Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Համընդհանուր ընտրություններ Գվատեմալայում (2019) | ||||
---|---|---|---|---|
հունիսի 16, 2019 | ||||
| ||||
Տեսակ | ընտրությունների խումբ | |||
| ||||
Պաշտոն | President of the Republic of Guatemala? | |||
| ||||
Նախորդ | 2015 Guatemalan general election? | |||
| ||||
Հաջորդ | 2023 Guatemalan general election? |
Գվատեմալայում համընդհանուր ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի հունիսի 16-ին։ Այդ ընտրություններում կընտրվեն նախագահ, Հանրապետության Կոնգրեսի 160 պատգամավորներ, ինչպես նաև 340 քաղաքապետեր։ Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 11-ին։ Նախագահ Ջիմի Մորալեսը չի կարող առաջադրվել երկրորդ ժամկետով[1][2]։
Գվատեմալայի նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնության համակարգով[3]։
Գվատեմալայի կոնգրեսը բաղկացած է 158 անդամից։ Պատգամավորներն ընտրվում են երկու տարբերակով՝ 127 տեղ բաշխվում են 22 բազմամանդատ ընտրատարածքներով, համապատասխան դեպարտամենտներով, իսկ մնացած 31-ը՝ միասնական համազգային ընտրատարածքով։ Տեղերը բաշխվում են փակ կուսակցական ցուցակներով՝ ըստ Դոնթի մեթոդի հաշվարկվող համամասնական ներկայացուցչության հիման վրա[3]։
Սելմա Ալդանայի թեկնածությունը Սեմիլյա կուսակցությունից որակազրկվել է այն պատճառով, որ նա ներգրավված է եղել կոռուպցիոն գործում։ Նա հերքել է մեղադրանքներն ու իր դեմ գործը հայտարարել քաղաքական գործիչների ու գործարարների ղեկավար շարքերից կոռուպցիոներների պակտով։ Նա, որպես նախկին գլխավոր դատախազ, բացահայտել է մի քանի խոշոր կոռուպցիոն գործեր[4]։
2019 թվականի ապրիլին ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Մայամիում ձերբակալվել էր աջ կենտրոնամետ թեկնածու Մարիո Էստրադան՝ Սինալաա կարդինալների հետ կապ ունենալու մեղադրանքով, ինչից նա 10-ից մինչև 12 մլն դոլար է ստացել ընտրարշավի համար, և իր մրցակիցների սպանությունները պատվիրելու համար[5]։