![]() ![]() | |
![]() | |
ԱՄՆ | Հայաստան |
Հայ-ամերիկյան հարաբերություններ (անգլ.՝ Armenia–United States relations), արտաքին, դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Միացյալ նահանգները Հայաստանը անկախ է ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 7-ին։ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն է Ռիչարդ Միլսը[1]։
ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։
Ղարաբաղյան շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
![]() |
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը…Կրկին շեշտում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես համանախագահ երկիր` ԱՄՆ հանձնառու է կողմերի հետ աշխատանքին` բանակցային ճանապարհով տևական խաղաղության հասնելու համար[2]։ | ![]() |
Ամերիկայի Միացյալ նահանգները 1992 թվականի փետրվարին Երևանում դեսպանություն է հիմնել։ 2011 թվականից մինչև 2015 թվականը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանը Ջոն Հեֆֆերնն էր[3]։
Նույն թվականի մարտին Վաշինգտոնում բացվեց ՀՀ-ի դեսպանությունը։ 2005 թվականից մինչև 2014 թվականը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է Թաթուլ Մարգարյանը։ 2014 թվականի հուլիսի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Սարգսյանը[3]։
2014 թվականի դեկտեմբերի 16-ին Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը[3]։
2016 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան է դառնում Գրիգոր Հովհաննիսյան[3]։
1995 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հիմնվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ 2013 թվականի օգոստոսից Լոս Անջելես քաղաքի Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Սերգեյ Սարկիսովը[3]։
Ամերիկայի Միացյալ նահանգները, որպես մի ամբողջություն, դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը (ինչպես նաև Միացյալ Թագավորությունը)։ Սակայն ԱՄՆ-ի մի շարք տարածքային ինքնակառավարման մարմիններ ընդունել են այն.
ԱՄՆ, ստորև նշված են այն տարածքային ինքնակառավարման մարմինները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը[4][5]
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և ԱՄՆ Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2019թ.[7][8]։։ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը[9]։
Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից։ Այժմ նրանց թիվը հանում է 1.5 միլիոն-ից մինչև 2 միլիոն-ի։ ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆոռնիան է, որը հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»։
|