Էքսպո-2008 | |
---|---|
Պատկեր:Expo 2008 logo.PNG | |
Երկիր | ![]() |
Հրապարակ | 8.1 հա |
Գտնվելու վայր | Սարագոսա |
Ցուցահանդեսի տեսակ | Exposició |
Այցելուներ | 5.650.941 |
Համաշխարհային ցուցահանդես 2008 կամ Էքսպո-2008 (անգլ.՝ Expo 2008), համաշխարհային ցուցահանդես, որ անցկացվել է Իսպանիայի Սարագոսա քաղաքում 2008 թվականի հունիսի 14-ից սեպտեմբերի 14-ը` «Ջուր և կայուն զարգացում» խորագրով։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Էբրո գետի ափին։ Այն կոորդինացվել է Միջազգային ցուցահանդեսի գրասենյակի կողմից, որը միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելու միավորում էր։
Միջազգային ցուցահանդեսն ընդունած քաղաքը` Սարագոսան Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքն է ու բնակչության քանակով հինգերորդ քաղաքն Իսպանիայում։ Սարագոսան ընտրվել է Համաշխարհային ցուցահանդեսը հյուրընկալող քաղաք 2004 թվականի դեկտեմբերի 16-ին` հաղթելով հունական Սալոնիկին և իտալական Տրիեստին։
Ցուցահանդեսի առավել խորհրդանշական շինություններից են եղել Ջրային աշտարակը, որ մոտ 80 մ բարձրությամբ շինություն է, որը նախագծել է Էնրիկե դե Թերեզան և խորհրդանշում է ջրի կաթիլը, Զահա Հադիդի նախագծած Կամուրջ-տաղավարը և գետային ակվարիումը։ Ցուցահանդեսի կայքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում` Cirque du Soleil անունով ամենօրյա ներկայացումը։
Բացի տարբեր երկրներից` միջկառավարական կազմակերպությունները ևս մասնակցել են Էքսպո 2008 ցուցահանդեսին` պահպանելով ջրի և կայուն զարգացման թեման։ Մինչ միջոցառման անցկացումը ցուցահանդեսն ընդունող կոմիտեն հաշվարկել էր, որ ցուցասրահների ներկայացվածությունից կունենա 135 միլիոն եվրոյի շահույթ։
Կամուրջ-տաղավարը Էքսպո-2008-ի խորհրդանշական կառույցներից է[1]։ Այն նախագծել էր Զահա Հադիդը։ Կառուցվել է երկու մակարդակով` խորհրդանշելով թրաշուշանի բացվելն ու փակվելը։ Այն միավորում է Լա Ալմոզարի և ցուցահանդեսի շրջակայքը Էբրո գետի կենտրոնական կղզու հետ։
Կամուրջ-տաղավարում կայացել է «Ջուրը` ինքնատիպ ռեսուրս» ցուցադրությունը, որ մշակել էր Ralph Appelbaum Associates ընկերությունը։ Նա փորձել էր ջուրը ներկայացնել որպես մարդու համընդհանուր իրավունք, որպեսզի այցելուներին տեղեկացնի, թե ինչ յուրահատուկ ռեսուրս է ջուրը, ինչպես նաև բացատրի ջրային ռեսուրսների կառավարման կարգը` խրախուսելով քաղաքացիների մասնակցությունը։
Ջրի աշտարակը Էքսպո-2008-ի ևս մեկ խորհրդանշական կառույց է[1]։ Այն մշակել է Էնրիկե դե Թերեզան։ Աշտարակն ունի 76 մ բարձրություն, 10.400 մ² մակերես։ Վերին հարկում կա 720 մ² մակերեսով տեսահրապարակ-բար` Սարագոսայի հիասքանչ համայնապատկերն ընդգրկող։ Աշտարակի ներսում կա 23 մ բարձրությամբ քանդակ` Splash, որը ներկայացնում է ջրի ցայտք` «կյանքի մուտքը մեր մոլորակ»։ Դինամիկ համակարգերի վրա հիմնված քանդակը նախագծել են Մոնա Կիմը, Թոդ Պալմերը, Օլգա Սուբիրոսը և Սայմոն Թեյլորը, ովքեր ներկայացնում էին Program Collective-ը։
Ջրի աշտարակը ընդունել է «Ջուր կյանքի համար» ցուցահանդեսը, որտեղ տեսողական ու լսողական էֆեկտները, լուսավորությունը համապատասխան բովանդակությունը հաղորդելու համար առանցքային դեր են խաղում։
Թեմատիկ տաղավար է, որ շահագործվել է ցուցահանդեսի ժամանակ[2]։ Համարվում է Եվրոպայի` քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումը, որ պարունակում է մոտ 300 տեսակի բույսեր` աշխարհի տարբեր գետերից, և 60 տերարիում։ Ներկայացված են հետևյալ գետերը.
