Համլետ Մանուկյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
Ծննդյան ամսաթիվ | 2007 |
Համլետ Մանուկյան (2007), հայ մարմնամարզիկ։ Նժույգի և օղակների վարժություններում 2023 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն։
Մանուկյանը ծնվել է Հայաստանում 2007 թվականին։ Հայրը նրան տարել է մարմնամարզություն պարապմունքների երբ եղել է հինգ տարեկան[1][2]։
Մանուկյանը հանդես է եկել Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում, որտեղ բազմամարտում զբաղեցրել է տասներեքերորդ հորիզոնականը։ Մրցումների եզրափակչում արծաթ է նվաճել ինչպես նժույքի, այնպես էլ օղակների վարժություններում[3][4]։
Մարտի վերջին Մանուկյանը Էրիկ Բաղդասարյանի և Մամիկոն Խաչատրյանի հետ մասնակցել է պատանիների աշխարհի երկրորդ առաջնությանը։ Որպես թիմ նրանք զբաղեցրել են չորրորդ հորիզոնականը՝ 0,437 միավորով հետ մնալով երրորդ տեղում գտնվող Իտալիայից։ Անհատական հաշվարկով Մանուկյանն անցել է բազմամարտի եզրափակիչ՝ նժույգթափեր և օղակներ մրցաձևում։ Բազմամարտի եզրափակչում Մանուկյանը եղել է 6-րդ հորիզոնականում։ Գործիքներով մրցաշարի եզրափակչում Մանուկյանը ոսկի է նվաճել ինչպես նժույգի, այնպես էլ օղակների վարժությունում[5][6]
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)