![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Քանդակագործ | Զուրաբ Ծերեթելի |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Բեյոնն |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ և նիկել |
Ներկա վիճակ | կանգուն |
կայք | |
![]() |
Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան (անգլ.՝ To the Struggle Against World Terrorism, հայտնի է նաև որպես Վշտի արցունք, Արցունքի կաթիլի հուշարձան), 100 ֆուտ բարձրությամբ Զուրաբ Ծերեթելիի ստեղծած հուշարձանը, որը Ռուսաստանի կառավարության պաշտոնական նվերն է ԱՄՆ-ին՝ ի հիշատակ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և 1993 թվականին առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության զոհերի[1]։ Հուշարձանը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը[2], բացումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[1][3]։
Հուշարձանը կազմված է 100 ֆուտ բարձրության բրոնզածածկ աշտարակից, որը մեջտեղից ճեղքված է, և այդ ճեղքում կախված է 12 մետր բարձրությամբ նիկելե արցունքի մի մեծ կաթիլ[1][4][5][6]։ Հուշարձանի պատվանդանի 11 կողմերին փակցված են գրանիտե հուշատախտակներ, որոնց վրա գրված են Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 1993 թվականի առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության ժամանակ զոհվածների անունները[7]։ Սակայն, ինչպես Սեպտեմբերի 11-ին նվիրված այլ հուշարձաններում, այստեղ նույնպես հիշատակվածների տվյալները հին են, և նշված է միայն 40 մարդու անուն[8]։
Ծերեթելին չի նշել հուշարձանի արժեքը, միայն ասել է, որ վճարել է աշխատանքների և նյութերի համար։ Հուշարձանը դիտարկող իրավաբանն այն գնահատել է 12 միլիոն դոլար[9]։ Ծերեթելին նշել է, որ քանդակի համար մետաղները բերվել են Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքի ինքնաթիռներ արտադրող ռազմական գործարանից[10]։
Սկզբում հուշարձանը տվել են Նյու Ջերսիի տեղական կառավարությանը, որը մերժել է այն[11]։ Այնուհետև հուշարձանը տեղափոխվել է ներկայիս վայր՝ Նյու Ջերսիի Բեյոն քաղաք[8]։ 2010 թվականի օգոստոսին Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստի ղեկավարությունը հայտարարել է, որ այդ վայրում կոնտեյներային հաստատություն կառուցելու ծրագիր ունի, և ամենայն հավանականությամբ, հուշարձանը պետք է տեղափոխվի[9]։ Ինչևէ, նավահանգստի ղեկավարությունը, չի հաստատել այս ծրագիրը։ Բեյոն քաղաքից տաքսու մի վարորդ՝ Ռոբերտ "Captain Bob" Տերցին, հուշարձանի տեղահանման կանխման առցանց խնդրագիր է սկսել[9]։
Հուշարձանի մասին կան տարբեր արձագանքներ։ Foreign Policy ամսագիրն այն ներառել է աշխարհի ամենատգեղ հուշարձանների ցանկում[12], մինչդեռ The New Yorker ամսագիրը նշում է, որ հուշարձանը հեռվից դիտելիս կարծես չոր թխվածք լինի[10]։ Ըստ հասարակական արձագանքների՝ հուշարձանը տպավորիչ է[9]։
2011 թվականի սեպտեմբերին հուշարձանին կից տեղադրվել է առևտրի համաշխարհային կենտրոնից բերված 1.2 մետր բարձրությամբ պողպատե տարր[13]։