Թեմատիկ այս հարթակում կիրառվել են հայելիներ, տեսաձայնային պրեոկցիաներ և լույսի ու գույնի համադրություն օպտիկական պատրանքներ ստեղծելու նպատակով[3]։ Նրա տրամագիծը 46.7 մ է, ընդհանուր մակերեսը` 1640 մ², որից 82 մ²` ցուցահանդեսային տարածք։
Նախագծել է Cloud 9 / Enric Ruiz-Geli ընկերությունը։ Այս պլազայի ճարտարապետությունը գաղտնի բաղադրիչներ ունի։ Դա փչվող կառուցվածք ուներ` պատված աղով, որ արտացոլում է արևի ճառագայթներն ու գիշերային լուսավորությունը այնպես, կարծես պահպանում է անհրաժեշտ ողջ էներգիան, որպեսզի շարունակի իր գործառույթը։
Թեմատիկ այս պլազան նախագծվել է Էքսպո-2008 ցուցահանդեսի պահանջներին համապատասխան։ Պոլիվինիլքլորիդի կիրառումը եղել է բացառապես էլեկտրական լարերով, ինչպես նաև փայտանյութով, սինթետիկ լաքերի ու ներկերի հիմքով, կիրառվել են ջրի խնայողության համակարգեր։ Բացի այդ, ամեն ինչ նախագծվել է այնպես, որ ցուցահանդեսի ավարտից հետո կառույցը չապամոնտաժվի։
Ֆտորոպլաստի կիրառումը շինության եռաշերտ տանիքում ավելորդ է դարձրել ոդորակիչների օգտագործումը։ Ֆտորոպլաստի շերտերից մեկը ծածկված է արծաթով, որպեսզի լույսը բեկի և խոչընդոտի արտաքին ջերմության ներթափանցումը շինություն։ Փչովի բաղադրիչներում և աղի համակարգում սառեցնում են ինտերիերը։ Այս ամենի շնորհիվ ստեղծվել է չափավոր շինություն, ինչը նշանակում է, որ ջերմակարգավորման համակարգն անհրաժեշտ է միայն մարմնի ջերմության դեմ, որն անջատվում է այցելուներից, և ցուցահանդեսում աշխատող սարքերի ջերմության դեմ։ Այդպիսով, կազմակերպիչները կարողացել են օգտագործել համակարգ, որը կլինի շատ ավելի կայուն ու ոչ թանկ, քան սովորական օդորակիչները։
Այս հրապարակը չի ունեցել պատեր, այդ պատճառով ջուրը տեսանելի է արտաքինից[4]։ Ցուցահանդեսը նվիրված է ջրին` որպես «քաղաքային ռեսուրսի և միակ բաղադրիչի», որի «բարելավման արդյունքում կյանքի որակը կբարձրանա քաղաքներում»։
Այս քառակուսին խորհրդանշում է այն պահը, երբ ալիքը կոտրվում է ափին[5]։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը 120 մոբիլային հատվածներով սենսորային շրջան է, որտեղ պրոեկտվում են տեսալսողական միջոցները, երկրորդը ինտերակտիվ հարթակով, պատկերներով և ջրի մասին տեքստերով հատված է։
Այս ցուցանմուշը նվիրված է ջրի` էներգիայի վերածմանը[6]։
Թեմատիկ այս հրապարակը այցելուներին ցույց է տալիս, թե ինչպես են քաղաքական ստորաբաժանումներն ազդում ջրի կառավարման վրա[7]։
Այս հարթակը մեջ վեց ցուցադրությամբ հյուրընկալել է El hombre vertiente շոուն, որը ստեղծվել է Արգենտինայում օրվա[8]։
Էքսպո-2008 ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 երկիր, ինչպես նաև տասնյակ ընկերություններ։ Հաստատագրված ցուցակում եղել են 104 երկիր[9]։ Ստորև ներկայացվում է մասնակից երկրների ցանկը։
