Հայաթ Սինդի արաբ․՝ حياة سندي | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մեքքա, Սաուդյան Արաբիա |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ, Լոնդոնի թագավորական քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[1] և Հարվարդի համալսարան[1] |
Մասնագիտություն | հետազոտող |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և Member of the Consultative Assembly of Saudi Arabia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ABLF alumni network?[3] և Consultative Assembly of Saudi Arabia?[1] |
Hayat Sindi Վիքիպահեստում |
Հայաթ բինտ Սուլեյման իբն Հասան Սինդի (արաբ․՝ حياة سندي, նոյեմբերի 6, 1967, Մեքքա, Սաուդյան Արաբիա), սաուդյան բժիշկ, Սաուդյան Արաբիայի Թագավորության խորհրդատվական խորհրդի առաջին կին անդամներից մեկը[4]։ Նա մեծ ներդրում է ունեցել բուժօգնության վայրում ախտորոշիչ և բժշկական զննումների զարգացման գործում[5][6]։ «Arabian Business» ամսագիրը նրան ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ արաբների ցանկում, որտեղ զբաղեցրել է 19-րդ տեղը ընդհանուր ցուցակում, իսկ կանանց ցուցակում՝ 9-րդը[7][8]։
Հայաթ Սինդին ծնվել է Մեքքայում։ 1991 թվականին համոզել է ընտանիքին բարձրագույն կրթություն ստանալու համար թույլ տալ իրեն Մեծ Բրիտանիա մեկնելու[9]։ Մեկ տարի բարձր մակարդակով անգլերեն սովորելուց հետո ընդունվել է Լոնդոնի թագավորական քոլեջ[10], որտեղ ստացել է դեղագիտության կոչում։ Թագավորական քոլեջում սովորելու ժամանակ արժանացել է արքայադուստր Աննայի մրցանակի՝ ալերգիայի վերաբերյալ աշխատանքի համար։
Սինդին, որը կրում էր ավանդական մուսուլմանական գլխաշոր, համալսարանում սովորելիս ստիպված է եղել հրաժարվել իր կրոնական և մշակութային համոզմունքներից։ Նա այն կարծիքին էր, որ կրոնը, մաշկի գույնը և սեռը ոչ մի կապ չունեն գիտական ներդրման հետ[11]։ Սինդին շարունակել է իր ուսումը՝ 2001 թվականին Քեմբրիջի Նյունհեմ քոլեջում ստանալով կենսատեխնոլոգիայի դոկտորի աստիճան։ Նա դարձել է Սաուդյան Արաբիայում առաջին կինը, որը կենսատեխնոլոգիա է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում[12][13] և առաջին կինը Պարսից ծոցի արաբական երկրներից, որը դոկտորի կոչում է ստացել այդ ոլորտում[6][10]։
Հայաթ Սինդին հրավիրված գիտական աշխատակից է Հարվարդի համալսարանում[14][15]։ Իր գիտական գործունեությամբ պայմանավորված՝ նա պարբերաբար լինում է Ջիդդայում, Բոստոնում և Քեմբրիջում (Մասաչուսեթս)[6]։ Սինդիի լաբորատոր աշխատանքը Հարվարդում թույլ է տվել նրան չորս այլ գիտնականների հետ նկարահանվել վավերագրական ֆիլմում, որը նկարահանվել է Միացյալ Նահանգների նախագահի գործադիր գրասենյակի աջակցությամբ երիտասարդության շրջանում գիտական կրթությունը խթանելու նպատակով[16]։ Իր գիտական գործունեությանը զուգընթաց Սինդին ակտիվորեն ներգրավված է բազմաթիվ միջոցառումներում, որոնք ուղղված են կանանց շրջանում գիտության իրազեկման բարձրացմանը, հատկապես Սաուդյան Արաբիայում և ողջ մուսուլմանական աշխարհում։ Նա նաև մտահոգված է արաբական երկրներից «ուղեղների արտահոսքի» խնդրով[10], այս հարցով նա հրավիրված բանախոս էր 2005 թվականին Ջիդդայում կայացած տնտեսական ֆորումում։
2010 թվականին Սինդին շահել է Mekkah Al Mukaramah մրցանակ, որը գիտական նորարարության մրցանակ է, որը շնորհում է արքայազն Խալիդ բեն Ֆեյսալ Ալ Սաուդը[13]։
2012 թվականի հոկտեմբերի 1-ին Սինդին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի կողմից՝ Մերձավոր Արևելքում, հատկապես աղջիկների շրջանում գիտական կրթությունը խրախուսելու իր ջանքերի համար[5][10][17][18][19][20]։ Նա նաև ներառվել է «Newsweek» ամսագրի 150 կանանց ցուցակում, որոնք ցնցել են աշխարհը 2012 թվականին[12]։
2013 թվականի հունվարին Սինդին դարձել է Սաուդյան Արաբիայի Խորհրդատվական խորհրդի անդամ առաջին կանանցից մեկը[15][21][22]։
Clinton Global Initiative ամենամյա արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 21-24-ին, Հայաթ Սինդին արժանացել է մրցանակի «քաղաքացիական հասարակության մեջ առաջնորդության» համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաթ Սինդի» հոդվածին։ |