972 թվականին։
Աղյուսակում ցույց է տրված համազարկային իշխանությունների աստիճանները 1947 թվականին Պակիստանի կազմում ընդգրկվելու պահին։
№ | Սահմանված համազարկերի թիվ | Անհատական համազարկերի թիվ | Իշխանի տիտղոս | Իշխանություն | կլան | Երկրի մտել են ժամանակակից նահանգում |
---|---|---|---|---|---|---|
1. | 19 | - | Ն. Մ. խան | Կալատ (խանություն) | Մուսուլմաններ | Բելուջիստան |
2. | 17 | - | Ն. Մ. նավաբ (ավելի ուշ ռանա կամ ռաո) | Բահավալպուր (իշխանական պետություն) | Դաուդ Պոտրա | Փենջաբ |
3. | 15 | - | Ն. Մ. էմիր | Կհայիրպուր (իշխանական պետություն) | Մուսուլմանական Բիլոչի | Սինդի |
4. | 11 | - | Ն. Մ. մեխտար | Չիտրալ (իշխանական պետություն) | Մուսուլմանական Կատուր | Հայբեր Պահտունհվա Նահանգի |
1966 թվականին համազարկային ցանկում որոշ լրացումներ և փոփոխություններ են կատարվել.
1966 թվականին նախագահ Այուբ Խանը համազարկերով պատվելու իրավունք շնորհեց ևս երկու իշխանավորների.
Ներկայիս Մյանմայի կազմում գտնվող Շանի իշխանությունների ղեկավարների համար նախատեսված էր անհատական ողջույններ 9 համազարկերով։ Դրանք էին.
Հնդկական ենթամայցամաքի ոչ իշխող անձիք, ովքեր արժանացել են համազարկով ողջույնի պատվին.
9 համազարկ - Բաշահիրի (այժմ՝ Հիմաչալ Պրադեշ) Ռաջա Պադամ Սինգհ
11 համազարկի իրավունքի արժանացել է նիզարիտներ իսլամական աղանդի Նավաբ (առաջնորդ) Ն.Մ. Աղա-խանը. ողջույնը ոչ մի տարածքային իշխանության չի կցվել։
19 համազարկ (միայն անձնական և տեղական) նախատեսվել է Մուրշիդաբադի Նավաբի համար, որպես մեծ Բենգալիայի ժառանգ (ներառում է ներկա Բանգլադեշը, Բիհարը Օրիսան և Արևմտյան Բենգալիան)
15 համազարկ (մինչև 1899 թվականը) Արկոտի/Կառնատակայի Ն. Մ. Նավաբի (հետագայում՝ միապետ) համար
13 համազարկով ողջունել են Վիզիանահարամի Ռաջային (1864)[18]։
4 համազարկի է արժանացել է Յանամ քաղաքի զամինդարին՝ Մանյամների Կոմատի կաստայից։
19 համազարկ Ն. Ս. (Նորին Սրբություն) Տիբեթի Դալայ լամայի համար (դե ֆակտո ինքնիշխան աստվածապետական բուդդայական ազգ, մինչև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անեքսիան)։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համազարկային պետություն կատեգորիայում։ |