2008 թվականին Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են նաև Իսպանիայի 17 ինքնավար համայնքները, երկու ինքնավար քաղաքներ` Սեուտան և Մելիլյան, ինչպես նաև ՄԱԿ-ը և Եվրամիությունը։
Պաշտոնական մասնակիցների համար տաղավարները բաժանված են եղել ութ մեծ շինությունների և հինգ տարբեր էկո-աշխարհագրական շրջանների։ Դրանք են`
Կազմակերպիչները ձևավորել են նաև համատեղ տաղավարներ, որոնք համապատասխանում են արոտավայերի, տափաստանների, սարահարթերի, սավաննաների, արևադարձային անտառների, կղզիների ու ափերի հատկանիշներին Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Կարիբյան միության երկրների տաղավարների համար։ Մասնակից երկրների տաղավարների ընդհանուր մակերեսը կազմել է 61.667 մ² մակերես։
Իսպանիան ու Արագոնի շրջանը` որպես կազմակերպիչներ, ունեցել են իրենց առանձին տաղավարները։ Իսպանական տաղավարը նախագծել էր Պատսի Մանգադոն, իսկ Արագոնի տաղավարը` Դանիել Օլանոն։
Այս տաղավարն ունեցել է փարոսի տեսք` խորհրդանշելով «մեր մոլորակում հետագա ջրերի հույսը»[10]։ Այն ներկայացրել է հասարակ մարդկանց ու ոչ կառավարական կազմակերպությունների կենսունակությունը։ Փարոսը տեղակայված է եղել կամուրջ-տաղավարի մուտքի մոտ։
2008 թվականի սեպտեմբերի 19-ին Ֆիլիպինները շահեց ոսկե մրցանակ, որը ցուցահանդեսի բարձրագույն պարգևն է մասնակից երկրների համար։ Պարգևը շնորհվել է ֆիլիպինյան տաղավարի ներքին ու արտաքին ձևավորման որակի համար, որ բաղկացած է եղել ավազի 1.000 բյուրեղանման պղպջակներից։ Հաշվի է առնվել նաև նրա գործառական հատկանիշը, որը շատ համապատասխան էր ցուցահանդեսի թեմային` «Ջուր և կայուն զարգացում»։ Զբոսաշրջության նախարար Ջոզեֆ Ասե Դուրանոն ասել է. «Այս մրցանակն իսկապես արժանի է, քանի որ մեր մոլորակի ջրային հարուստ կյանքը գրավվել է մարդկության հարուստ երևակայությամբ։ Մինչ մյուս երկրներում կիրառվել են գերժամանակակից տեխնոլոգիաներ, մենք որոշել ենք ընդգծել հասարակության հետ կապված, նաև հողերի բնական ոռոգման, ջրային հանգստի ու ծովային ռեսուրսի պահպանման պրակտիկան»։ Ֆիլիպինյան տաղավարի ատրակցիոնում ներկայացվել է երկու թալիսմանների` Ֆլյուվիի ու Ֆիլիպոյի հանդիպումը[11]։
Էքսպո-2008 ցուցահանդեսը կազմակերպել է 93-օրյա շոու ծրագիր` 350 ընկերությունների ու նկարիչների մասնակցությամբ ավելի քան 3.400 ցուցադրումով։
Ցուցահանդեսի կայքում երեք իրադարձություն է դրվել, որոնք կոչվել են գլխավոր իրադարձություններ։ Դրանք են` այսբերգ,
Այս շոուն պետք է լիներ հանդիսավոր բացման արարողության մի մասը, սակայն Էբրո գետի մակընթացությունը բացմանը նախորդող օրերին փոփոխություններ է մտցնում ծրագրում, քանի որ այն պետք է տեղի ունենար գետի միջնամասում։ Ամեն դեպքում, շոուն ցուցադրվել է ամեն գիշեր` սկսած հունիսի 20-ից[12]։ Իսպանացի ռեժիսոր Կալիկստո Բյիտոն և սցենարիստ Ալֆոնս Ֆլորեսը եղել են դիզայնի պատասխանատուները, իսկ երաժշտությունը գրել է Խոսե Լուիս Ռոմեոն։ Շոուն ներկայացնում էր հսկայական այսբերգ` վրան մարդկային փոքր կերպարով, որ ստեղծել էր կատալոնական FOCUS ընկերությունը։
