Համզա ալ-Ղամդի

Համզա ալ-Ղամդի
արաբ․՝ حمزة الغامدي‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1980(1980-11-18)
ԾննդավայրAl-Baha Province, Սաուդյան Արաբիա
Մահացել էսեպտեմբերի 11, 2001(2001-09-11) (20 տարեկան)
Մահվան վայրTwo World Trade Center, ԱՄՆ
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
 Hamza al-Ghamdi Վիքիպահեստում

Համզա ալ-Ղամդին (արաբ․՝ حمزة الغامدي‎‎, նոյեմբերի 18, 1980(1980-11-18), Al-Baha Province, Սաուդյան Արաբիա - սեպտեմբերի 11, 2001(2001-09-11), Two World Trade Center, ԱՄՆ), Ալ-Կաիդայի հետ կապված ահաբեկիչ, առևանգել է Չվերթ 175 United Airlines-ը, որի հետևանքով Բոինգ 767-ը մխրճվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի հարավային աշտարակի մեջ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության շրջանակներում: Ինքնաթիռում գտնվող հինգ առևանգողներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համզա ալ-Ղամդի

Համզա ալ-Ղամդին ծնվել է Սաուդյան Արաբիայում, թողել է իր ընտանիքը՝ կռվելու Չեչնիայում և, հավանաբար, գնացել է Ալ-Կաիդայի ուսումնական ճամբարներ Աֆղանստանում, որտեղ ընտրվել է սեպտեմբերի 11-ի հարձակումներին մասնակցելու համար:

9/11 ահաբեկչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանում ԱՄՆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ 2000 թվականի սկզբին ալ-Ղամդին լքել է իր տունը՝ Չեչնիայում կռվելու ռուսների դեմ (այլ աղբյուրներ ասում են, որ հեռացել է 2001 թվականի հունվարին՝ մինչև 2001 թվականի վերջը մի քանի անգամ զանգահարել է՝ ասելով, որ Չեչնիայում է)։

Իր մարզումների ժամանակ հայտնի որպես Ջուլեյբիբ՝ ալ-Ղամդին 2000 թվականի վերջին մեկնել է ԱՄԷ, որտեղ ձեռք է բերել ճանապարհորդական չեկեր, որոնք իբր վճարել է Մուստաֆա ալ-Հավսավիին: Հինգ այլ առևանգողներ նույնպես անցել են ԱՄԷ-ով և ձեռք են բերել ճանապարհորդական չեկեր, այդ թվում՝ Մաջեդ Մոկիդը, Սայիդ ալ-Ղամդին, Վաիլ ալ-Շահրին, Ահմեդ ալ-Խազնաուին և Ահմեդ ալ Նամին:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերի և սեպտեմբերի 11-ի հանձնաժողովի տվյալներով՝ Ալ-Ղամդին առաջին անգամ ԱՄՆ է մտել մայիսի 28-ին Լոնդոնի չվերթով Մոհանդ ալ-Շահրիի և Աբդուլազիզ ալ-Օմարիի հետ:

Ապրելով ԱՄՆ-ում և սեպտեմբերի 11

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ղամդին օգոստոսի 29-ին 175 չվերթի տոմս է գնել՝ օգտագործելով իր Visa քարտը։ ՀԴԲ-ն նաև պնդում է, որ նաև էլեկտրոնային տոմս է գնել 7950 չվերթի համար՝ Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո մեկնելու համար[1]։

Համզան և Ահմեդ ալ-Ղամդին իջևանել են Մասաչուսեթսի Չարլզ հյուրանոցում։ Սեպտեմբերի 8-ին նրանք լքել են հյուրանոցը և տեղավորվել Բրայթոնի՝ Days Inn հյուրանոցում, որտեղ նրանք մնացել են մինչև ահաբեկչական հարձակումները[2][3]։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան Համզա ալ-Ղամդին եղբոր հետ դուրս է եկել հյուրանոցից։ Նրանք տաքսիով գնացել են Լոգանի միջազգային օդանավակայան, որտեղ նստել են 175 չվերթ: Եղբայրները ուղևորներին և անձնակազմին ստիպել են գնալ ինքնաթիռի հետևի մաս, իսկ Ֆայեզ Բանիհամադն ու ալ-Շեհրին սպանել են օդաչուներ Վիկտոր Սարաչինին և Մայքլ Հորոքսին՝ թույլ տալով ալ-Շեհիին վերահսկել ինքնաթիռը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Statement for the record FBI Director Robert S. Mueller III Joint Intelligence Committee inquiry» (PDF). U.S. Senate Select Committee on Intelligence. US Senate. September 25, 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003-04-16-ին. Վերցված է 2019-12-10-ին.
  2. «Statement for the record FBI Director Robert S. Mueller III Joint Intelligence Committee inquiry» (PDF). U.S. Senate Select Committee on Intelligence. US Senate. September 25, 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003-04-16-ին. Վերցված է 2019-12-10-ին.
  3. Cullen, Kevin; Shadid, Anthony (2001-09-15). «Hijackers may have taken Saudi identities». The Boston Globe. New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2006-10-07-ին. Վերցված է 2022-01-04-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համզա ալ-Ղամդի» հոդվածին։