Թափվող մարդ (իսպ.՝ El hombre vertiente) շոուն ստեղծվել էր արգենտինական Pichón Baldinu ընկերության կողմից։ Այն հանդիսացել է 2008 թվականի հունիսի 13-ի բացման արարողության բաղկացուցիչ մաս` փոխարինելով Այսբերգին։ Շոուն օրվա մեջ ներկայացվել է վեց անգամ «Ջրային ներշնչանք» թեմատիկ հրապարակում։
Ջրային այս շքերթը կազմակերպվել է ամեն օր Էքսպո հրապարակում որտեղ Օձի զարթոնքը ցուցադրվել է նաև կայքով։ Շոուի տնօրենը եղել է Ժան-Ֆրանսուա Բրոուչարդը, իսկ գեղարվեստական ղեկավարը` Ժյուլիեն Գաբրիելը։ Շոուին մասնակցել է կանադական Cirque du Soleil ընկերությունն իր ակրոբատներով, մարմնամարզիկներով, երգիչներով ու երաժիշտներով։
Էքսպո-2008 ցուցահանդեսը պաշտոնապես բացվել է Բոբ Դիլանի համերգով, ով համարվում է նաև ցուցահանդեսի պաշտոնական դեմքը։
Երեկոյին մասնակցած հայտնի մարդկանցից են նաև ամերիկացիներ Փաթի Սմիթը, Ռոբերտ Քրեյը, Քեբ Մոն, Ռուբեն Բլեյդսը, կանադացիներ Դայանա Քրոլը, Գլորիա Էստեֆանը, նաև Stray Cats, Los Lobos խմբերը։ Ֆիլիպ Գլասի ելույթով տեղի ունեցել Էքսպո-2008 ցուցահանդեսի փակման արարողությունը։
Էքսպո-2008 ցուցահանդեսի թալիսմանը եղել է Ֆլյուվին` ջրի փոքր կաթիլը[13]։
Իր լավագույն ընկերուհու` Իկայի, ջրի փոքր կաթիլներ Նիկոյի ու Լաուրիտայի հետ նա պայքարում էր ջրի աղտոտման դեմ, որն անում էին Սեկը, Ռասպան ու չար Նեգասը։
Կատարը թողարկել է նամականիշ` նվիրված Սարագոսայում կազմակերպված Էքսպո-2008-ին, որում պատկերված է Ֆլյուվին։
Ցուցահանդեսի շինություններն ու օբյեկտները ծրագրվել էին կիրառվել հետագայում ևս քաղաքի զարգացման նպատակով սեպտեմբերին ցուցահանդեսի փակումից հտո։ Կար սպասելիք, որ որոշ կառույցներ կվարձակալվեն կամ կփոխանցվեն այլ հաստատությունների։ Արագոնի տաղավարը նախատեսված էր վերաձևավորվել շրջանային նախարարության գլխավոր գրասենյակի, Ջրի աշտարակն ու կամուրջ-տաղավարը, ենթադրվում էր, որ ձեռք կբերեն տեղի ֆինանսական կազմակերպությունները։ Իսպանիայի տաղավարը նախատեսվում է կիրառել Սարագոսայի համալսարանի կողմից ճարտարապետության նոր դպրոց հիմնելու նպատակով։
Մասնակից երկրների տաղավարները պետք է վերակառուցեին ու դառնային գրասենյակներ, որպեսզի շրջանը դառնար Սարագոսայի գլխավոր բիզնես-պարկը։ Տեղանքում պետք է լինեին նաև ռեստորաններ։
Մյուս սպասելիքներն այն էին, որ կառույցների մեծ մասը կօգտագործվի առևտրական նպատակով և բիզնեսի համար գիտական պարկի կառուցմամբ։
Սպասվում է, որ Ակվարիումը, որը քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումն է Եվրոպայում, կգործի ցուցահանդեսից հետո ևս 11 տարի։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային ցուցահանդես (2008)» հոդվածին։ |
|